ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի ձեռամբ նոյեմբերի 1-ին Մասիսի Ս. Գևորգ եկեղեցում օծվեցին եկեղեցու Խաչվառն ու Վեմքարը: Խաչվառը պատրաստվել է համայնքի նվիրատվություններով:
‹‹Կամ մենք այս կյանքում պետք է լինենք պարտվողները գայթակղության ու սատանայական խարդավաքների, կամ թագավորեցնելով մեր մեջ կենաց խոսքը` պետք է ապրենք շիտակ ճանապարհով և արժանանանք ամենակարևորին` երկնքի արքայությանը ››, — ասաց Նավասարդ սրբազանը օրհնելով հավաքվածներին՝ մաղթելով, որ հավատքը ապրեցնի բոլորին և որ Աստված բնակվի յուրաքանչյուրի մտքում, հոգում և սրտում:
Աննա Մալխասյանը խաչվառի սրբանկարների հեղինակն է ու նաև Արարատյան թեմի ուսումնական թեմում սրբանկարչություն է դասավանդում, մեզ հետ զրույցում ասաց. ‹‹Երբ Խաչվառը նկարելու առաջարկ ստացա Մասիս համայնքի կողմից , անմիջապես մտքիս եկավ Սբ. Գևորգի և հարության պատկերը ` դժոխքի ավերումը: Մի շնչով եմ նկարել, լուծումներն արագ էին ստացվում, թեպետ առաջին անգամ էի այդ նկարները նկարում: Նկարները հեշտությամբ ու աղոթքով տրվեցին, առանց դրա հնարավոր չէ››:
Արարողության ավարտին ելույթ ունեցան Ս. Գևորգ կիրակնօրյա վարժարանի սաները, այնուհետև հյուրերը հնարավորություն ունեցան ձեռքով պատրաստված իրեր գնելով բարեգործություն անել:
Իննամյա Գևորգը նույնպես կիրակնօրյա դպրոցից է: Նա շատ ուրախ էր օրվա կապակցությամբ: Պատմեց, որ ամեն անգամ, երբ գալիս է եկեղեցի, ջերմություն ու լույս է զգում: Գևորգը եկեղեցում ամենահաճախը հնչեցնում է տերողորմյան ու խնդրում, որ աշխարհը բարի լինի:
Նույն օրը Շահումյանի Ս. Աստվածածին եկեղեցում Տ. Նավասարդ սրբազան հայրն օծեց եկեղեցու երեք խաչքարերը:
Խաչքարերից մեկը նվիրված է Եղեռնի զոհերի հիշատակին, մյուսը` 1988թ-ի երկրաշարժի զոհերի հիշատակին, իսկ երրորդ խաչը եկեղեցու վերաբացման հինգերորդ տարեդարձին եկեղեցուն են նվիրել եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Դերենիկ քահանան և խաչքարագործ-վարպետ Ալբերտ Բաբագուլյանը:
Գերաշնորհ հայրը շնորհավորեց նաև խաչքարի օծման առիթով` մաղթելով, որ հավատքը բորբոք լինի և տարածական. ‹‹ Եթե ուզում եք, որ ձեր փոքրիկները լինեն ազնիվ, հայրենիքին, պետությանն ու եկեղեցուն նվիրված, ուրեմն նրանց քայլերը պետք է ուղղված լինեն դեպի Աստծո տուն››:
Հռիփսիմե Գալստյան
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.