Ռաֆայել Հարոյանի գլխավորած բանդայի գործով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք տվեցին գործով վկաներ Ռուբեն Հովհաննիսյանը և Նորայր Ղազարյանը:
Վկա Ռուբեն Հովհաննիսյանը տուժող Բաբկեն Հովհաննիսյանի եղբայրն է: Վկան պատմեց, որ դեպքի ժամանակ ինքը տանն է եղել, լսել է դմփոցի ձայն, նայել պատշգամբից և իջել ներքև: Ամբաստանյալ Ռաֆայել Հարոյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի հարցին, թե սեփական բիզնես ունի՞, վկան պատասխանեց, որ հանդիսանում է «Դաշինք» ՍՊԸ-ի և փոխանակման կետի տնօրեն: Իսկ թե օրվա վերջին փոխանակման կետի գումարները որտեղ է պահվում, պատասխանեց. «գումարներն ինկասացվում են, իսկ առավոտյան հետ են բերվում»: Վկան ասաց նաև, որ, եթե կողմնակի անձը հետևի կտեսնի, որ գումարները ինկասացվում են: Պատասխանելով պաշտպանների հարցերին՝ վկան պատմեց, որ եղբոր հետ հիվանդանոցում չի խոսել դեպքի մասին, քանի որ իրեն հետաքրքրում էր եղբոր առողջական վիճակը: Ըստ վկայի` փոխանակման կետի հենց կողքին ունեն շինանյութի խանութ, որի գումարը օրվա վերջին պահում են իրենց մոտ:
Քանի որ կողմերը գտան, թե ցուցմունքում հակասություններ կան, հրապարակվեց վկայի նախաքննական ցուցմունքը: Հակասություններին ի պատասխան՝ վկան ասաց, որ երկար ժամանակ է անցել և շատ բնական է, որ որոշ բաներ չհիշի.
«Ես պետք ա ֆենոմենալ հիշողություն ունենամ, որ էդ ամեն ինչը հիշեմ»:
Գործով անցնող մյուս վկա Նորայր Ղազարյանը, պատասխանելով իրեն տրված բոլոր հարցերին, ասաց. «Երևի քննիչն ասել ա գրի, ես էլ գրել եմ»:
Վկանների հարցաքննությունից հետո միջնորդությամբ հանդես եկավ ամբաստանյալ Էդիտա Ալիխանյանի պաշտպանը:
Պաշտպանը միջնորդեց, որ իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը փոխարինեն գրավով՝ սահմանելով գումարի չափը, քանի որ ամբաստանյալի դեռ երեք տարին չբոլորած երեխայի վիճակը գնալով ծանրանում է: Փոքրիկն ունի զարգացման խորը տագնապային խանգարում, արյունահոսություն և ջերմաստիճանի տատանում: Պաշտպանը որպես հիմնավորում բերեց մի քանի հանգամանք. իր պաշտպանյալն ընդունել է մեղքը, զղջացել է դրա համար: Հանցանքը կատարել է ամուսնու և այլ անձանց ճնշման ու սպառնալիքի ներքո, 25-ամյա երիտասարդ կին է, ամուսիննը նույնպես կալանքի տակ է (ամուսինը նույնպես այս գործով ամբաստանյալ է):
Պաշտպանական կողմը միաձայն համաձայնվեց միջնորդությանը, սակայն մեղադրող կողմն առարկեց՝ նշելով, որ խափանման միջոցի կալանավորման հիմքերն առկա են և պետք է շարժվել օրենքով:
Դատարանը չբավարարեց միջնորդությունը:
Զրուցեցինք Էդիտա Ալիխանյանի մայրիկի հետ: Նրա խոսքով` այլ բան չէր էլ սպասում. «Օրենք չկա, ինչ ա, պետք ա խելագարվի՞, որ ազատ արձակեն»:
Հիշեցնենք, որ «Բանդա»-ի գործով անցնող ամբաստանյալներն ինն են՝Ռաֆայել Հարոյան, Հայկ Կոջոյան, Կարեն Վարդանյան, Մնացական Սարգսյան, Էդիտա Ալիխանյան, վերջինիս ամուսին Տիգրան Հովհաննիսյան, Գոհար Գաբրիելյան, Վահե Ստեփանյան և Մառլեն Մուրադյան: Նրանց թիրախը տարադրամի փոխանակման կետերն են եղել և դրանցում աշխատող անձինք:
Ըստ մեղադրանքի՝ բանդայի անդամները գործել են Ռաֆայել Հարոյանի գլխավորությամբ: Նրանք մանրակրկիտ ծրագրված եղանակով՝ առաջնորդվելով Ռաֆայել Հարոյանի դերաբախշմամբ՝ ապօրինի կերպով ձեռք են բերել 12մմ տրամաչափի «Վինչեստր» տեսակի որսորդական ողորկափող հրացան՝ համապատասխան փամփուշտներով, հրազեն հանդիսացող՝ 7,62 մմ տրամաչափ և «ՏՏ» տեսակի ատրճանակ ու դրա համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող 7,62 մմ տրամաչափի փամփուշտներ, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաներ, դիմակներ: Հետևելով տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցների տեղաշարժին՝ բանդայի անդամներն ընտրել են վերջիններիս վրա հարձակում կատարելու համար առավել նպաստավոր վայրեր։ Կազմակերպված զինված խմբի անդամների ավազակային հարձակումները չեն սահմանափակվել միայն կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ առողջությանը ծանր վնաս պատճառելով, այլ խմբի անդամներից Կարեն Վարդանյանը, հանցակիցների սահմանազանցմամբ, կատարել է նաև սպանություն, որը չի ընդգրկվել խմբի մյուս անդամների դիտավորությամբ։
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 13:52Ես չեմ վիրավորում. եթե թքելը քաղաքական գնահատական է, իմ ասածներն էլ են քաղաքական գնահատական. Բագրատ Սրբազան
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 13:53Փաշինյանը՝ իր տիկնոջ մասնակցած խրախճանքի մասին․Ցանկացած քաղաքացի կարող է գնահատել՝ որտեղ հագնեն սպիտակ, որտեղ հագնեն սեւ
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.