23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Շարունակություն. առաջին մասն՝ այստեղ
Ոչ միայն մոդել
«Ինձ հրավիրեցին նկարահանվել ոչ այն պատճառով, որ ես յուրօրինակ դերասանուհի եմ, այլ իմ արտաքին տեսքը հաշվի առնելով» —ահա այսպես՝ինքնաքննադատաբար է Մոնիկան հիշում իր դերի մասին, որը նա 1992 թվականին ստացել էր «Դրակոն» ֆիլմի ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայից:
Բելուչին միանգամից սկսում է վարպետորեն աշխատել: Նա երբեք չի նկարահանվել սերիալներում և երբեք չի ապացուցել պրոդյուսերներին, թե ինչի է ինքն իրականում արժանի, պարզապես, մոդել-Բելուչիին նկատեցին իր գեղեցկության շնորհիվ, իսկ հետո պարզ դարձավ, որ նա նաև շնորհալի է: Բազմաթիվ բարդ դերեր նա կատարում էր հեշտությամբ, հիշենք թեկուզ իր խաղը «Մալենա» ֆիլմում կամ սարսափի կադրերը «Անշրջելիություն»-ում:
Դերասանական կարիերան արագ զարգացավ: Աստղը չէր հասցնում ընդունել առաջարկները: Մեկ տարում նրա մասնակցությամբ թողարկվեցին մի շարք ֆիլմեր՝ «Բնակարան», «Դոբերման», «Սթրես», «Վատ ճաշակ», «Ինչպիսին ես դու ինձ ցանկանում» «Կոմպրոմիս»…..
Ինքը՝ Մոնիկան իր խաղին վերաբերում է ինչպես խիստ քննադատ: Օրինակ, գեղեցկուհին հաճախ չի հավանում իրեն, և կարծում է, որ տեսախցիկն իրեն «չի սիրում»:
«Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչու է էկրանն այդքան մեծ ցույց տալիս ոչ միայն մարմինս, այլև դեմքս: Ես իրականում շատ փոքր դեմք ունեմ»,- ասում է Բելուչին:
Ի դեպ, նրա խոսքերը միանշանակ համարել չի կարելի, քանի որ Մոնիկայի մոտ գերակշռում է հեգնանքն ու հումորի զգացումը: Նա շատ լավ հասկանում է, թե ինչ ակնածանքով է աշխարհը վերաբերվում իր արտաքինին, և հաճախ կրկնում է. «Օ՜, մեզ՝ գեղեցկուհիներիս համար, այնքան դժվար է…»:
Ախ, այդ Վենսանը
1996 թվականին Մոնիկա Բելուչին նկարահանվում է «Բնակարան» ֆիլմում՝ ֆրանսիացի դերասան Վենսան Կասսելի հետ: Նկարահանման հրապարակում էլ սկիզբ է դրվում նրանց կրքոտ սիրավեպին, հետագայում նաև՝ ամուսնությանը և ստեղծագործական միությանը.. Մոնիկայի ու Վենսանի հարաբերությունները միշտ տարօրինակ են թվացել: Նրանք շատ են աշխատել միասին, իսկ ապրել նախընտրել են առանձին, նույնիսկ աշխարհի տարբեր ծայրերում:
«Ի՞նչ է նշանակում հարաբերություններ կառուցել,մենք ոչինչ չենք կառուցում, մենք պարզապես ապրում ենք այնպես, ինչպես մեզ դուր է գալիս և ոչինչ չենք երաշխավորում միմյանց համար: Այսօր միասին ճանապարհորդում ենք, վաղը գտնվում ենք աշխարհի տարբեր մասերում: Եվ բաժանություններում, և հանդիպումներում այնքան ռոմանտիկա կա»,- կարծում է Վենսան Կասսելը:
Ռոմանտիկան ռոմանտիկա, սակայն զույգի երկու երեխաները մեծանում են առանց ընտանեկան համատեղ կյանքի: Մոնիկան իր հարցազրույցներից մեկում նշում է.
