ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և Շվեդիայի առևտրի նախարար Էվա Բյորլինգն այսօր ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ներկա գտնվեցին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ տեխիկական համագործակցության ծրագրի շրջանակում շվեդական «Էլեկտա» ընկերության կողմից կենտրոնին տրամադրված գծային արագացուցչի նվիրատվությանը:
Շվեդիայի նախարարի այցի շրջանակում ավելի վաղ իր աշխատանքն էր սկսել երկու երկրի ուռուցքաբանների մասնակցությամբ գիտաժողովը: Մասնագիտական քննարկման ընթացքում անդրադարձան ճառագայթային թերապիայի ոլորտում կիրառվող նորարարություններին, նորագույն սարքավորումների կիրառման արդյունավետությանը և այլ թեմաների: Գիտաժողովի եզրափակիչ մասում հանդես եկան նախարարները:
Շվեդիայից ժամանած հյուրերին շնորհավորելով Ազգային տոնի կապակցությամբ, Արմեն Մուրադյանն ասաց.
«Որպես առողջապահության նախարար ես կրկնակի ուրախ եմ, որ հայ-շվեդական համագործակցությունը նոր թափ է ստանում նաև առողջապահության բնագավառում Շվեդիայի կարևոր ներդրումով: Շվեդական կառավարության շնորհիվ «Էլեկտա» ընկերության կողմից Ուռուցքաբանության ազգային կենտրոնին տրամադրված գծային արագացուցիչը չափազանց կարևոր դեր կխաղա Հայաստանում ուռուցքաբանական ծառայության զարգացման գործում, զգալիորեն կբարելավվի ախտորոշման ու բուժման մակարդակը։ Հարգելի տիկին Բյորլինգ, Լինելով բժիշկ, Դուք խորապես հասկանում եք, թե որքան կարևոր են ներդրումները մարդու առողջության պահպանման ոլորտում»:
Շվեդիայի առևտրի նախարարը վստահություն հայտնեց, որ համագործակցության շնորհիվ Հայաստանում առաջընթաց կգրանցվի սոցիալական ծառայությունների և հանրային առողջապահական ոլորտում։
«Գիտեմ, որ գիտաժողովի ընթացքում երկու երկրի մասնագետների կողմից բավական հետաքրքիր զեկուցումներ են հնչել, ինչն ավելի արդյունավետ կդարձնի գծային արագացուցչի կիրառումը։ Մաղթում եմ, որ ձեր բոլոր հիվանդներն ապաքինվեն»,-ասաց տիկին Բյորլինգը։
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հայրապետ Գալստյանը նշեց, որ 1.5մլն եվրո արժողությամբ արագացուցիչը չարորակ ուռուցքների ճառագայթային բուժման նորագույն սարքերից է։ Այն տեղադրելու և գործարկելու համար ապահովվել են ճառագայթային անվտանգության անհրաժեշտ պայմանները, որոնք արժանացել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետների հավանությանը։
Գծային արագացուցիչը ճառագայթային խուրձն ուղղում է հիվանդ օրգանի վրա, ինչի շնորհիվ չեն վնասվում շրջակա առողջ հյուսվածքները, բուժման արդյունավետությունը զգալի ավելանում է։
ՀՀ առողջապահության նախարարություն
- 18:29Այսօր մահացել է դերասանուհի Թամար Հովհաննիսյանի եղբայրը` բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը
- 18:05«Խնդրում ենք անհապաղ վերադարձնել 8 դավաճաններին, ովքեր ուղղաթիռով փախել են Հունաստան». Թուրքիայի ԱԳ նախարար
- 13:46Աղասը կրկին հաղթեց Լիսկային
- 11:061in.am-ը դադարեցնում է աշխատանքը
- 10:45«Զգոն եղեք,Ադրբեջանը ձեռք է բերել պահեստատուփի նմանվող պայթուցիկ սարքեր»
- 18:30Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
- 17:50Երևան քաղաքի նոր դատախազը
- 17:44Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ղրղզստանը և Ղազախստանը հայտ են ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ՝ լավաշը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու համար
- 18:27Մոտ կես ժամ դադարներով կրակեցին. հակառակորդը հրաձգային զենքերից կրակ է բացել Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա
- 14:58Արդյո՞ք որևէ բան կտա Երևան-Սևան ճանապարհին շտապօգնության հերթապահություն սահմանելը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.