«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ՝ ուղղված սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին
ՀՀ Սահմանադրության 41-րդ հոդվածի համաձայն, Յուրաքանչյուր ոք ունի իր ազգային և էթնիկական ինքնությունը պահպանելու իրավունք:
Ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք ունեն իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման և զարգացման իրավունք:
Նշված սահմանադրաիրավական նորմի վերլուծությունից հետևում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են ազգային փոքրամասնությունների այնպիսի ոչ պակաս կարևոր նշանակություն ունեցող իրավունքներ, ինչպիսիք են կրոնական, լեզվական և մշակությանին կյանքին մասնակցելու իրավունքը:
Սակայն ոչ պակաս կարևորություն, իսկ երբեմն հրատապություն է ներկայացնում այն հիմնախնդիրը, որը վերաբերում է ազգային փոքրամասնությունների կողմից իշխանությունների իրականացմանը մասնակցելու լրացուցիչ երաշխիքներ սահմանելուն:Մենք բոլորս էլ քաջ գիտենք,որ Հայաստանի տարածքում ազգամիջյան հարաբերությունների ամբողջ պատմությունը հավաստել է,որ Հայերն ավանադաբար բարիացակամ և հանդուրժող վերաբերմունք են ունեցել իրենց երկրում ապրող Ազգային փոքրամասնությունների ներկայացույցիչների նկատմամբ:Հայաստանի Հանրապետության անկախացումից անցել է արդեն 22 տարի, որի ընթացքում մեզ հայտնի չեն դեպքեր, երբ ազգային փոքրամասնության ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ քաղաքացիներին պետական եվ հասարակական կյանքին ներգարվվելու լրացուցիչ հնարավորություններ ստեղծվեն, առանց նման պայմանների անգամ ամենա ժողովրդավարական երկրում ազգային փոքրամասնությունները որևէ հաջողության չեն հասնի:
Այսպես, գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետությունում հայերից հետո առավել մեծ թվով ապրում են եզդիները , որոնք որևէ ձևով ներգրավված չեն պետական իշխանության համակարգում գոյություն ունեցող աշխատանքներում: Համեմատության կարգով կարող ենք ասել, որ մինչ ՀՀ անկախացումը գոյություն ուներ հետևյալ մոտեցումը, եթե ՀՀ տարածքի որոշ շրջաններում որտեղ կոմպակտ բնակվում էին ազգային փոքրամասնություններ, ապա շատ պետական հաստատություններում ղեկավարը կամ ղեկավարի տեղակալը պարտադիր եղել է տվյալ տարածքում բնակվող ազգային փոքրամասնության ներկայացուցիչը: Հայաստանի գերագույն խորհրդի նախագահության անդամ, գյուղատնտեսության և տրանսպորտի նախարարության պատասխանատու պաշտոններ, ոստիկանության բաժնի պետի կամ տեղակալի, ՀՀ դատախազության քննչական վարչության և նման մի շարք այլ պատասխանատու պաշտոններում տարիներ շարունակ պաշտոնավարել են հենց մեր հայրենակից ազգակիցները, որոնց նշանակման հարցում եղել են առանձնահատուկ մոտեցումներ:
Ներկա իրավիճակում, ցավոք սրտի ըստ էության կարելի է ասել որ պատասխանատու պաշտոններ զբաղեցնող ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ չկան, իհարկե սա չի նշանակում որ նման մասնագիտության տեր կադրերի պակաս ունենք, բնավ էլ այդպես չէ, դա ավելի շուտ անտեսության,անտարբերության կամ պարզապես պետական մարմիների կողմից աննկատությունն է հանգեցրել դրան:
Վերոշարադրյալի հաշվառմամբ, և նկատի ունենալով որ ՀՀ սահմանադրության 41-րդ հոդվածում նախատեսված երաշխիքները անվերապահորեն կատարվում են, ուստի առաջարկվում է Հանձնաժողովին՝ քննարկել ազգային փոքրամասնությունների վերաբերող սահմանադրական դրույթի վերանայման նպատակահարմարության հարցը, որը մեր խորին համոզմամբ էլ ավելի կհեշտացնի ազգային փոքրամասնություններին ներգրավվելու պետական իշխանության իրականացման գործընթացին: Առավել ևս, նման առաջարկ արվում է մի այնպիսի պետությունում որի էթնիկ ժողովրդի մի ստվար զանգված գտնվելով սփյուռքում՝ եզդիների հետ միասին արժանացել է պետության նման վերաբերմունքի: Իսկ այն պետություններում, որտեղ պետական քաղաքականությունը լիարժեք չէ, հայկական և եզդիական համայնքները պարբերաբար բարձրացնում են այդ հարցերը: Մեր կողմից առաջարկում ենք,
ՀՀ Սահմանադրության 41-րդ հոդվածում ավելացնել դրույթ հետևյալ խմբագրությամբ՝ Ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների համակարգում ներգրավվելու երաշխիքները սահմանվում են օրենքով:
Իհարկե այս դրույթի հիման վրա անհրաժեշտություն կառաջանա մշակել օրենքի նախագիծ «Ազգային փոքրամասնության կարգավիճակի մասին»:
Միաժամանակ առաջարկում ենք ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածում «Ազգային ժողովը կազմված է հարյուր երեսումեկ պատգամավորից» բառերից հետո ավելացնել դրույթ որոնցից 25-30տոկոսը լինեն կանայք,իսկ 3-4 տոկոսը Ազգային փոքրամասնության ներկայացույցիչներ:
ՀՀ Սահմանադրության 99-րդ հոդվածում «Սահմանադրական դատարանը կազմված է ինն անդամից»,որոնցից նվազագույնը մեկ անդամը լինի Ազգային փոքրամասնության ներկայացույցիչ: Հայտնելով վերոգրյալի մասին խնդրում ենք Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ հանձնաժողովի անդամներին հաշվի առնել նաև «Միդիա-Շանգալ» Եզդիների Ազգային միավորում ՀԿ-ի անդամների և համակիրների առաջարկությունները»:
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.