Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը եթե բիզնես է, ապա վաճառվել է Ղարաբաղը: Այս մասին անցյալ տարվա նոյեմբերի դեպքերի գործով այսօրվա նիստում հայտարարեց ամբաստանյալ, «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը:
Ռուսաստանը, թույլ չտալով Հայաստանին ստորագրել եվրոասոցացման պայմանագիրը, մեկուսացրել է Հայաստանն ու զրկել երկիրը միջազգային, մասնավորապես՝ եվրոպական քաղաքական աջակցությունից:
Քաղաքական մեկուսացման մաս է կազմում նաև ԵՎՐԱԶԵՍ-ի գործընթացը: Դիվերսանտների բացահայտումը, ըստ Շ.Հարությունյանի, նպատակ ունի քողարկել Մոսկվայից Հայաստան գործուղված իրական դիվերսանտներին: Շանթ Հարությունյանն այս ընդհանուր շղթայի մեջ է դիտում նաև գործարար Լևոն Հայրապետյանի ձերբակալությունը:
Ամբաստանյալ Ավետիս Ավետիսյանը հայտարարեց, որ գործով ամբաստանյալները քաղաքական հալածյալներ են և գտնվում են գերության մեջ: Իրենք Գարեգին Նժդեհի գաղափարակիցներ են, դուրս են եկել արժեքների հեղափոխության՝ փրկելու համար կործանման եզրին հայտնված երկիրն ու ժողովրդին:
Ամբաստանյալ Սևակ Մնացականյանը խոսեց արդարության ու անարդարության մասին, մասնավորապես՝ մարդկանց շահագործման մասին. մարդիկ շահագործվում են ոչ միայն տարվա 11 ամիսներին, այլև՝ արձակուրդի ընթացքում և «պետությունը ոչ մի բան չի անում դրա դեմ»: «Քանի դեռ կա անտարբերություն, Հայաստանում լինելու է անարդարություն»,- ասաց նա:
«Երեկ Վոլոդյա Ավետիսյանը, այսօր՝ մենք, իսկ վաղը դատապարտվելու է ժողովուրդը»: Ամբաստանյալը քննադատություն հնչեցրեց «փուչիկ» հանդիսացող ազգային մտավորականության հասցեին, որը կրիայի պես փակվել է իր պատյանի մեջ՝ այն դարձնելով միաժամանակ իր ծննդավայրն ու գերեզմանը: Այսպես շարունակվելու դեպքում 22-րդ դարը կլինի առանց հայ տեսակի ու առանց պետականության:
Ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանը պահանջեց, որպեսզի իրենց նկատմամբ դադարեցվի «քրեական հետապնդումը» և պատասխանատվության ենթարկվի «սրբապիղծ կառավարությունը»:
Այսօրվա դատական նիստում ավարտվեց նախորդ դատական նիստում սկսված տուժող ոստիկան Գեղամ Խաչատրյանի հարցաքննությունը:
Դատարանում հրապարակված նրա նախաքննական ցուցմունքում մասնավորապես նշվում էր, որ Շահեն Հարությունյանն իրեն բարձրախոսով հարվածել է, ինքն ուժեղ ցավ ու գլխապտույտ է ունեցել, ապա հետապնդել է Շահենին ու բռնել: Ըստ տուժողի՝ ինքը հետագայում է իմացել, որ Շահենն անչափահաս է:
Պաշտպանական կողմը բարձրացրեց նախաքննական ու դատաքննական ցուցմունքների՝ տեսանյութին անհամապատասխանության հարցը: Այն հարցին, թե դրանցից որն է հավաստի համարում, տուժողը հայտարարեց՝ մեկը մյուսին չի հակասում:
Այսօր դատարանն ավարտեց նաև տուժող ոստիկան Պետրոս Հայրապետյանի հարցաքննությունը: Նա դեպքերի ընթացքում ստացել է հարված քունքի շրջանում ու շուրջ մեկ շաբաթ գտնվել հիվանդանոցում:
Հաջորդ դատական նիստում կհարցաքննվեն դատակոչի ցուցակով հաջորդ 4 տուժողները:
Փաստինֆո
- 13:10Կոռուպցիայի հանձնաժողովը բացի «Շիշ բռնողից» նաեւ այլ անձանց հայտարարագրերում է խախտումներ հայտնաբերել
- 15:10Սյունիքի մարզում բարձրաստիճան ոստիկանապետեր են պաշտոնանկ եղել, մարզը նոր ոստիկանապետ ունի
- 13:10Գերիների վերադարձման հարցով Հայաստանի առաջնային պատասխանատվության մասին հայտարարությունից հետո Բորիս Ավագյանն ազատվել է պաշտոնից ու հրավիրվել ԱԱԾ
- 14:10Մայորը, զինապարտության հարցը վերջնականապես լուծելու համար, զինվորական կոմիսարիատի շենքում քաղաքացուց պահանջել էր 600 հազար դրամ. նա ձերբակալվել է
- 13:10ԱԽ-ն գաղտանզերծումներ է արել՝ ի պատասխան Օնիկ Գասպարյանի
- 14:10Վարձկան ահաբեկիչների գործն ուղարկվել է դատարան. ավելի քան 30-ի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
- 12:10ՀՔԾ-ն փաստաբաններին կոչ է անում պաշտպանական մարտավարություն ընտրելիս մնալ կոռեկտության և մասնագիտական էթիկայի շրջանակներում
- 11:10Պաշտոնական փաստաթղթեր կեղծելու, պետությունից 255.824.768 ՀՀ դրամ հափշտակելու դեպքերի առթիվ քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
- 11:10Փաշինյանը նոր որոշում է ստորագրել. Այն վերաբերում է զինծառայողների կյանքին ու առողջությանը վնասների փոխհատուցմանը
- 15:10ՀՀ քաղաքացին թուրքական հատուկ ծառայությանը տեղեկություններ է փոխանցել. նա կալանավորվել է
22.04.2021 | 15:00
22.04.2021 | 13:35
22.04.2021 | 13:10
22.04.2021 | 11:10
21.04.2021 | 15:10
21.04.2021 | 13:10
21.04.2021 | 11:10
21.04.2021 | 11:03
20.04.2021 | 15:10
20.04.2021 | 14:10
20.04.2021 | 13:10
20.04.2021 | 12:10
20.04.2021 | 11:10
19.04.2021 | 15:33
19.04.2021 | 14:10
19.04.2021 | 13:10
19.04.2021 | 12:10
19.04.2021 | 11:10
17.04.2021 | 15:10
17.04.2021 | 13:10
17.04.2021 | 12:10
17.04.2021 | 11:10
16.04.2021 | 15:10
16.04.2021 | 14:10
16.04.2021 | 13:10
16.04.2021 | 12:10
16.04.2021 | 11:10
15.04.2021 | 15:10
15.04.2021 | 13:10
15.04.2021 | 12:10
15.04.2021 | 11:10
14.04.2021 | 15:10
14.04.2021 | 14:10
14.04.2021 | 13:10
14.04.2021 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.