Ռոբերտ Քոչարյանի՝ Yerkir.am-ին տված հարցազրույցի՝ տեսանկարահանող և լուսանկարող սարքերի ու կարմիր գծերի համակարգերի, տուգանքների մեծ չափերի վերաբերյալ հատվածին, ինչպես արդեն տեղեկացրել ենք, անդրադարձել են փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանն ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմանյանն անդրադարձել է նրանց արձագանքներին, որը ներկայացնում ենք ստորև.
«Ես կանդրադառնամ իշխանության ներկայացուցիչների /մասնավորապես’ Երևանի քաղաքապետի և փոխոստիկանապետի/ արձագանքներին, քանի որ դրանք վերաբերում էին բարձրացված հարցերի էությանը և տեղի ունեցողի փաստարկման ու բացատրման մի փորձ էին հանդիսանում: Բացատրությունները ոչ մի նոր բան չեն պարունակում, ըստ էության` շարադրվում է այն ամենը, ինչը և վրդովեցնում է հասարակությանը, և ինչի դեմ այն շարունակում է բողոքել: Հարց է ծագում’ եթե ամեն ինչ լավ է, ապա ինչո՞ւ է հասարակության վերաբերմունքն այդքան բացասական: Չէ՞ որ մեր ժողովուրդը միանգամայն ադեկվատ է և համբերատար, նույնիսկ’ չափազանց համբերատար: Ուրեմն ի՞նչն է նրան այստեղ հուզում: Այդ հարցը առաջին հերթին պիտի իրենք իրենց տան իշխանությունները, այդ թվում` և Երևանի քաղաքապետարանը: Փոխոստիկանապետ Հովհաննիսյանի բացատրությունները, ըստ էության, ոչ միայն չտվեցին նշված խնդիրների պատասխանները, այլև բերեցին նոր հարցեր: Այսպես` Հովհաննիսյանը բաց է թողնում գլխավոր հանգամանքը` Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցում խոսք չէր գնում այն մասին, թե ինչպես են ձևավորվում տուգանքների չափերը, այլ խոսվում էր այն մասին, որ այդ չափերը համադրելի չեն մեր քաղաքացիների եկամուտների մակարդակի հետ և հաստատագրված նվազագույն աշխատավարձի զգալի մասն են կազմում: Դիմեմ գերմանական փորձին, որը Հովհաննիսյանի կողմից աղճատված է ներկայացվել:
Ահա Գերմանիայում գործող արագության գերազանցման համար տուգանքների գրաֆիկը. Բնակելի վայրերում թույլատրելի արագության գերազանցման համար նախատեսված տուգանքները` Գերմանիայում.
Թույլատրելի արագության գերազանցում կմ/ժ/ Տուգանք /եվրո/ Մինչև 10-ը 15 11-15 25 16-20 35 21-25 80 70 և ավելի 680 Չբնակեցված վայրերում թույլատրելի արագության գերազանցման համար նախատեսված տուգանքները. Թույլատրելի արագության գերազանցում/կմ/ժ/ Տուգանք/եվրո/ Մինչև 10-ը 10 11-15 20 16-20 30 21-25 70 70 և ավելի 600 ծանոթություն. Տուգանքների աղյուսակները ամբողջական չեն, դրանք ներկայացնում են ամենից հաճախ կրկնվող տուգանքները և այն տուգանքները, որ շրջանառել էր Ս. Հովհաննիսյանը Հիշեցնեմ, որ Գերմանիայում նվազագույն աշխատավարձը կազմում է 1380 եվրո: Այսինքն` սահմաված արագության 20կմ/ժ. գերազանցման համար տուգանքը կազմում է նվազագույն աշխատավարձի 2,5 տոկոսը: Հայաստանցի վարորդները այդպիսի գերազանցման համար վճարում են 30 հազար դրամ կամ նվազագույն աշխատավարձի 60 տոկոսը: Գերմանիայում խախտումների ճնշող մեծամասնությունը կատարվում են 20-25 կմ/ժ.