Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արթուր Աֆրիկյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արթուր Աֆրիկյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։
***
Արթուր Աֆրիկյան
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1961 թ. նոյեմբերի 15, ք. Երևան
Կրթություն
1984 թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը` տնտեսագետի որակավորմամբ
Աշխատանքային գործունեություն
1979-1980 թթ. — Հուշարձանների վերականգնման հատուկ գիտաարտադրական
1982-1983 թթ. արվեստանոց` բանվոր, տնտեսագետ
1983-1990 թթ. — Երևանի Օրջոնիկիձեի շրջխորհրդի գործադիր կոմիտեի ֆինբաժին`տնտեսագետ, ավագ տնտեսագետ, հարկային գլխավոր վերստուգիչ-հարկային տեսչության պետ
1990-2000 թթ. — Էրեբունու, Շահումյանի, Մաշտոցի, Էջմիածնի, Կոտայքի և Խորհրդայինի հարկային տեսչությունների պետ
2000-2001 թթ. — ՀՀ պետական եկամուտների նախարարի խորհրդական
2001-2002 թթ. — ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի նախագահի աշխատակազմի ղեկավար
2002-2008 թթ. — ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար-գլխավոր ֆինանսիստ
2008 թ. — ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ
2008 – 2014 թթ. — ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
2014 թ. մայիսի 17-ից՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Այլ տվյալներ
1980-1982 թթ. ծառայել է խորհրդային բանակում: ՀՀ Նախագահի 2003 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրով շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: ՀՀ Նախագահի 2011 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրով շնորհվել է մաքսային ծառայության գեներալ-մայորի հատուկ կոչում:
Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ երեխա:
————
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Վախթանգ Միրումյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Վախթանգ Միրումյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։
***
Վախթանգ Միրումյան
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1975 թ. մայիսի 15, Գորիսի շրջանի Վերիշեն գյուղ
Կրթություն
1982-1992 թթ.- Գորիսի շրջանի Վերիշենի միջնակարգ դպրոց
1992-1997 թթ.- Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտի շուկայագիտության ֆակուլտետ, ինժեներ-ապրանքագետի որակավորում
2003-2004 թթ.- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Տնտեսական հետազոտությունների ինստիտուտ, հայցորդ
2004 թ. — պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան
Աշխատանքային գործունեություն
1997-1998 թթ.- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հարկային քաղաքականության վարչության առաջին կարգի մասնագետ
1998-1999 թթ.- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հարկային քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ
1999-2000 թթ.- ՀՀ ֆինանսների նախարարության անուղղակի հարկերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար
2000-2006 թթ.- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հարկերի մեթոդաբանության բաժնի պետ
2006-2011 թթ.- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության վարչության պետ
2011-2012 թթ.- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ
2012 – 2014 թթ.- ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
2014 թ. մայիսի 17-ից՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Այլ տվյալներ
ՀՀ Նախագահի 2013 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրով շնորհվել է ՀՀ հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային կոչում: Ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան: ՀՀ վարչապետի որոշմամբ 2011 թ. պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով: ՀՀ ֆինանսների նախարարությունում աշխատանքային գործունեության ընթացքում արտերկրում մասնակցել է հարկային քաղաքականությանն առնչվող մի շարք աշխատաժողովների, որպես ՀՀ պատվիրակության ղեկավար համակարգել է ՀՀ և այլ երկրների հետ կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ համաձայնագրերի նախագծերի նախապատրաատմանն ուղղված բանակցությունների գործընթացը:
Ունի հրատարակված գիտական հոդվածներ: Տիրապետում է անգլերենի և ռուսերենի:
Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու որդի և դուստր:
—————
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Տիգրան Բարսեղյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Տիգրան Բարսեղյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։
***
Տիգրան Բարսեղյան
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1972 թ. մարտի 1, ք. Երևան
Կրթություն
1978-1988 թթ. — Երևանի թիվ 177 միջն. դպրոց
1988-1993 թթ. — Երևանի պետական համալսարան, իրավաբանական ֆակուլտետ
Աշխատանքային գործունեություն
1993-1994 թթ. — ՀՀ դատախազություն, ստաժոր
1994-1996 թթ. — Երևան քաղաքի Մյասնիկյանի շրջանի դատախազություն, քննիչ
1996-1999 թթ. — ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժին՝ առաջին կարգի մասնագետ, առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ
1999-2000 թթ. — ՀՀ նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության պետի տեղակալ
2000 թ. — ՀՀ ՆԳՆ, Երևանի ՆԳ վարչություն, հետաքննության բաժանմունքի պետ
2000-2003 թթ. — ՀՀ նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության պետի տեղակալ
2003-2008 թթ. — ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ
2008-2009 թթ. — ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ
2009 – 2014 թթ. — ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
2014 թ. մայիսի 17-ից՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Այլ տվյալներ
Պահեստի սպա, զինվորական կոչումը` կապիտան: Տիրապետում է ռուսերենի, անգլերենի և գերմաներենի:
Կուսակցական պատկանելությունը
Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի որդի և դուստր:
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.