Հոկտեմբերի 7-9-ը՝ Դիլիջանում,Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի ֆինանսական աջակցությամբ և ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ՝ անցկացվեց իրավական լրագրության հիմնախնդիրներին, ինչպես նաև նախարարության կողմից մի շարք ոլորտներում իրականացվող միջոցառումների քննարկմանը նվիրված երկօրյա սեմինարը, որին մասնակցեցին շուրջ 20 լրագրողներ:
ՀՀ արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը ներկայացրեց վիճակագրական տվյալներ, թե մեր քաղաքացիները ինչ լրատվություն են նախընտրում: Նրա խոսքով, 2003 թվականին Երևանում անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքում պարզվել է, որ ընթերցողները սիրում են կարդալ ժամանց և քրեական պատմություններ: 2003 թվակաին հանրապետության մասշտաբով անցկացված հարցման արդյունքում այդ երկուսին ավելացել է նաև սենսացիան:
«Վերջին՝ 2012 թվականին արված հարցումների մասնակիցների 70 տոկոսը նշել է, որ նախընտրում է իրավական թեմաներ, 15 տոկոսն ասել է, որ սիրում է հեռուստացույցով հետևել լրատվությանը, իսկ մյուս 15 տոկոսը տեղեկանում է ուրիշներից: Հետաքրքիր է, որ իրավական գիտելիքներ ունեցող անձինք (80 տոկոսը) հարցման ընթացքում նշել են, որ իրենց կարդացածը հասկանալի է, իսկ մնացածը պնդել են, թե բարդ, տերմիններ են օգտագործվում, և իրենք չեն կարողանում հասկանալ: Մի մասն էլ (20 տոկոս), ընդգծել է, որ այն տվյալները, որոնք փոխանցվում են լրագրողների միջոցով այդքան էլ հետաքրքիր չեն իրենց»,-նշեց Ծովինար Խաչատրյանը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արսեն Մկրտչյանը, խոսելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին, հայտնեց, որ նախատեսվում է 2015 թվականին ստեղծել լիազոր մարմին, որը կզբաղվի անձնական տվյալների պաշտպանությամբ: Լրագրողների կողմից եղան առաջարկներ, քննարկումներ, թե ինչ ձևաչափով այն կարող է գործել:
Այդ առումով Արսեն Մկրտչյանը կարևորեց լրագրողների դերը օրենսդրական կարգավորումների հարցում.
«Մենք երկար ժամանակ մտածում ենք արժե այդ փոփոխություններն անել Հայաստանում, թե՞ ոչ, քանի որ մեր երկիրն ունի ծանր ավանդական կարգավորումներ, և նոր օրենքը հնարավար է չգործի: Այսինքն՝ առաջին հարցը՝ անհրաժեշտության խորությունն է: Մենք որոշումները կայացնում ենք հասարակության հետ , և այդ կապող օղակը լրագրողներն են: Եվ մյուս հարցը, որ մեզ անհանգստացնում է՝ ինչ ծավալով է պետք կարգավորել»,-ընդգծեց Արսեն Մկրտչյանը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն անդրադարձավ նոր՝ Պրոբացիոն ծառայության ներդրման մանրամասներին՝ ի՞նչ է այն իրենից ներկայացնում և գործունեության ի՞նչ հիմնական ուղղություններ է ենթադրում:
Ներկայումս մեր քրեական օրենսգրքում ամրագրված են պատժի երեք նպատակ՝ սոցիալական արդարության վերականգնում, դատապարտյալի ուղղում, կրկնահանցագործության կանխարգելում, Սուրեն Քրմոյանի խոսքով, հարց է առաջանում, արդյո՞ք մեր այս պատժի նպատակների իրագործումը բերում է նրան, որ հանցագործությունները նվազում են:
«Զարգացած երկրների փորձն ու սխալները հաշվի առնելով, մենք ուզում ենք նոր ծառայություն ներդնել Հայաստանում: Պրոբացիայի՝ վերականգնողական արդարադատության հիմնական գաղափարն է անձին ազատազրկման փոխարեն՝ ուղղել և տուժողների վնասները փոխահատուցել, նրանց խնդիրները լուծել, ինչպես նաև դատապարտյալին վերասոցիալականացնել: Այսինքն պատժից ազատվելուց հետո, ծառայությունը կզբաղվի նրա սոցիալականացմամբ՝ կօգնի աշխատանքի տեղավորվել, հոգեբանական աշխատանք տանել»,-մանրամասնեց Սուրեն Քրմոյանը և նշեց. «Մարդուն կալանավորելու պահից սկսած մենք զբաղվում ենք նրանով ու նախապատրաստում ենք ազատության»:
Պրոբացիայի հաջորդ խնդիրը ազատազրկման հետ կապված պատժի միջոցների և խափանման միջոցների կիրառումն է:
Խափանման միջոցների թվում, Սուրեն Քրմոյանի տեղեկացմամբ, կավելանա նաև տնային կալանքը: Եվ անձին կարող են հետևել հատուկ՝ էլեկտրոնային թևնոցի միջոցով:
Փոխնախարարը հայտնեց, որ արդեն աշխատանքներ են տարվում համակարգը ներդնելու ուղղությամբ՝ հավանաբար, այն ուժի մեջ կլինի 2017 թվականին:
Ծառայության ներդրումը կապված է ֆինանսի հետ, կպահանջվի բավականին մեծ գումար, սակայն Քրմոյանը հավաստիացնում է, որ համակարգի ներդրումից հետո, երկու տարի անց, այդ գումարը կփոխհատուցվի:
Ներդրվելուց հետո, ծառայությունից կարող է օգտվել 1300 հոգի, «Հայկական Վարկած»—ի այն հարցին, թե արդյո՞ք թվի սահմանափակումը չի հանգեցնի կոռուպցիոն ռիսկերի, նախարարության աշխատակիցները պատասխանեցին, որ այդ թիվը հետագայում հնարավոր է նաև ավելանա:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը ներակայացրեց դատաիրավական հարկադրանքի միջոցների հայեցակարգը քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում:
Նրա տեղեկացմամբ, նոր օրենսգրքով, հանցանք կատարած լինելու անմիջական ծագած հիմնավոր հիմքով ձերբակալվածին ազատությունից փաստացի զրկելու պահից ոչ ուշ, քան 6 ժամվա ընթացքում պետք է հանձնվի նրան ձերբակալելու կամ ազատ արձակելու որոշում:
Ձերբակալման որոշմանը կցում են ձերբակալման արձանագրությունը, ինչպես նաև մեղադրյալի իրավունքների և պարտականությունների ցանկը:
Նոր օրենսգրքով՝ կասկածյալ տերմինի փոխարեն լինելու է ձերբակալված անձ:
«Ձերբակալվածին պետք է մեղադրանք ներկայացվի և նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը լուծելու համար մեղադրյալը պետք է դատարան տարվի ոչ ուշ, քան 60 ժամվա ընթացքում, իսկ 12 ժամում պետք է դատավորը պատշաճ քննություն իրականացնի»,-հայտնեց Արման Թաթոյանը:
Նա խոսեց նաև խափանման միջոցի կիրառման իրավաչափության, դատավարական սանկցիաների և այլ հետաքրքիր թեմաների մասին:
Վերջում՝ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական գրանցման, ՔԿԱԳ և նոտարական համակարգի օրենսդրական ապահովման բաժնի առաջատար մասնագետ Լուսինե Իսկանդարյանը ներկայացրեց «Շարժական գույքի նկատմամբ իրավունքների գրանցման մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Աննա Սարգսյան
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.