-ի շրջանակներում և այդ տիրութի համար միջինացված տուգանքը գտնվում նվազագույն աշխատավարձի 3 տոկոսի շրջակայքում: /Մանր խախտումների քանակը շատ ավելի շատ է, քան խոշորները, նույնիսկ` այս տիրույթի շրջանակներում/: 680 եվրո տուգանքը, որը շրջանառում է Հովհաննիսյանը, պատիժ է, որը սահմանված է արագությունը ավելի քան 70 կմ/ժ.-ով գերազանցելու համար /ճանապարհային սանձարձակության համար/:
Այսպիսի դեպքերի բաժինը խախտումների ընդհանուր ծավալում չնչին է և կազմում է տասներորդական տոկոսներ: Բայց նույնիսկ այդ խիստ տուգանքը Գերմանիայում նվազագույն աշխատավարձի 50 տոկոսից քիչ է կազմում: Ինչ վերաբերում է Հայաստանում սահմանված արագության գերազանցման, այսպես կոչված, «չտուգանվող շեմին», ապա դա արդարացման շատ թույլ փաստարկ է. այսպես թե այնպես, գոյություն ունի արագության հաշվարկման և դրա գերազանցման ինչ-որ զրոյական կետ, որից անցումով էլ հաշվարկվում է տուգանքը հայտնի չափերով: Այժմ այն մասին, որ տուգանքների չափերը նշանակալիորեն ավելացվել են 2007 թվականին /նկատի ունեն նախագահ Քոչարյանի ղեկավարման օրոք/: Իսկապես, այդպիսի փոփոխություն եղել է հենց 2007 թվականին, սակայն այժմ տուգանքների գործնական կիրառումը հիմնվում է միանգամայն այլ տեխնիկական բազայի և տուգանողների այլ շարժառիթների վրա: Հենց այս պատճառով դժգոհությունը սկսեց կրել այսքան մասսայական բնույթ: Անցյալում թույլ տրված սխալն ուղղելու փոխարեն 2012թ.-ին, իսկ հետո նաև 2013 թվականին տուգանքների չափերը նորից ավելացան: /Տե’ս «Վարչական իրավախախտումների մասին» օրենքի 07.02.2012 և 13.07.2013 թթ փոփոխությունները/:
Անհրաժեշտ է խստության խելամիտ աստիճան, որը ճանապարհներին կարգուկանոն կապահովի ՝ առանց վարորդների վրա ավելորդ հոգեբանական ճնշման: Տաքսու վարորդը Երևանում չպիտի ողջ օրն աշխատի ամբողջ աշխատավարձը կորցնելու վտանգի ճնշման տակ: Սա դժվար թե ամրապնդի անվտանգությունը ճանապարհներին: Ամենօրյա սթրեսի այդպիսի աստիճանի առկայությամբ պետությունը հետագայում իր քաղաքացիների բուժման վրա կծախսի տասնապատիկ ավելի շատ միջոցներ, քան կստանա տուգանքներից: Հնարավոր է, որ սա փոխոստիկանապետի և մասնավոր ընկերության գործը չէ, բայց, այ, կառավարության և հարկատուների գործն է` հաստատ: Քոչարյանը հղում էր արել գերմանական փորձին հատկապես այն պատճառով, որ այդ երկրի պրակտիկան համարում է առավել հավասարակշռված: Իմիջիայլոց, գիտի և սեփական փորձով, քանի որ վերջին 5-6 տարիներին շատ է երթևեկում ղեկին եվրոպական ճանապարհներով: Եվ հետո` Հովհաննիսյանի հայտարարությունից այդպես էլ պարզ չի դառնում, թե որքան է վաստակում մասնավոր ընկերությունը:
