Ասում են, որ հոկտեմբերի 22-ին Կանադայի մայրաքաղաք Օտտավայում՝ խորհրդարանի շենքում, կրակ բացած անձն «Իսլամական պետության» (ԻՊ) համակիրներից է: Ասում են նաև, որ վերոնշյալ միջադեպից մեկ օր առաջ Քվեբեկում կանադացի երկու զինվորի միտումնավոր կերպով վրաերթի ենթարկած մեկ այլ երիտասարդ ևս վերջերս է իսլամ ընդունել և դարձյալ հարում է ԻՊ-ին:
Եվ վերջապես, փորձագետները Կանադայում վերջին մի քանի օրերի ընթացքում տեղի ունեցած միջադեպերը կապում են սրանից շուրջ մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 21-ին, ԻՊ-ի կողմից հյուսիսամերիկյան այդ պետության իշխանությունների դեմ հայտարարված սպառնալիքների հետ:
Իհարկե, վերոնշյալ կապը բավականաչափ տրամաբանական է, և, անշուշտ, միջադեպերը կարելի է դիտարկել հենց այդ հարթության մեջ: Մինչդեռ այստեղ ամենաէական հանգամանքն ահաբեկչական գործողությունների և ԻՊ-ի միջև ուղղակի կապի բացահայտումն է, որը գրեթե անիրական է:
Ամենավտանգավորն այս ամենում հենց երևույթների միջև անուղղակի կապի հանգամանքն է: Այսինքն՝ Կանադայում տեղի ունեցած միջադեպերը Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի հետևանքով ամբողջ աշխարհում իսլամական ծայրահեղ արմատական գաղափարների տարածման և ազդեցության հետևանք են, այսինքն՝ հենց նման երևույթներն են ամենասպառնալիցն ու անկանխատեսելին, և գլոբալ հետևանքները ԻՊ-ի գործունեության: Երբ երկրագնդի որևէ հատվածում տարբեր գործոնների ազդեցությամբ՝ կրոնական մոլեռնդությունից մինչև գաղափարական վաակում, հոգեբանական շեղումներից մինչև սոցիալական կայացվածության կամ այլ թերարժեվորման բարդույթներ ունեցող որևէ անձը հատկապես համացանցի միջոցով հանկարծ բացահայտի, որ «վերջապես գտել է իր ես-ը», և ինչն էլ հետագայում դրսևորվի նման «քաջագործությունների» միջոցով…
Մյուս կողմից, իսկ եթե վերոնշյալ միջադեպերն, այնուամենայնիվ, միտումնավոր և կազմակերպված բնույթ են կրու՞մ: Որպես օրինակ, ոչ վաղ անցյալում Մեծ Բրիտանիան ևս կտրականապես մերժում էր իսլամականների դեմ ձևավորված ռազմական դաշինքին ուղղակի մասնակցություն ունենալուց. իրավիճակը փոխվեց, երբ «Իսլամական պետության» ներկայացուցիչը գլխատեց բրիտանացի Դևիդ Հեինսին և Ալան Հենինգին:
Գուցե այս միջադեպերը նման նպատակ են հետապնդում նաև Կանադայի՞ պարագայում: Հարցականները շատ են, իսկ ամենակարևորը՝ որ երևույթն, ինչ հիմքեր էլ ունենա, պարբերական չդառնա, քանի որ հնարավոր է՝ հաջորդ թիրախը դառնա Ավստրալիան:
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.