Պետական այցով Երեւան ժամանած Ֆրանսիայի նախագահի հանդիպումներն ու հայտարարությունները ընդհանուր մի խորպատակերի վրա դիտարկելով կարելի է որոշ հետեւություններ անել Արցախյան հարցի, Ցեղասպանության ժխտողականության քրեականացման ուղղությամբ Փարիզի դիրքորոշման, ընդհանրապես երկու երկրների միջպետական հարաբերությունների ներկա իրավիճակի եւ հայտարարված առաջադրանքի մասին։
Այս բոլորի մեջ պետք է առանձնացնել նախագահ Օլանդի հայտարարությունը` ԵՄ-ի հետ ՀՀ-ի ասոցացման անհրաժեշտությունը ընդգծող։ Մանավանդ ըմբռնելի նկատելով ՀՀ-ի ՄՄ-ի անդամակցության որոշումը։
Նախ մեջբերենք Ֆրանսիայի նախագահի երեք առիթներով այս մասին կատարած հայտարարությունների ամփոփումը.
«Հայաստանի համար կարելի է գտնել խելամիտ մոդել Եվրամիության հետ ասոցացվելու համար: Հատուկ մոդել Հայաստանի համար: Եվրոպան պետք է Հայաստանի հետ ասոցացվելու համաձայնագիր ընդունի: Հայաստանը կարող է գնալ Ռուսաստանի հետ Մաքսային միություն, ես դրանում խնդիր չեմ տեսնում,- Հնարավոր է համագործակցել Եվրամիության հետ՝ չհրաժարվելով Մաքսային միությունից: Մենք պետք է աշխատենք դրա շուրջ։»
Փորձենք մեկնաբանել. ՀՀ-ի համար կարելի է գտնել յուրահատուկ ձեւաչափ ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիրը կնքելու համար։ ՄՄ-ի անդամակցության որոշումը արգելք չէ, որ ՀՀ-ն ԵՄ-ի հետ ասոցացվի։ ԵՄ-ն ի՜նքն է, որ խելամիտ եւ հատուկ մոդել պետք է գտնի իրականացնելու համար ՀՀ-ի` ԵՄ-ի հետ ասոցացումը։ Իսկ ա՜յս առաջադրանքի համար «մենքը» կարող է նշանակել թե՜ ՀՀ եւ թե՜ ԵՄ, բայց այս դեպքում առաւելաբար ԵՄ, քանի որ խելամիտ եւ հատուկ ձեւաչափ գտնելու առաջարկը վերաբերում է Բրյուսելին։
Ուրեմն. ԵՄ-ն ղեկավարող հիմնական գերուժերից մեկի ներկայացուցիչը առաջադրում է ՀՀ-ի ասոցացումը ԵՄ-ին։ Եւ երբ հստակեցնում է նաեւ, որ ՄՄ-ին անդամակցելու ՀՀ-ի որոշումը խոչընդոտ չէ այս գործընթացի համար, խորքում ջրում է արեւելյան գործընկերության ծրագրի պատասխանատուների ա ՜յն հայտարարությունները, որոնք ասոցացման պայմանագիրը ընկալում էին տնտեսական եւ քաղաքական պայմանավորվածությունները ճշտող իբրեւ մեկ համապարփակ փաստաթուղթ եւ որոնք ճշտում էին, որ ՄՄ-ն եւ ԵՄ-ն անհամատեղելի են եւ թե ՄՄ-ի ճանապարհն ընտրած ՀՀ-ն չի կարող միաժամանակ ասոցացվել ԵՄ-ի հետ։
Այսպիսով սակայն, հող է շահում Բրյուսելյան ճանապարհը Արեւմտյան Եւրոպայից եւ ոչ թէ արեւելյանից տեսնող քաղաքական վարկածը։ Փաստորեն ԵՄ-ի համեմատաբար ուշ անդամակցած Արեւելյան Եւրոպայի երկրների շրջանակների մոտ առկա հակառուսական տրամադրությունները հանգեցրել էին արեւելյան գործընկերության ծրագրի ղեկավարներին բացարձակացնելու ասոցացման պայմանները «կա՜մ- կա՜մ»-ի տեսությունը առաջ քաշելով։
