Հատուկ ծառայությունների զինանոցում հոգեներգործման տարբեր միջոցներ կան: Սա նորություն չէ, որը, սակայն, պաշտոնապես երբեք չի բացահայտվում: Երկարամյա լրագրողական պրակտիկայի ընթացքում մի անգամ չէ, որ ստացել ենք տեղեկություն «հոգեներգործման» մասնագետների մասին, որոնց գործը հոգեբանական ճնշումն է: Այդպիսի մասնագետներ կան նաև մեր ԱԱԾ-ում:
Նրանց արտասովոր ընդունակություններն օգտագործվում են առանձին անցանկալի անձանց դեմ գաղտնի օպերացիաներ կազմակերպելու, նրանց ինչ-ինչ պատճառներով հասարակությունից մեկուսացնելու կամ նույնիսկ մահվան հասցնելու համար: Սակայն ստուգել այդ ինֆորմացիան՝ չի հաջողվել: Օրերս այն անուղղակի հաստատեց ԱԱԾ նախկին աշխատակից, մայոր, արձակագիր Սարմեն Ղահրամանյանը, որը 16 տարի աշխատել է ՀՀ ԱԱԾ-ում: 2012 թվականին նա արձակվել է ծառայությունից հոգեկան հիվանդության պատճառով, իսկ նա պնդում է՝ այդ վիճակին իրեն հասցրել են հալյուցինագեն միջոցների օգտագործմամբ: Աշխատանքից ազատվելուց առաջ, 2012 թվականին, նա հերթական ամառային արձակուրդի է մեկնել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի իր հայրական տուն, որտեղ սկսել է տարօրինակ ձայներ լսել, զրույցներ և խոսակցություններ ղարաբաղյան բարբառով: Սկզբից կնոջ ու տղամարդու, որ իր հետ «խոսում են», նաև «իրար հետ են խոսում»: Իր արած-չարածն «իրար հետ» քննարկում են: Տան եղած-չեղածը, սենյակներում իր քայլքի հետ, կարծես իր աչքերով՝ «տեսնում» և «տալիս»-«բռնում են»:
Այնպիսի տպավորություն էր, կարծես թե իր աչքերով են տեսնում իր շուրջբոլորը, և կամ տան բոլոր սենյակներում ոչ վարպետորեն տեղադրված «ժուչոկներ» են: Օրինակ, առաջին անգամ, այգում աշխատելիս, անակնկալի է եկել, երբ ասես ինչ-որ մեկը սրտին անտեսանելի-ուժեղ հարվածել է… և ականջի տակ «ինչ-որ մեկը» կոշտ, վանող ձայնով ասել է՝ «…սաղին հարգում է՝ լավ է անում… դե թող մեզ էլ հարգի…»: Շուրջը, ականջներում ձայներ են՝ «իրար հետ խոսող», «իր հետ խոսող», իր մտածածը «լսող», մտածածին «պատասխանող», օր օրի, գիշեր-ցերեկ: «Ձայները» հայհոյանքներ են տվել, «վիրավորանքներ են հասցրել» մահացած հորն ու մորը, սպանելու, բռնաբարելու սպառնալիքներ են տվել: Գյուղի ծանոթները նրան պարբերաբար տեղեկացրել են իրեն հարցնող ինչ-որ մարդկանց մասին, որոնք նույնիսկ իր բացակայությամբ իր տուն են մտել, դիմացի հեռագրատան լարերի վրա ինչ-որ սարքեր են ամրացրել: «Ձայները» շարունակվել են ե՛ւ գյուղում, ե՛ւ արձակուրդը վերջանալուց հետո՝ Երևանում: Իր տղամարդկային արժանապատվությունը վիրավորող-«անտեսանելի» հայհոյանքների ժամանակ անպատմելի, անասելի գլխացավեր է ունեցել, ծանր, ճզմող «դաշտ» կար գլխավերևում, ասես հիպնոսի տակ: Ոչ մեկին չի պատմել, չէին հավատա: Անելանելիությունից ու արժանապատվությունից դրդված, ինքնասպանության փորձ է կատարել:
Եվ անգամ այն պահին, երբ սանտիմետրանոց շեղբով դանակը մինչև կոթը խրել է որովայնը, ձայները շարունակվել են: Մայորը հրաշքով կենդանի է մնացել և դիմել է ԱԱԾ բժշկին, որն արձանագրել է նրա բողոքները: Մայորի տարօրինակ վիճակը քննարկումների առարկա է դարձել աշխատավայրում, իսկ ինքը՝ Սարմեն Ղահրամանյանը, սկսել է կասկածել, որ իր դեմ հալյուցինագեն միջոցներ են օգտագործվել: Իր ընկերների, ԱԱԾ նախկին աշխատակիցների, հատուկ տեխնիկայի հետ առնչություն ունեցող մասնագետների հետ խորհրդակցելով, համոզվել է, որ չի սխալվում: Նրանցից մեկն ասել է, որ կա այդպիսի՝ հալյուցինացիոն