«Ես իտալուհի եմ, իսկ դա նշանակում է, որ ընտանիքն ինձ համար ամենակարևորն է»: Ապա ինքն իրեն հակասում է՝ ասելով, որ իր ու իր ամուսինն ընդհանուր շատ քիչ բան ունեն.«Ես և Վենսանը երբեք չենք քննարկում մեկմեկու գործերը, որովհետև պատկանում ենք տարբեր աշխարհների: Նա չի ճանաչում իմ ընկերներին, ես՝ իր: Իհարկե, երբեմն մենք միասին լինում ենք, սակայն, միևնույն է, մնում ենք տարբեր մոլորակների մարդիկ»:
2013 թվականին Մոնիկան և Վենսանը վերջնականապես հիասթափեցրեցին իրենց երկրպագուներին՝ հայտարարելով իրենց ամուսնալուծության մասին, և 14 տարի տևած արտասովոր ամուսնությանը վերջ դրվեց:
Այդ ժամանակ դերսանուհին առաջինը հայտարարեց, որ ծանր է տանում ամուսնալուծությունը. «Վաղուց մենակ չէի եղել, առանց տղամարդու…», ապա փիլիսոփայորեն շարունակում. «Սերը չի անհետանում, այն շարունակում է ապրել, սակայն ընդունում է ուրիշ ձև»:
Հունիսի 28-ին, ժամը 19.00-ին, Երևանի Մայրաքաղաքային փողոցի թիվ 21 հասցեի դիմաց «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1946 թ. ծնված Գոհար Թովմասյանին և նրան տեղափոխել հիվանդանոց:
Ինչպես հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից, տուժողը, գիտակցության չգալով, ժամը 21.30-ին, մահացել է:
Կատարվում է քննություն:
Հունիսի 30-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 6 մլն 350 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 407.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Ինչպես տեղեկացնում են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ից, փակման գինը ևս կազմել է 407.5 դրամ:
Մինչ այդ վերջին անգամ գործարք կնքվել էր հունիսի 27-ին. կայացել էր 6 մլն 400 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 407.32 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել էր 407.25 դրամ:
ՀՀ ֆինանսների նախարարության լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Թեև ՀՀ ֆինանսների նախարարությունն արդեն իսկ հերքել է ֆինանսների նախարարի առնչությունն Աֆրիկյանների ակումբին, ԶԼՄ-ները համառորեն փորձում են շինությունը կապել Գագիկ Խաչատրյանը անվան հետ:
Այդ իսկ պատճառով ևս մեկ անգամ պարզաբանում ենք՝ ո՛չ ֆինանսների նախարարը, և ո՛չ էլ՝ իր հարազատները որևէ առնչություն չունեն Աֆրիկյանների ակումբի հետ»,-նշված է հաղորդագրության մեջ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված` ս. թ. հուլիսի 2-ին, ժամը` 10.00-24.00, կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Մարգարյան, Ֆուչիկի փողոցների և նրբանցքների, Բաշինջաղյան փող. 172, 174, 176, 178, 180, 182, 184, 186 համարների և նրբանցքի, Հալաբյան փող. 41-65 համարների և հարակից տարածքները ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Իրաքի և Շամի իսլամական պետություն» (ԻՇԻՊ) իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպությունը, որը ընդարձակ տարածքներ է վերահսկում Իրաքում և Սիրիայում, ըստ կառույցի մամուլի հետ կապերի պատասխանատու շայիխ Աբու Մուհամադ ալ-Ադնանիի կողմից հունիսի 29-ին հրապարակված ձայնագրության, հայտարարել է մուսուլմանների համար սուրբ ամիս համարվող Ռամադանի առաջին օրն «Իսլամական խալիֆայություն» հիմնելու մասին:
Հաղորդագրության համաձայն՝ ԻՇԻՊ-ը պաշտոնապես դադարեցրել է իր գոյությունը, նրա փոխարեն ստեղծվել է «Իսլամական Պետություն» (Խալիֆայություն), որի կազմում ներառվում են բացառապես բոլոր մուսուլմանական պետություններն, այդ թվում՝ «օկուպացված իսլամական տարածքները»՝ Իրանը և Իսրայելը:
