Բժշկագիտությունը վաղուց արդեն կարողացել է հաղթահարել վարակիչ շատ հիվանդություններ, որոնք ողջ աշխարհում բազմաթիվ կյանքեր էին խլում։ Այսօր հաշմանդամության և մահացության հիմնական պատճառները դարձել են ոչ վարակիչ հիվանդությունները։ Ինչպես եվրոպական տարածաշրջանի երկրներում, Հայաստանում ևս մահացության ընդհանուր կառուցվածքում հիմնական բեռը` մոտ 80%-ը, բաժին է ընկնում ՈՎՀ-ին, որոնցից առաջին տեղում սրտանոթային հիվանդություններն են` 48%, ապա` չարորակ նորագոյացությունները` 19,8%, իսկ երրորդ տեղում` շաքարային դիաբետը` 4,9%։
ՀՀ կառավարությունը դեռ 2010թ. հունվարին հաստատել է «Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) կանխարգելման, վաղ հայտնաբերման և բուժման հայեցակարգը և կատարումն ապահովող միջոցառումների ցանկը»: Դրան հաջորդել է ՀՀ կառավարության «Առավել բարձր մահացություն բերող երեք հիվանդության` արյան շրջանառության համակարգի (սրտանոթային հիվանդություններ), չարորակ նորագոյացությունների և շաքարային դիաբետի ազգային ռազմավարական ծրագրերը և միջոցառումների ժամանակացույցը»: Այս ծրագրերով ամրագրված է ՈՎՀ կանխարգելման վերաբերյալ բնակչության հանրային իրազեկում, բնակչության ռիսկային խմբերում սկրինինգային հետազոտությունների իրականացում, ինչպես նաև ազգային ուղեցույցների մշակում և մասնագետների կրթում:
Նախանշված միջոցառումներն իրականացնելու նպատակով 2013թ. մեկնարկել է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագիրը: Այն նպատակ ունի բարելավել մոր և մանկան առողջության պահպանման ծառայությունները, ընտրված ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերումը և վերահսկումը առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակում, ինչպես նաև առողջապահական ծառայությունների որակը և արդյունավետությունը ծրագրում ընդգրկված հիվանդանոցներում:
Այսօր Աղվերանում պաշտոնապես մեկնարկեց «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագիրը։
«Ուզում եմ ընդգծել, որ այս ծրագրերը համահունչ են նախարարության որդեգրած բնակչությանն առողջ պահելու և ոչ թե հիվանդաբուժություն իրականացնելու գաղափարախոսությանը։ Մոտ ապագայում հիվանդությունների իրական պատկեր կունենանք։ Երեք տարվա ընթացքում հիվանդացության աճ կարձանագրենք, սակայն, միաժամանակ, շատերի մոտ հիվանդությունը կհայտնաբերվի վաղ փուլում և հեշտությամբ կբուժվի»,- ողջունելով համաժողովի մասնակիցներին` ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը։ նա հավելեց, որ ծրագրի երկարաժամկետ նպատակն է նվազեցնել արգանդի պարանոցի քաղցկեղի, ինչպես նաև ոչ վարակիչ այլ հիվանդությունների հիվանդացությունն ու մահացությունը:
Ինչպես իր խոսքում նշեց Հայաստանում Համաշխարհային բանկի առողջապահության թիմի ղեկավար Վեզի Մսիշան, ծրագրով նախատեսվում են խրախուսումներ զարկերակային գերճնշման և շաքարային դիաբետի վաղ հայտնաբերման, ինչպես նաև արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման համար:
«Հայաստանն առաջին երկիրն է, որի հետ Համաշխարհային բանկն աշխատում է այս մոտեցումով։ Հնարավոր է, որ այդ փորձը կիրառենք նաև այլ երկրներում ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ընթացքում»,- նշեց Վեզի Մսիշան։
Զարկերակային գերճնշման և շաքարային դիաբետի սկրինինգներում (զարկերակային ճնշման չափում և արյան մեջ քաղցի գլյուկոզի որոշում) կընդգրկվի կանանց և տղամարդկանց 35-68 տարիքային խումբը: Արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով 30-60 տարեկան կանանց շրջանում կիրականցվի ՊԱՊ թեստ: Երրորդ տարվա վերջում պետք է հետազոտված լինի թիրախային բնակչության առնվազն 50-60 տոկոսը։
ՀՀ ԱՆ Ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Նելսոն Զուլոյանն ամփոփ ներկայացրեց «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագիրը` անդրադառնալով նաև մարզային հիվանդանոցների և ամբուլատորիաների արդիականացմանը։ Նա նշեց, որ Սկրինինգային հետազոտությունները լիովին անվճար են և թիրախային խմբերում ընդգրկված քաղաքացիներին կոչ արեց օգտվել ընձեռված հնարավորությունից և հետազոտություն անցնել։
ՀՀ ԱՆ Պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանը ներկայացրեց կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման և խրախուսական վարձատրության սկզբունքները, իսկ ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Ալեքսանդր Բազարչյանը խոսեց ծրագրի նախապատրաստական փուլում նոր մշակված ուղեցույցների հիման վրա առողջության առաջնային օղակի բուժանձնակազմի համար կազմակերպված կրթական գործընթացի մասին։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև մասնագիտական վերապատրաստումների որակի գնահատման և այլ հարցեր։
- 12:10Իրանը և Հայաստանն Արաքս-Մեղրի համատեղ ազատ տնտեսական գոտի կստեղծեն. Իրանցի պաշտոնյա
- 22:15Լևոն Ալթունյանի խայտառակ «կապրիզը» մարդկային կյանքերի հետ է խաղում. ահազանգում է քաղաքացին
- 12:23Ավանդական չինական բժշկություն. մարդու կյանքը կաթվածի ժամանակ հնարավոր է փրկել
- 13:35Մոտակա 14 տարում մահվան հավանականությունը՝ արյան անալիզի շնորհիվ
- 18:10Խնայեք ձեր երեխաներին՝սմարթֆոնները կուզիկության պատճառ կարող են դառնալ (լուսանկարներ)
- 11:30Աչքերը շատ բան կարող են ասել ձեր հիվանդության մասին
- 11:53Անսպասելի բացահայտում. գեյ տղամարդիկ և բիսեքսուալներն ավելի հաճախ են տառապում մաշկի քաղցկեղով
- 13:20Մարմնի տհաճ հոտը գուժում է ձեր հիվանդության մասին
- 17:36Ինչպե՞ս պահպանել տեսողությունը համակարգչով աշխատելու ժամանակ
- 12:41Հայազգի բժիշկ Գագիկ Ավագյանն Ուկրաինայում բուժել է քաղցկեղով տառապող մարդկանց (տեսանյութ)
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.