Դեպի Արցախ ուխտագնացության շրջանակներում, որը կազմակերպել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ և Հայաստանյան «World Vision» կազմակերպության աջակցությամբ, Մայր Աթոռի և ԼՂՀ ԶՈՒ ծառայող սարկավագ հոգևորականներ, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը և շուրջ 20 լրագրողներ հանդիպում ունեցան ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:
Խոսելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջերս տիրող լարվածության մասին, Աշոտ Ղուլյանն ընդգծեց. «Ես չգիտեմ, թե ինչքան է շարունակվելու այս իրավիճակը, որ մենք երկու հայկական հանրապետություններ ունենք, բայց ինչքան էլ շարունակվելու լինի, մենք պետք է կարողանանք մեր մեջ ուժ գտնել, հնարավորություններ ստեղծել և միշտ զգանք, որ մենք կարևոր առաքելություն ունենք»:
Ինչ վերաբերում է Արցախի վերաբնակեցման գործընթացին, ապա, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի խոսքով, այն շարունակական բնույթ է կրում.
«Մշտապես ունենալով Արցախի ժողովրդագրական զարգացման ծրագիրը՝ մենք հետևողականորեն պետք է աշխատենք Արցախի շրջաններում վերաբնակեցման ծրագիր իրականացնելու ուղղությամբ: Պարզապես պետք է ընդունենք, որ վերաբնակեցում ինքն իրեն կամ համպատրաստից չի լինում: Մեր ցանկությունն է միանգամից մի քանի հազար մարդկանց վերաբնակեցում կազմակերպել Արցախում, բայց տնտեսական, ֆինանսական հնարավորությունները մեծ չեն, որ մենք այդպիսի մեծ ծավալներով կարողանանաք իրականացնել: Վերաբնակեցմանը զուգահեռ մենք պետք է կարողանանք ծայրամասային գյուղերի խնդիրները լուծել»:
Այն հարցին, թե Արցախում եզդիների վերաբնակեցման շուրջ ի՞նչ տեսակետներ կան, և արդյո՞ք հնարավոր է Արցախում դեմոգրաֆիկ պատկեր փոխվի, Աշոտ Ղուլյանը պատասխանեց. «Պետք է աշխատել այդ ուղղությամբ առանց երկար բարակ խոսելու: Ղարաբաղի իշխանությունները չեն բացառել այդպիսի հնարավորություն, և ես չեմ կարծում, որ դա լինելու է այնպիսի ծավալներով, որը կարող է ազդել, բայց նման հարցերում ավելի ճիշտն աշխատելն է»:
Ըստ նրա, դա շատ ավելի մարդկային խնդիր է, քան դրա տակ քաղաքական կամ դիվանագիտական բան որոնելը. «Պետք չէ դիվանագիտական արդյունքների հետևից ընկնել, այլ հանգիստ, մեր հնարավորությունների սահմաններում աշխատել»,-գտնում է Աշոտ Ղուլյանը:
Նրա խոսքով, Արցախում վերջին տարիների համեմատ բնակչության թիվը ոչ շատ աճել է, ոչ էլ նվազել: «Ես չեմ կարող ասել, որ արտագաղթ չկա, բայց դա այն ծավալի չէ, որը մտահոգի»:
Այն հարցին, թե Արցախում ճանապարհների կառուցման և նորոգման շուրջ ի՞նչ աշխատանքներ են տարվում, Աշոտ Ղուլյանը տեղեկացրեց, որ առաջիկա երկու տարիներին շատ լուրջ օժանդակություն է լինելու Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցման համար:
«Կարծում եմ, այդ տարածքում բոլոր գյուղերն էլ կապված են այդ մայրուղուն, հետևաբար այն շատ մեծ ենթակառուցվածքների խնդիր է լուծելու: Մենք մինչև 2015 թվականը ենթակառուցվածքային առումով շատ ավելի զարգացած համակարգ ենք ունենալու Արցախում, բայց դրանով չպետք է ավարտած համարել մեր աշխատանքը, այս տարիների համար ծրագրվում է նաև Հայաստանը Արցախին կապող մեծ էներգոհամակարգի հիմնումը»,-տեղեկացրեց նա:
Անդրադառնալով արցախցի գործարար, բարերար Լևոն Հայրապետյանի ձերբակալությանը, ԼՂՀ ԱԺ նախագահը կարծիք հայտնեց, որ այն, ինչ տեղի է ունեցել նրա հետ, ամենայն հավանականությամբ, թյուրիմացություն է
«Ղարաբաղից արդեն տարբեր ձևաչափերով այդպիսի հայտարարություններ եղել են ոչ թե ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի, քանի որ կարծում եմ, որ նա պաշտպանության կարիք չունի, տվյալ դեպքում մեզ համար կարևոր է, որ նրա առողջական խնդիրներ ունի: Լինելով ազատության մեջ՝ Լևոն Հայրապետյանը շատ ավելի օգտակար կլինի նույն այդ գործերի հետաքննությունը տանելու առումով»:
Աշոտ Ղուլյանը հույս հայտնեց, որ Լևոն Հայրապետյանը շուտով ազատության մեջ կլինի ու կշարունակի իր բարեգործական և բոլոր կարգի գործերն ի օգուտ Արցախի:
- 18:29Այսօր մահացել է դերասանուհի Թամար Հովհաննիսյանի եղբայրը` բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը
- 18:05«Խնդրում ենք անհապաղ վերադարձնել 8 դավաճաններին, ովքեր ուղղաթիռով փախել են Հունաստան». Թուրքիայի ԱԳ նախարար
- 13:46Աղասը կրկին հաղթեց Լիսկային
- 11:061in.am-ը դադարեցնում է աշխատանքը
- 10:45«Զգոն եղեք,Ադրբեջանը ձեռք է բերել պահեստատուփի նմանվող պայթուցիկ սարքեր»
- 18:30Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
- 17:50Երևան քաղաքի նոր դատախազը
- 17:44Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ղրղզստանը և Ղազախստանը հայտ են ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ՝ լավաշը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու համար
- 18:27Մոտ կես ժամ դադարներով կրակեցին. հակառակորդը հրաձգային զենքերից կրակ է բացել Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա
- 14:58Արդյո՞ք որևէ բան կտա Երևան-Սևան ճանապարհին շտապօգնության հերթապահություն սահմանելը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.