Նորաստեղծ պետության առաջնորդ՝ խալիֆ է հռչակել ԻՇԻՊ-ի առաջնորդ «Աբու Բաքր ալ-Բաղդադին, Էմիր ալ-Մումինին (Հավատացյալների առաջնորդ)՝ ալ-Խալիֆ ալ-Շայիխ Աբու Բաքր ալ-Բաղդադի ալ-Կուրայշի (ալ-Կուրայշի «տիտղոսի» միջոցով ընդգծվում է ալ-Բաղդադիի՝ Մուհամմադ մարգարեի ցեղակից լինելու հանգամանքը), ալ-Հուսեինի ալ-Բաղդադին»:
Նորընծա խալիֆին առաջինը հավատարմության երդում են տվել Ռամադիի ալ-Բու Ֆահդ ցեղի անդամները:
ԻՇԻՊ-ի կողմից տարածված հայտարարությունն ու կառույցի վերանվանումն, ըստ էության, տրամաբանական գործընթաց էր, և նյութականացումը նրա հիմանդիրների նպատակների՝ Իրաքի և Սիրիայի տարածքում իսլամական պետություն ստեղծելու վերաբերյալ (արաբերենից բառացի թարգմանաբար ԻՇԻՊ-ը՝ Իրաքում և Շամում իսլամական պետություն), ինչը մասամբ իրականություն դարձավ վերջին երկու տարիների ընթացքում, քանի որ ներկայում Սիրիայում և Իրաքում կառույցի վերահսկողության տակ գտնվող տարածքների գոտին ձգվում է Հալեպի արևելյան շրջաններից մինչև Իրաքի արևմտյան հատված՝ դեպի իրան-իրաքյան սահմանը:
Իսկ բոլոր մուսուլամանական պետություններին նորաստեղծ «Իսլամական Պետության» սահմաններում ներառելու միտումն արդեն վկայում է իսլամականների հեռահար նպատակների մասին՝ մուսուլմանական աշխարհում կառույցի բջիջները ստեղծելու և անհրաժեշտ ժամանակային և պատմական իրավիճակի առկայության պայմաններում դրանք ակտիվացնելու հարցում:
Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից
Արդեն մի քանի ժամ է՝ լարված իրավիճակ է ստեղծվել Վարդենիս քաղաքում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, երեկ՝ հունիսի 29-ին, այնտեղ ուժեղ քամու հետևանքով տեղի ունեցած ավերածություններից հետո բնակիչները ստիպված փակել են Վարդենիս-Երևան ավտոճանապարհը: Նրանք պահանջում են, որպեսզի Վարդենիս ժամանեն կառավարության ներկայացուցիչները՝ Գեղարքունիքի մարզպետարանի և Վարդենիսի քաղաքապետարանի պաշտոնյաների հետ միասին քննարկելու տուժած քաղաքացիներին դրամական կամ շինանյութի տեսքով օգնություն տրամադրելու հարցը:
Բնակիչների հետ հանդիպել է ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոլյանը, ով ասում էր, որ առավոտյան մարզպետը կայցելի իրենց, սակայն բնակիչները պահանջում էին հանդիպումը կազմակերպել այսօր:
Ի դեպ, մի քանի վարդենիսցիներ ֆոտոլրագրողին ասում էին, որ իրավիճակին ծանոթ է նաև իրենց քաղաքապետը, սակայն նա չի բարեհաճում Ֆրանսիայից ժամանել Հայաստան: Ըստ վարդենիսցիների՝ նա գտնվում է Ֆրանսիայում:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, երեկ՝ հունիսի 29-ին, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Վարդենիս քաղաքում: Ժամը 16:00-16:30-ի սահմաններում բարձրացած փոթորիկը, կարելի է ասել, հիմնովին պոկել ու կոտրել էր Վարդենիս քաղաքի Սախարով, Երևանյան, Սպենդիարյան փողոցների գրեթե բոլոր բնակելի տների տանիքները, պատուհանները: Անգամ արմատախիլ էր արել հաստաբուն ծառերը: Ողջ Վարդենիսում անջատված է եղել էլեկտրականությունն ու դադարեցված է եղել գազամատակարարումը, քանի որ բազմաթիվ տների գազի խողովակներ պոկվել էին և կոտրվել էին էլեկտրասյուները: Բնակիչները միմյանց օգնելով ցելոֆանով փակել էին տանիքները, պատուհանները, իսկ Գեղարքունիքի մարզպետարանից ու Վարդենիսի քաղաքապետարանից ոչ մի չինովնիկ չկար քաղաքացիների կողքին: Որպես «նմուշ», 2 հոգի եկել և ներկայացել էին որպես քաղաքապետարանի աշխատակիցներ, «մեծ մտածողի նման» նայել ավերածություններն ու «Նոյի