Դատելով հրապարակված թվերից` երկու տարվա ընթացքում /2011-2013 թթ/ եկամուտի 70-30 հարաբերակցության պարագայում այդ ընկերության արդեն «ետ է բերել» իր 5 միլիարդ դրամի ներդրումները /չենք խոսում ներդրումների ծավալի գնահատման հավաստիության մասին/: Չեմ կարծում, որ Հայաստանում կան բիզնեսներ, որտեղ ներդրված միջոցները վերադարձվում են երկու տարում: Որպես արդարացում՝ մատնացույց է արվում անցումը 50-50 համամասնությանը: Մենք երկար փնտրեցինք այդպիսի հարաբերակցություն զարգացած երկրների պրակտիկայում, բայց հուսահատված դադարեցրինք որոնումները: Գուցե պարոն Հովհաննիսյանը մեզ հուշի, թե որտեղ փնտրենք գոնե նման մի բան: Ընդհանրապես, հաշվի առնելով գործունեության բնույթն ու եկամուտների աղբյուրը, ընկերության շահույթը պետք է խստագույնս սահմանափակ լինի, իսկ եկամուտների մասին տեղեկատվությունը դառնա հանրությանը հասանելի: Ակնհայտ է, որ խախտումներ արձանագրող մասնավոր ընկերությունը, բիզնեսի տրամաբանությունից ելնելով, անընդհատ կձգտի ավելացնել իր շահույթը՝ ավելի խորը խցկվելով մեր գրպանները: Այստեղից էլ հայտնվել են «թափառող», ինչպես նաև թիկունքից նկարահանող տեսախցիկները և այլ խորամանկությունները»:
Հ.Գ. Ի դեպ, Սողոմոնյանը հայտնեց, որ առաջիկա օրերին անդրադառնալու են նաև էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանի հայտարարությանը՝ կապված «Որոտանի»-ի վաճառքի վերաբերյալ Քոչարյանի հայտարարությանը: Սողոմոնյանը նաև շեշտել է . «Իսկ Կարեն Ավագյանի և Արամ Մանուկյանի վարկն այնպիսին է, որ անթույլատրելի շռայլություն կլինի իմ և ընթերցողի ժամանակը վատնել՝ նրանց արձագանքելու համար»:
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
- 17:20Գուցե Լևոնը, ինչպես մոգ Գաբին էր ասում, այն հաջո՞րդն է, ով պետք է սպանվեր Անի Մաջնունյանի մահից հետո
- 18:26«Ղսմաթ ունեմ, մեկն էլ չկրակեց». Լուսիկ տատը պատմում է՝ ինչպես է հատել հայ-ադրբեջանական սահմանը( տեսանյութ)
- 17:50Վանաձորում ուժեղ քամին ծառեր է արմատախիլ արել (տեսանյութ)
27.02.2021 | 15:10
27.02.2021 | 13:10
27.02.2021 | 12:10
27.02.2021 | 11:10
27.02.2021 | 3:10
26.02.2021 | 14:56
26.02.2021 | 14:10
26.02.2021 | 11:10
25.02.2021 | 15:10
25.02.2021 | 14:10
25.02.2021 | 13:12
25.02.2021 | 13:05
24.02.2021 | 15:10
24.02.2021 | 14:10
24.02.2021 | 13:10
24.02.2021 | 12:10
24.02.2021 | 11:10
23.02.2021 | 15:10
23.02.2021 | 14:10
23.02.2021 | 13:10
23.02.2021 | 12:14
23.02.2021 | 11:10
22.02.2021 | 15:10
22.02.2021 | 14:10
22.02.2021 | 13:10
22.02.2021 | 12:10
22.02.2021 | 11:10
20.02.2021 | 15:10
20.02.2021 | 14:10
20.02.2021 | 13:10
20.02.2021 | 12:10
20.02.2021 | 11:10
19.02.2021 | 15:10
19.02.2021 | 14:10
19.02.2021 | 13:10
19.02.2021 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.