Հունիսի 24-ին Երևան քաղաքում կայացավ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ (ԶՊՄԿ) բաժնետերերի տարեկան ժողովը, որի ընթացքում քննարկվեցին 2013թ. գործունեության արդյունքներն ու արտադրության զարգացման հեռանկարները:
ՀՀ-ում «ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգ ԲԸ»-ի ներկայացուցչության տեղեկացմամբ՝ ԶՊՄԿ-ի բաժնետերերն են «ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգ» ԲԸ-ն` 60% բաժնեմասով, «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ –ն` 15% բաժնեմասով, «Արմենիան մոլիբդենիում փրոդակշն» ՍՊԸ –ն` 12,5% բաժնեմասով, «Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ –ն` 12,5% բաժնեմասով:
Ժողովին մասնակցում էին Քրոնիմետ ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ, Գերմանիայի Բադեն Վյուրթեմբերգ երկրամասում Հայաստանի պատվո հյուպատոս Գյունթեր Պիլարսկին, գործադիր տնօրեն Թոմաս Հայլը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մակսիմ Հակոբյանը և այլ պաշտոնատար անձինք:
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ բաժնետերերի ժողովի օրակարգում ընդգրկված հիմնական հարցերը վերաբերում էին 2013թ. գործունեության արդյունքների ներկայացմանն ու արտադրության հետագա աճի և ընդլայնման հեռանկարներին:
Դրական և արդյունավետ գնահատվեց ընկերության նախորդ տարիներին կատարած գործունեությունը, իրականացված աշխատանքի համար գովեստի արժանացավ ԶՊՄԿ աշխատակազմը, վերահաստատվեցին ընկերության տեխնիկական ընդլայնման, նոր աշխատատեղերի ստեղծմանն ու հետագա գործունեությանն առնչվող այլ առանցքային նախագծեր:
Ընկերության ապագա գործունեության համար նշանակալի դրական փոփոխություններ կատարվեցին վերջինիս կառավարման կառուցվածքում: Մասնավորապես՝ ստեղծվեց ընկերության կառավարման նոր մարմին՝ տնօրենների խորհուրդ: Նորաստեղծ մարմնի գործունեության արդյունավետության ապահովման և ընկերության ռազմավարական հետագա զարգացման հստակ սահմանման նպատակով այդ պաշտոնին նշանակվեց ԶՊՄԿ բազմամյա գլխավոր տնօրեն Մակսիմ Հակոբյանը:
Միաժամանակ, ԶՊՄԿ նոր գլխավոր տնօրեն նշանակվեց պարոն Նիլ Ստիվենսոնը, որը մեծ փորձ ունի հանքաարդյունաբերության ոլորտում և ներկայումս ներգրավված է ՔՐՈՆԻՄԵՏ-ի այլ հանքաարդյունաբերական ծրագրերում:
Բաժնետերերի հանդիպման ավարտին արձանագրվեցին ընկերության զարգացման և հետագա ընդլայնման հիմնական ուղղությունները: Դրանք են՝ բիզնեսի՝ տնտեսապես կայուն զարգացման ապահովումը, բոլոր շահագրգիռ կողմերի՝ բաժնետերերի, աշխատակիցների, ընկերության գործունեությանն աջակցող համայնքների համար երկարաժամկետ նպաստավոր պայմանների ապահովումը, շարունակական զարգացման հիմքերի ամրապնդումը:
Փաստինֆո
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
- 17:20Գուցե Լևոնը, ինչպես մոգ Գաբին էր ասում, այն հաջո՞րդն է, ով պետք է սպանվեր Անի Մաջնունյանի մահից հետո
- 18:26«Ղսմաթ ունեմ, մեկն էլ չկրակեց». Լուսիկ տատը պատմում է՝ ինչպես է հատել հայ-ադրբեջանական սահմանը( տեսանյութ)
- 17:50Վանաձորում ուժեղ քամին ծառեր է արմատախիլ արել (տեսանյութ)
21.04.2021 | 15:10
21.04.2021 | 13:10
21.04.2021 | 11:10
21.04.2021 | 11:03
20.04.2021 | 15:10
20.04.2021 | 14:10
20.04.2021 | 13:10
20.04.2021 | 12:10
20.04.2021 | 11:10
19.04.2021 | 15:33
19.04.2021 | 14:10
19.04.2021 | 13:10
19.04.2021 | 12:10
19.04.2021 | 11:10
17.04.2021 | 15:10
17.04.2021 | 13:10
17.04.2021 | 12:10
17.04.2021 | 11:10
16.04.2021 | 15:10
16.04.2021 | 14:10
16.04.2021 | 13:10
16.04.2021 | 12:10
16.04.2021 | 11:10
15.04.2021 | 15:10
15.04.2021 | 13:10
15.04.2021 | 12:10
15.04.2021 | 11:10
14.04.2021 | 15:10
14.04.2021 | 14:10
14.04.2021 | 13:10
14.04.2021 | 12:10
14.04.2021 | 11:10
13.04.2021 | 15:10
13.04.2021 | 15:10
13.04.2021 | 14:10
13.04.2021 | 13:10
13.04.2021 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.