ագռավի» նման հեռացել: Ըստ նախնական հաշվարկի՝ վնասի չափն անցնում է մի քանի միլիոնը: Բնակիչները չգիտեն, ինչ անեն, միայն գիտեն, որ «կարկուտը ծեծած տեղն է ծեծում»: Տարեց բնակիչներն էլ ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ նման արհավիրք վերջին 50 տարիների ընթացքում իրենք չեն տեսել: Տների մեծ մասն էլ վնասվելու են անձրևից, և բաց տանիքից ներս թափվող անձրևը, պարզ է, թե ինչ հետևանքներ կբերի: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ 1000-ից ավելի բնակիներ «մնացել են կոտրած տաշտակի առաջ», և չի բացառվում, որ այդ գիշեր անցկացնեն բաց երկնքի տակ: Քաղաքացիների կարծիքով՝ կառավարությունը ձեռք կմեկնի իրենց և գոնե շինանյութով կապահովի, սակայն չգիտես՝ ձեռք կմեկնե՞ն, թե՞ ոչ, թե՞ հերթական հանձնաժողովը կստեղծվի, կգան տուժածների «ականջներից լապշա կկախեն ու մրրիկ ու քամի բարձրացնելով»՝ կհեռանան:
Այսօր Արարատյան Հայրապետական թեմի Արաբկիր համայնքում «Մենք մեր զինվորի կողքին ենք» խորագրով բարեգործական ծրագրով դրամական աջակցություն ստացավ զինվորների 25 ընտանիք:
ԱՀԹ Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ Տ. Բաբկեն քահանա Հայրապետյանը զինվորների ընտանիքներին փոխանցեց Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնության ու երախտիքի խոսքերը, մանրամասն ներկայացրեց ծրագիրը:
Տեր հայրը կառուցվող եկեղեցու բակում տեղադրված խաչքարի մոտ հոգեհանգստի կարգ կատարեց զոհված զինվոների հիշատակին և պահպանիչ աղոթք կարդաց այս պահին ծառայող զինվորների համար:
Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ղեկավար Դավիթ Գյուլումյանը, կարևորելով ծրագիրը, ասաց, որ բարձր է գնահատում իրենց համայնքի և Հայ Եկեղեցու միջև գոյություն ունեցող ամուր կապը: Վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի նախաձեռնությամբ եկեղեցու երիցատանը զինվորների ընտանիքների համար հյուրասիրություն էր կազմակերպվել:
Այսօր երեկոյան՝ ժ. 18.00, Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցում հոգևոր հովիվ Տ. Նորայր ավագ քահանա Բաղդասարյանի նախաձեռնությամբ տեղի կունենա հոգևոր համերգ այս համայնքի զինվորների ընտանիքների համար: Համերգի ավարտին 21 ընտանիքի կհանձնվնեն գումարները:
Մինչև հուլիսի 15-ը «Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական ծրագրով Արարատյան Հայրապետական թեմի՝ Երևանի ու Արարատի մարզի 302 ընտանիք գումարային աջակցություն կստանա: Օգնությունը տրամադրվելու է ՀՀ Պաշտպանության նախարարության սոցիալական բաժնի տրամադրած ցուցակով:
Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան
Ունեզրկված գործարար Փայլակ Հայրապետյանը պահանջում է, որ օֆշորային հայտնի գործով հարցաքննվի նաև նախկին վարչապետ, այժմ Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանը, ինչպես նաև արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանը:
«Ազատության» հետ զրույցում Փայլակ Հայրապետյանը փոխանցեց, որ գործը քննող քննիչն իրեն ասել է, թե Վրաստանից Հայաստան տեղափոխված նախկին գործարար Աշոտ Սուքիասյանն այժմ հարցաքննվում է, և երբ գործը հասնի առերեսման՝ իրեն նույնպես կհրավիրեն:
