Զոհրապ Եգանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հայաստանի ստեղծված իրավիճակի համար պատճառները շատ են, բայց իմ խորին համոզմամբ, ամենախոշորներից մեկն էլ այն է, որ մեր երկրում չկան խաղի հստակ կանոններ, թացն ու չորը խառնված են իրար, թանկն ու էժանը նույն գինն ունեն: Որպեսզի մի քիչ ավելի պատկերավոր խոսենք, ապա բերեմ օրինակ. Հայաստանում բարձր պաշտոններ զբաղեցնող շատ ու շատ մարդիկ հարկատուներս հաշվին արտասահմաններում ճանապարհորդում, ծառայողական մեքենաներ վարում, բարձր աշխատավարձներ են ստանում զուտ միայն այն բանի համար, որ կարողացել են ճիշտ մարդկանց «կպցնել», շահել նրանց բարյացկամությունը և դրան համապատասխան էլ բարձր դիրք զբաղեցնել երկրում: Ըստ էության՝ նման ոչ կոմպետենտ մարդկանց առկայությունը պետական համակարգում դառնում է բեռ հասարակ ժողովրդի ուսերին, քանզի այդ մարդիկ ոչնչով հաշվետու չեն ժողովրդին, այլ լուծում են նեղ անձնական հարցեր: Միայն այս փաստի առկայությունը մեր երկրի բնականոն զարգացմանը խիստ վնասող է: Որպեսզի ընկալելի լինի ասածս՝ խորհուրդ են տալիս բոլորիդ նայել թե, երիտասարդ պետական պաշտոնյաներից քանիսն են ԳՈՆԵ իրենց պարտքը տվել Հայրենիքին՝ անցնելով ժամկետային զինվորական ծառայություն, տեսեք, թե գիտությունների թեկնածի գիտ. աստիճան ունեցողների քանի տոկոսն է շարունակել զբաղվել գիտությամբ, քանզի պետությունն այդ պայմանով է նրանց ազատել բանակից, նայեք, թե ինչ են արել իրենք երկրի համար առհասարակ, գոնե փոքրիկ մի բան… Որն է նրանց արժանիքը, որ մեր հաշվին այսօր շատ լավ ընտանիք են պահում և օգտվում են կյանքի բարիքներից: Այստեղ ոչ միայն սոցիալական անարդարություն կա, այլ կա նաև ազգային անվտանգության լրջագույն խնդիր: Այնպիսի տպավորություն է, կարծես պետությունը խրախուսում է բանակում ՉԾԱՌԱՅԵԼԸ, ես օդից մտքեր չեմ արտահայտում և խոսում եմ իրականության մասին, բացեք ԱԺ ի, կառավարության, ինչպես նաև առընթեր մարմինների աշխատակազմերի ղեկավարների կենսագրությունները և կհամոզվեք»:
- 12:10Ճշմարտությունը կարող է բացահայտվել միայն իշխանափոխության դեպքում․ Օնիկ Գասպարյան
- 11:03Նիկո՛լ, թուրքի շուն. սյունեցիները «դիմավորում» են Փաշինյանին
- 12:10Բաքվի «Ռազմավարի պուրակը» պետք է փակվի․ Մարուքյանի կոշտ ելույթը ԵԽԽՎ-ում
- 11:10Ադրբեջանում գտնվող հայ գերիներին հնարավորություն է ընձեռվել հեռախոսով կապ հաստատել իրենց ընտանիքի անդամների հետ
- 13:10Արիության մեդալը զինվորի հորը հանձնել է տաքսու վարորդը պայմանավորված վայրում
- 12:10Պարոնայք գեներալներ եւ սպաներ, պատրաստվեք «դատվելու». Արտակ Զաքարյան
- 11:10Երբեք չենք հրաժարվելու պահանջատիրությունից․ Հայ մայրերի ուղերձն աշխարհին Ծիծեռնակաբերդից
- 14:10Օնիկ Գասպարյան-Նիկոլ Փաշինյան վեճը նոր զարգացումներ է ստանում․ Հրանտ Բագրատյան
- 12:10Անհետ կորած զինվորների ծնողները կառավարության շենքում ծեծել են Արսեն Թորոսյանին՝ լկտի պահվածքի համար. mediaport
- 11:10Ադրբեջանցիները սպանել են գերեվարված հայ զինվորին. դին ճանաչվել է ԴՆԹ եռակի հետազոտության արդյունքում
21.04.2021 | 15:10
21.04.2021 | 13:10
21.04.2021 | 11:10
21.04.2021 | 11:03
20.04.2021 | 15:10
20.04.2021 | 14:10
20.04.2021 | 13:10
20.04.2021 | 12:10
20.04.2021 | 11:10
19.04.2021 | 15:33
19.04.2021 | 14:10
19.04.2021 | 13:10
19.04.2021 | 12:10
19.04.2021 | 11:10
17.04.2021 | 15:10
17.04.2021 | 13:10
17.04.2021 | 12:10
17.04.2021 | 11:10
16.04.2021 | 15:10
16.04.2021 | 14:10
16.04.2021 | 13:10
16.04.2021 | 12:10
16.04.2021 | 11:10
15.04.2021 | 15:10
15.04.2021 | 13:10
15.04.2021 | 12:10
15.04.2021 | 11:10
14.04.2021 | 15:10
14.04.2021 | 14:10
14.04.2021 | 13:10
14.04.2021 | 12:10
14.04.2021 | 11:10
13.04.2021 | 15:10
13.04.2021 | 15:10
13.04.2021 | 14:10
13.04.2021 | 13:10
13.04.2021 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.