դաշտում տեսա-լսողական պատրանքներ առաջացնող տեխնիկա: Օգտագործվում է բանակի հետախուզությունում, ԱԱԾ-ում, ոստիկանությունում… Սուբյեկտի վրա հոգեբանական գրոհի միջոցով անհրաժեշտ ինֆորմացիա ստանալու համար: Լսողական ու տեսալսողական հալյուցինացիաների ազդեցությամբ այնպիսի մեթոդներ են մշակված, որ Աստված հեռու պահի… Օրինակ, դու պառկած ես, ու ոչ մեկը չկա… Սակայն այդ դաշտում այնպիսի տպավորություն է, թե, «ըստ ականջիդ մեջ լսվող ձայների», «քամակդ թունավոր օդ են փչում-լցնում», և «հեռվում», ինչ-որ անտեսանելի մի տեղ, էկրանի դեմը նստած, «մի քանի հոգով» «քննարկում են՝ ըհը՜, գնա՜ց… հղի ա՜, երեխա է ունենալո՜ւ…»: Նորմալ տղամարդը կամ գժվում է, կամ իրեն է խփում, կամ մեկ ուրիշի: Մեր հարցին, թե ինչու է իր նկատմամբ նման միջոց օգտագործվել, Սարմեն Ղահրամանյանն ասաց. «Իմ կարծիքով, ծառայությունը կասեցնելու համար: Նաև այլ դրդապատճառներ կան, որոնք դեռ չեմ ճշտել, որոնց մասին կխոսեմ հետո»: Վերջերս նա նամակ է ուղղել տարբեր վերադաս ատյաններ, ՀՔԾ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, նաև մեր թերթին, որում նկարագրում է, թե ինչպես են իր հարազատ հիմնարկում ազատվել իրենից:
ԱԱԾ մամուլի պատասխանատու Արծվին Բաղրամյանը հերքեց, որ նման միջոցներ կան ԱԱԾ-ի զինանոցում, ասաց, որ Սարմեն Ղահրամանյանն առողջ չէ, սակայն աշխատակցի՝ ծառայությունից արձակման պատճառը հրապարակելն արգելված է: Նա նաև խորհուրդ տվեց զերծ մնալ աբսուրդային այս թեմայով որևէ հրապարակում անելուց:
Սյուզան Սիմոնյան
- 12:10Ճշմարտությունը կարող է բացահայտվել միայն իշխանափոխության դեպքում․ Օնիկ Գասպարյան
- 11:03Նիկո՛լ, թուրքի շուն. սյունեցիները «դիմավորում» են Փաշինյանին
- 12:10Բաքվի «Ռազմավարի պուրակը» պետք է փակվի․ Մարուքյանի կոշտ ելույթը ԵԽԽՎ-ում
- 11:10Ադրբեջանում գտնվող հայ գերիներին հնարավորություն է ընձեռվել հեռախոսով կապ հաստատել իրենց ընտանիքի անդամների հետ
- 13:10Արիության մեդալը զինվորի հորը հանձնել է տաքսու վարորդը պայմանավորված վայրում
- 12:10Պարոնայք գեներալներ եւ սպաներ, պատրաստվեք «դատվելու». Արտակ Զաքարյան
- 11:10Երբեք չենք հրաժարվելու պահանջատիրությունից․ Հայ մայրերի ուղերձն աշխարհին Ծիծեռնակաբերդից
- 14:10Օնիկ Գասպարյան-Նիկոլ Փաշինյան վեճը նոր զարգացումներ է ստանում․ Հրանտ Բագրատյան
- 12:10Անհետ կորած զինվորների ծնողները կառավարության շենքում ծեծել են Արսեն Թորոսյանին՝ լկտի պահվածքի համար. mediaport
- 11:10Ադրբեջանցիները սպանել են գերեվարված հայ զինվորին. դին ճանաչվել է ԴՆԹ եռակի հետազոտության արդյունքում
21.04.2021 | 15:10
21.04.2021 | 13:10
21.04.2021 | 11:10
21.04.2021 | 11:03
20.04.2021 | 15:10
20.04.2021 | 14:10
20.04.2021 | 13:10
20.04.2021 | 12:10
20.04.2021 | 11:10
19.04.2021 | 15:33
19.04.2021 | 14:10
19.04.2021 | 13:10
19.04.2021 | 12:10
19.04.2021 | 11:10
17.04.2021 | 15:10
17.04.2021 | 13:10
17.04.2021 | 12:10
17.04.2021 | 11:10
16.04.2021 | 15:10
16.04.2021 | 14:10
16.04.2021 | 13:10
16.04.2021 | 12:10
16.04.2021 | 11:10
15.04.2021 | 15:10
15.04.2021 | 13:10
15.04.2021 | 12:10
15.04.2021 | 11:10
14.04.2021 | 15:10
14.04.2021 | 14:10
14.04.2021 | 13:10
14.04.2021 | 12:10
14.04.2021 | 11:10
13.04.2021 | 15:10
13.04.2021 | 15:10
13.04.2021 | 14:10
13.04.2021 | 13:10
13.04.2021 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.