Սակայն ունեցվածքն ամբողջությամբ կորցրած 78-ամյա Հայրապետյանը պահանջում է, որ Աշոտ Սուքիասյանից բացի հարցաքննվի նաև նախկին վարչապետը, քանի որ հենց նրա օգնությամբ է «Ամերիա» բանկը Աշոտ Սուքիասյանին 12 միլիոն դոլարի վարկ տվել, ինչի դիմաց էլ Հայրապետյանը գրավադրել էր իր ողջ ունեցվածքը: Բանկը բիզնես ծրագիր է կազմել, ըստ որի Աշոտ Սուքիասյանին պատկանող հանքում 10 մետր խորության վրա առկա են 10 հազար տոննա ոսկի և մոտ 10 միլիոն կարատ ադամանդ, ինչի արդյունահանման վրա էլ պետք է ծախսվեին վարկային գումարները: Սակայն Փայլակ Հայրապետյանը հետագայում հասկացել է, որ իրեն խաբել են և որ նման հանքեր անգամ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները չունեն:
«Իմ պահանջը՝ որպես տուժող, բոլորը պետք է հարցաքննվեն, և ես բոլորի հետ առերեսման նստեմ։ Դեսպանին էլ թող հրավիրեն, գա, տենց դեսպաններ են գնացել ու եկել։ Ուզում եմ հարցաքննվեն, որովհետև գումար են տվել Աշոտ Սուքիասյանին, իսկ դա եղել է վարչապետի օգնությամբ, վարչապետն է ասել, որ տվել են։ Եթե վարչապետը չասեր, չերաշխավորեր, էդ գումարները չէին ստանա, մենք էլ էս օրը չէինք ընկնի»,- ասաց Հայրապետյանը։
Փայլակ Հայրապետյանն պնդում է՝ այս գործը, որում ներգրավված են բարձրաստիճան պաշտոնյաներ, ամբողջությամբ բացահայտված է: Փաստեր կան, թե ինչպես են իր գույքի դիմաց տրված միլիոնները փոխանցվել Կիպրոսում գրանցված օֆշորային կազմակերպությանը, որի բաժնետերերը, ըստ «Հետք»-ի, Տիգրան Սարգսյանը, Նավասարդ Կճոյանն ու կալանավորված Աշոտ Սուքիասյանն են:
«Եվ ի՞նչ է արել գումարները… ուղարկել է Աշոտի, Սարգսյանի, Կճոյանի անունով՝ 9 միլիոն 200 հազար։ Ես ո՞նց չբողոքեմ։ Փաստաթուղթն էլ կա, որ օֆշորային գոտուց գումարները ետ են եկել Հայաստան։ Թե ինչ են արել էստեղ, պիտի իրենք ցուցմունք տան։ Ստեղ վարչապետը, Աշոտը, Աֆրիկայի խուլիգանները միասին 2009 թվականից են որոշել էս հանցագործությունը անել»,- ասաց Հայրապետյանը։
Նախկին միլիոնատերը վստահեցնում է՝ մինչև իր ունեցվածքը ետ չստանա, չի հանգստանալու, քանի որ իր 30-40 տարվա աշխատանքն են խաբեությամբ յուրացրել: Նա պնդում է, թե ԱՄՆ-ում դեսպան նշանակվելով Տիգրան Սարգսյանը պատասխանատվությունից չի ազատվելու: Փայլակ Հայրապետյանն ասում է, թե ԱՄՆ-ում 600 նախկին աշխատողներ ունի, ովքեր անհրաժեշտության դեպքում հենց Միացյալ Նահանգներում Տիգրան Սարգսյանի դեմ բողոքի ակցիաներ կիրականացնեն:
«Ինչի՞ց պիտի փախնեն… չեն կարող։ Էնտեղ 600 ընտանիք կա, ամեն ինչ անելու եմ, հաստատ բոլորը գնալու են բերդ։ Ոչ մեկը անպատասխան չի մնալու։ Անպայման նախկին վարչապետը պիտի բերդ գնա։ Որպեսզի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը վստահի այսօրվա մեր ղեկավարության, նրան հրապարակային պիտի դատեն, որ մեր ժողովուրդը էլ չփախնի»,- ասաց Հայրապետյանը։
Հավելենք, որ ունեզրկված գործարարը այս ամսվա սկզբին դիմել է նաև ներկայիս վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ նրան ուղարկելով այս գործի բոլոր մանրամասները: 78-ամյա Հայրապետյանը խնդրել է միջոցներ ձեռնարկել իրեն պատճառված վնասները վերականգնելու հարցում: Հովիկ Աբրահամյանն առայսօր չի պատասխանել:
Բոսնիայի և Հերցեգովինայի դատախազությունը հայտարարել է հանցավոր խմբավորման 13 անդամների ձերբակալության մասին: Այս խմբավորումը 2007-2009թթ. ապօրինի կերպով հարյուրավոր մարդկանց է տարել Ադրբեջան, որտեղ նրանց շահագործման են ենթարկել և պահել ստրուկի կարգավիճակում: Բոսնիական ԶԼՄ-ները գրում են, որ Ադրբեջան են ուղարկվել ավելի քան 600 մարդ Բոսնիայից, Մակեդոնիայից ու Սերբիայից: Լրագրողները պարզել են, որ այս մարդիկ հիմնականում աշխատել են շինարարական օբյեկտներում, որոնց հիմնական պատվիրատուն Ադրբեջանի սպորտի ու երիտասարդության նախարար Ազադ Ռահիմովն է:
Սարգիս Ասատրյանի ֆեյսբուքյան էջից
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.