Վանաձորի «Քիմպրոմ» ՓԲԸ-ի աշխատակիցները պատրաստվում են հուլիսի 16-ից անժամկետ գործադուլ սկսել, եթե մինչ այդ չստանան նախորդ ամիսների աշխատավարձը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում գործարանի ամոնիակի սինթեզի արտադրամասի պետ Հրաչիկ Մարտիրոսյանը ասել է, որ դիմել են մարզպետարան` տեղեկացնելով, որ մինչև հուլիսի 16-ի առավոտյան ժամը 10:00-ն ընկերության սեփականատերերի հետ չհանդիպելու պարագայում «Քիմպրոմ»-ի աշխատակիցները կտրուկ քայլերի կդիմեն:
«Գործարանի աշխատակիցները պատրաստվում են գործադուլի և բողոքի ցույցերի, եթե նրանց աշխատավարձերը չվճարվեն։ Խոսքը գնում է 6-11 ամսվա աշխատավարձի մասին: Մինչ օրս բազմիցս դիմել ենք ընկերության տնօրենին և մարզպետին, սակայն մեզ ասում են, որ ոչինչ չեն կարող անել: Ընկերությունում արտադրություն չկա, և մեր աշխատավարձերը պետք է տրամադրվեն դոտացիաների հաշվին: Մեր բողոքի ցույցերի արդյունքում հունիսի 20-ին վճարվեց աշխատողների 2013 թվականի դեկտեմբերի աշխատավարձը: Մնացել են մոտ 30 աշխատողներ, որ դեռ չեն ստացել նախորդ տարվա աշխատավարձը»,- ասաց Մարտիրոսյանը:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ մարզպետարանը լավատեղյակ է խնդրից, սակայն իրավասու չէ ինչ-որ խոստումներ տալու աշխատակիցներին, քանի որ խոսքը գնում է մասնավոր ընկերության մասին:
«Մարզպետարանը իր գործառույթներից դուրս երբևէ խոստումներ չի տալիս, բայց ես պարբերաբար հանդիպում եմ աշխատողների հետ և փորձում եմ միևնույն ժամանակ կապ հաստատել գործարանի սեփականատերերի հետ: Ցավոք սրտի, այդ կապը մեզ դեռ չի հաջողվել: Փորձում ենք հասկանալ ապագայում ինչ է լինելու «Քիմպրոմ» -ի ճակատագիրը, սակայն ներկայումս կարող եմ ասել, որ հարցը քննարկման փուլում է, կան տարբեր հետաքրքրվող մարդիկ, որոնց հետ բանակցություններ են տարվում: Աշխատավարձի մասով ևս հարցը բարձրացվել է Կառավարությունում, ցավոք սրտի առայժմ դրական որևէ պատասխան չկա»,-ասել է մարզպետը:
«Քիմպրոմ»-ի աշխատավարձի ընդհանուր պարտքը կազմում է 100 մլն դրամ: Ընկերությունը «Հայռուսգազարդին» պարտք է շուրջ 1 միլիարդ դրամ, շուրջ այդքան էլ կազմում նաև ընկերության էլեկտրաէներգիայի պարտքը:
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.