Արևմտյան քաղաքական վերնախավը և համաշխարհային ԶԼՄ-ները Իրաքում ստեղծված իրավիճակի համար քավության նոխազ են փնտրում «հազար ու մի գիշերների» քաղաք Բաղդադում, որտեղ որպես այդպիսին ներկայացվում է երկրի վարչապետ Նուրի ալ-Մալիքին:
Եթե մի կողմ թողնենք Իրաքի ներկայիս վարչապետի դեմ հիմնականում քարոզչական բնույթի լրատվամիջոցային արշավը, ապա իրականում ակնհայտ է, որ Իրաքի քաղաքական գոյության հիմքերը խարխլողն ամենևին էլ այդ երկրի ներկայիս վարչապետը չէ:
Մարդկային քաղաքակրթության բնօրրաններից Տիգրիսի և Եփրատի միջագետքում ծայրահեղ իսլամականների այժմյան անկառավարելի քաոսը ծայր է առել ոչ թե ալ-Մալիքիի շնորհիվ, այլ շինծու պատրվակով Իրաք արտաքին զինված ներխուժման հետևանքով, իսկ հետագայում խորացել հարևան Սիրիայում իսլամական ահաբեկիչների գործողություններին արևմտյան գաղտնի օժանդակության և սաուդական, կատարյան ու թուրքական համարյա բացահայտ աջակցության պայմաններում:
Մեղադրանքները, թե Իրաքի շիա վարչապետը ձևավորել է բացառապես շիայական կառավարող վերնախավ և որոշակի խտրական քաղաքականություն վարել սուննիական ու քրդական փոքրամասնությունների հանդեպ, թեև հիմնավոր են, սակայն Իրաքի պարագայում ժամանակակից և պատմական իրակույթներին ծանոթ չլինելու արդյունք, ինչից էլ բխում է այն ակնհայտ մոլորությունը, թե իբր սուննիական, քրդական և շիայական լայն ինքնավարություներով համադաշնային Իրաքն այս երկիրը ամբողջական պահելու միակ ճանապարհն է:
Միջագետքում «Շվեյցարիա» ստեղծելու ծրագիրն իրականում ավելին չէ, քան հերթական պատրանքը, իսկ նման ուղին՝ երկիրը մասնատելու առաջին քայլը , քանի որ «միջագետքյան ամբողջականությունը» մշտապես հիմնված է եղել էթնիկ կամ դավանական մի խմբի կողմից ուժեղ կենտրոնական իշխանության ստեղծման վրա, որը նաև «բիրտ ձգողականությամբ» ճնշող մագնիսի նման իր շուրջն է հավաքել կենտրոնախույս հատվածները:
Այս առումով Նուրի ալ-Մալիքի ամենակարևոր սխալը ոչ թե շիայական կառավարող վերնախավի ստեղծումն էր և խտրական քաղաքականությունը մյուս էթնիկ-դավանական խմբերի հանդեպ, ինչը փաստորեն «նորմալ» է Իրաքի պարագայում,, այլ այդ նոր վերնախավի նաև բիրտ ուժի կիրառմամբ գերակա դիրքեր զբաղեցնելու և կենտրոնախույս ձգտումները ճնշելու անկարողությունը, ինչը մինչ այդ հաջողվել էր անել սուննիներին՝ Սադդամ Հուսեյնի իշխանության ողջ ընթացքում:
Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.