Այն, որ թուրքին վստահել չի կարելի, հայից լավ դժվար թե որևէ մեկը գիտենա: Վերջին 3-4 տարիների ընթացքում դրանում համոզվեցին նաև արաբները, և հատկապես՝ «արաբական գարնան» հորձանուտով անցած արաբական երկրները. երբեմնի բարեկամ Թուրքիան սեփական խաղը նախաձեռնեց Թունիսում, Եգիպտոսում, Լիբիայում, նաև՝ Սիրիայում: Դեռևս 2011թ. դեկտեմբերին, երբ սիրիական ճգնաժամը դեռ սաղմնային փուլում էր և չէր վերածվել համատարած զինված դիմակայության բանակային ստորաբաժանումների և արևմտյան ու տարածաշրջանային մի շարք պետությունների կողմից հովանավորվող հիմնականում օտարերկրացի զինյալներից կազմված խմբավորումների միջև, Հայաստանում Սիրիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մամուն Հարիրին, Անկարայի գործելաոճի մասին խոսելիս, նշել էր, որ զղջում են Էրդողանի «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությանը հավատալու համար: Սիրիացի դիվանագետը մասնավորապես հայտարարել էր. «Թուրքիան 400 տարի օկուպացիայի մեջ էր պահում արաբական երկրները, մեր մեջ խորը թշնամանք կար: Վերջին մեկ տարում, սակայն, հարաբերությունները գնում էին բարելավման «Ազատության նավատորմի» հետ կապված միջադեպից հետո, բայց Թուրքիան դավաճանեց ու խաբեց մեզ՝ ապաստան տալով Սիրիայի դեմ դուրս եկած արտաքին ընդդիմությանը: Նույն հնարքները Թուրքիան բանեցրեց Լիբիայի դեպքում. սկզբում Անկարան աջակցում էր Կադաֆիին, հետո, երբ հասկացավ, որ նրա վերջը եկել է, անցավ հակառակ կողմը: Ախր Սերժ Ազատիչի տատիկի խոսքը չպետք է մոռանայի՝ «Թուրքերին չպետք է հավատալ»»:
Եվ ահա, հուլիսի 14-ին սիրիական բանակային և լիբանանյան «Հիզբալլահի» ստորաբաժանումների, ինչպես նաև ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի (այդ թվում նաև հայ կամավորների մասնակցությամբ) համատեղ ջանքերով Քեսաբի և շրջակա գյուղերի վրա վերահսկողությունը վերականգնելուն ուղղված ռազմական գործողության ընթացքում, ըստ սիրիական զինված ուժերին մոտ կանգնած աղբյուրի, թուրք սահմանապահները փակել են սահմանը և չեն թույլատրել «Նուսրայի ճակատ» ու «Իսլամական ճակատ» խմբավորումների զինյալներին՝ նահանջել երկրի տարածք այն նույն ճանապարհով, որով նրանք դեռ մարտի վերջին ներխուժել էին հայկական բնակավայր. Թուրքիայի սահմանը բացվում է հիմնականում վիրավորների համար, մինչդեռ զինյալների մեծ մասը Լաթակիայի լեռնային Ռաբիա շրջանով անցնում են հարևան Իդլիբի նահանգ:
Փաստորեն, վերոնշյալից ի՞նչ է ստացվում՝ հիմա էլ Թուրքիան դավաճանում է իր հովանավորյալների՞ն՝ տվյալ դեպքում՝ իսլամականներին:
Իսկ ո՞րն է դրդապատճառը նման գործելաոճի, հարցին կարելի է առնվազն երկու ենթադրություն անել:
Նախ՝ թուրքական իշխանությունները նման կերպով փորձում են հերքել այն մեղադրանքները, թե իրենց թողտվությամբ, անգամ՝ աջակցությամբ են իսլամականները ներխուժել Քեսաբ՝ բնականաբար զգուշանալով «#SAVE KESSAB»-ի օրինակով համահայկական նոր արշավից և միջազգային տեղեկատվական թիրախի վերախվելու հավանականությունից:
Երկրորդ՝ թուրքական իշխանություններն, ականատես լինելով Լիբանանում և հատկապես Իրաքում սիրիական ճգնաժամի ունեցած վերջին աղետալի ազդեցություններին և նաև՝ Անկարայի հասցեին ուղղված համանման սպառնալիքներին, փորձում են փոխել նախկին քաղաքականությունն՝ այսինքն հրաժարվել սիրիական հակակառավարական զինյալներին աջակցելու նախկին քաղաքականությունից:
Ըստ իս՝ առավել հավանական է առաջին տարբերակը:
Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից
- 15:10Ալիեւը հայտարարել է, որ ցանկացել են տապալել իրեն
- 13:10Կանադան Արցախում պատերազմի արդյունքում չեղարկել է Թուրքիա կանադական ռազմական տեխնոլոգիաների արտահանման թույլտվությունները
- 13:10Արցախի դեմ սանձազերծված պատերազմին մասնակից սիրիացի վարձկանների գումարները չեն տվել. WarGonzo
- 14:10«Իվան, գնա տուն». Հակառուսական ակցիա Ադրբեջանում
- 15:10Հայաստանում առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում ռուսական գործոնը, եթե ոչ որոշիչ, ապա շատ կարևոր կլինի. Коммерсантъ
- 14:10ԱՄՆ հետախուզություն. Պուտինի հեռացումը կարող է խաթարել Ռուսաստանի աշխարհաքաղաքական դիրքը
- 14:10«ԵՄ-ն մեզ հրավիրում էր ասոցացված անդամ դառնալ, մենք երբեք չենք համաձայնել դրան». Լավրովը հայտնել է, թե ինչ է մնացել ՌԴ-ԵՄ հարաբերություններից
- 11:10Ալիևը «Ղարաբաղյան նշան» մեդալով է պարգևատրել Էրդողանի փեսա Սելչուք Բայրաքթարին
- 12:10Jpost. Բայդենի վարչակազմի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ազդանշան կլինի ամբողջ աշխարհի համար. Ճանաչման ժամանակն է
- 14:10Թուրքիայում սպանվել է ադրբեջանական SOCAR նավթային ընկերության գլխավոր տնօրեն Ռովնագ Աբդուլլաեւի զարմիկը
21.04.2021 | 13:10
21.04.2021 | 11:10
21.04.2021 | 11:03
20.04.2021 | 15:10
20.04.2021 | 14:10
20.04.2021 | 13:10
20.04.2021 | 12:10
20.04.2021 | 11:10
19.04.2021 | 15:33
19.04.2021 | 14:10
19.04.2021 | 13:10
19.04.2021 | 12:10
19.04.2021 | 11:10
17.04.2021 | 15:10
17.04.2021 | 13:10
17.04.2021 | 12:10
17.04.2021 | 11:10
16.04.2021 | 15:10
16.04.2021 | 14:10
16.04.2021 | 13:10
16.04.2021 | 12:10
16.04.2021 | 11:10
15.04.2021 | 15:10
15.04.2021 | 13:10
15.04.2021 | 12:10
15.04.2021 | 11:10
14.04.2021 | 15:10
14.04.2021 | 14:10
14.04.2021 | 13:10
14.04.2021 | 12:10
14.04.2021 | 11:10
13.04.2021 | 15:10
13.04.2021 | 15:10
13.04.2021 | 14:10
13.04.2021 | 13:10
13.04.2021 | 13:10
13.04.2021 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.