ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք բխում են ս.թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքների փոփոխությունից:
Մասնավորապես, դրամական օգնությունը վերանվանվել է պարգևավճար, սոցիալական կենսաթոշակը վերանվանվել է ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստի, սահմանվել է, որ զոհված զինծառայողի ընտանիքի՝ աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձին պարգևավճարը վճարվում է անկախ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու հանգամանքից, ի տարբերություն մահացած զինծառայողի ընտանիքի անդամի, ում պարգևավճարը վճարվում է կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու դեպքում: Որոշմամբ 2014թ. մայիսի 1-ից 5 հազար դրամով բարձրացվել են առանձին զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքի անդամներին երկրորդ կենսաթոշակի փոխարեն տրվող, ինչպես նաև հաշմանդամ զինծառայողներին տրվող պարգևավճարների չափերը, սահմանվել է մահացած զինծառայողի ընտանիքի անդամին դրամական օգնություն նշանակելու տեղեկանքի նոր ձև:
Որոշմամբ ձեռնարկված միջոցները հանրագումարի է բերել վարչապետ Հովիկ Աբրահամյանը. «Փաստորեն կան զինվորական կենսաթոշակառուների առանձին կատեգորիաներ, ում չեն վերաբերելու 2014թ. հուլիսի 1-ից կատարված բարձրացումները, և մենք այս որոշումով 10-50 տոկոսով բարձրացնում ենք շուրջ 12 հազար 300 հաշմանդամ զինծառայողներին տրվող պարգևավճարի չափը: Զոհված զինծառայողների ընտանիքի շուրջ 1250 անդամների զինվորական կենսաթոշակի փոխարեն տրվող պարգևավճարի չափը ավելացվում է 20 տոկոսով և զոհված զինծառայողի ընտանիքի շուրջ 6500 անդամներ հնարավորություն են ստանում էապես բարելավել իրենց սոցիալական պաշտպանվածության մակարդակը՝ իրենց երկրորդ կենսաթոշակի փոխարեն ընտրելով պարգևավճար ստանալու տարբերակը, որի գումարը կաճի մոտ 50 տոկոսով»:
Եվս երեք որոշմամբ կառավարությունն ապահովել է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխության կիրարկումը և 2014թ. հուլիսի 1-ից զինծառայողների կենսաթոշակների հաշվարկումը նոր կարգով:
ՀՀ կառավարությունը հաստատել է խնամք և պաշտպանություն իրականացնող շուրջօրյա հաստատություններում խնամվող երեխաների վերադարձն ընտանիքներ կազմակերպելու (բեռնաթափում) և երեխաների մուտքը հաստատություններ կանխարգելելու ծրագիրը: 2006 թվականից այն իրականացվում է Լոռու մարզում և նպաստել է, որպեսզի ընտանիք վերադառնա մարզի հաստատություններում խնամվող շուրջ 1000 երեխայից մոտ 300-ը: Այժմ ծրագիրը մեկնարկում է Շիրակի մարզում, որտեղ աղքատության մակարդակն ամենաբարձրն է երկրում: Երեխաների խնամք ու դաստիարակություն իրականացնող շուրջօրյա հաստատությունները 7-ն են, որտեղ կա 560 երեխա: Միջոցառումը թելադրված է երեխաների պաշտպանության համակարգում իրականացվող բարեփոխմամբ և նպատակ ունի կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների խնամքն ու դաստիարակությունը կազմակերպել ընտանիքներում:
- 13:101991-ից ի վեր չեմ հիշում, որ ՀՀ որևէ ղեկավարի հրապարակայնորեն այսպես անպատվեին
- 12:10Ճշմարտությունը կարող է բացահայտվել միայն իշխանափոխության դեպքում․ Օնիկ Գասպարյան
- 11:03Նիկո՛լ, թուրքի շուն. սյունեցիները «դիմավորում» են Փաշինյանին
- 12:10Բաքվի «Ռազմավարի պուրակը» պետք է փակվի․ Մարուքյանի կոշտ ելույթը ԵԽԽՎ-ում
- 11:10Ադրբեջանում գտնվող հայ գերիներին հնարավորություն է ընձեռվել հեռախոսով կապ հաստատել իրենց ընտանիքի անդամների հետ
- 13:10Արիության մեդալը զինվորի հորը հանձնել է տաքսու վարորդը պայմանավորված վայրում
- 12:10Պարոնայք գեներալներ եւ սպաներ, պատրաստվեք «դատվելու». Արտակ Զաքարյան
- 11:10Երբեք չենք հրաժարվելու պահանջատիրությունից․ Հայ մայրերի ուղերձն աշխարհին Ծիծեռնակաբերդից
- 14:10Օնիկ Գասպարյան-Նիկոլ Փաշինյան վեճը նոր զարգացումներ է ստանում․ Հրանտ Բագրատյան
- 12:10Անհետ կորած զինվորների ծնողները կառավարության շենքում ծեծել են Արսեն Թորոսյանին՝ լկտի պահվածքի համար. mediaport
22.04.2021 | 15:00
22.04.2021 | 13:35
22.04.2021 | 13:10
22.04.2021 | 11:10
21.04.2021 | 15:10
21.04.2021 | 13:10
21.04.2021 | 11:10
21.04.2021 | 11:03
20.04.2021 | 15:10
20.04.2021 | 14:10
20.04.2021 | 13:10
20.04.2021 | 12:10
20.04.2021 | 11:10
19.04.2021 | 15:33
19.04.2021 | 14:10
19.04.2021 | 13:10
19.04.2021 | 12:10
19.04.2021 | 11:10
17.04.2021 | 15:10
17.04.2021 | 13:10
17.04.2021 | 12:10
17.04.2021 | 11:10
16.04.2021 | 15:10
16.04.2021 | 14:10
16.04.2021 | 13:10
16.04.2021 | 12:10
16.04.2021 | 11:10
15.04.2021 | 15:10
15.04.2021 | 13:10
15.04.2021 | 12:10
15.04.2021 | 11:10
14.04.2021 | 15:10
14.04.2021 | 14:10
14.04.2021 | 13:10
14.04.2021 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.