Իրավացի էր ՀՀ-ի Եւրանեսթի այն ժամանակվա ղեկավար Վահան Հովհաննիսյանը, երբ շեշտում էր, որ ՀՀ-ի դեպի Եւրոպա համարկումը պետք է անցնի Արեւմտյան Եւրոպայի երկրներից, ովքեր ճշտել ու ամրագրել են եվրոպական չափանիշերը եւ շարունակում են գծել Եւրոպայի աշխարհագրաքաղաքական սահմանները։
ԵՄ-ն ղեկավարող գլխաւոր ուժերից մեկի ներկայացուցիչը պարտավորեցնում է Բրյուսելին, որ նոր, խելամիտ եւ հատուկ ձեւաչափ ճշտի Հայաստանի համար, որպեսզի այն կարողանա ասոցացվել իր հետ։
Հետագա իրադրությունները իհարկե որոշիչ դեր են ունենում այս նոր ձեւաչափի կայացման կամ չկայացման մեջ։ Այժմ պարզ է, որ Օլանդը առաջադրում է «Թե՜ -Թե՜»-ի կամ «Ե՜ւ-Ե՜ւ»-ի աշխատելը։ Որի համար էլ ԵՄ-ին հանձնարարում է պատրաստել նոր, խելամիտ եւ հատուկ մոդել ։
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
- 11:10Լեհ քաղաքական գործչին Ադրբեջանը 50 հազար դոլար է առաջարկել՝ «Հայերի դեմ ադրբեջանական ռազմական հանցագործությունները» չհրապարակելու դիմաց
- 14:10Ո՞վ է խախտել անժամկետ զինադադարը Լեռնային Ղարաբաղում. Regnum
- 11:10«Նոր պատերազմ՝ նոր տարածքներ». Լավրովը կոչ է արել խուսափել ԼՂ վերաբերյալ հուզական հայտարարություններից
- 15:10Առաջիկա այդ զորավարժությունը ուժի ցուցադրում է Հայաստանին
- 14:10Աշխարհում հաճախակի են դարձել քրիստոնյաների վրա հարձակումները. Portes ouvertes
- 15:10Ալիևը՝ ՀՀ պաշտոնյաների ԼՂ այցերի մասին․ Եթե ձեռնարկվեն նման սադրիչ գործողություններ, ապա Հայաստանը ավելի շատ կփոշմանի
- 11:10Ալիեւը Շուշի քաղաքը հայտարարել Է Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք
- 13:10«ՌԴ-ն և Թուրքիան նոյեմբերի 10-ի համաձայնագրի երաշխավորներն են». Ադրբեջանի ԱԳՆ
- 14:10Ինչպես է Արցախյան պատերազմը փոխել հայ-ռուսական հարաբերությունները. Lenta.ru-ի անդրադարձը
- 13:10Հռոմի պապն աղոթել է Լեռնային Ղարաբաղում հարատև խաղաղության հաստատման համար
22.01.2021 | 15:10
22.01.2021 | 14:10
22.01.2021 | 13:10
22.01.2021 | 12:10
22.01.2021 | 11:10
21.01.2021 | 15:10
21.01.2021 | 14:10
21.01.2021 | 13:10
21.01.2021 | 12:10
21.01.2021 | 11:10
20.01.2021 | 14:10
20.01.2021 | 13:10
20.01.2021 | 12:10
20.01.2021 | 11:10
19.01.2021 | 15:10
19.01.2021 | 14:10
19.01.2021 | 13:10
19.01.2021 | 12:10
19.01.2021 | 11:10
18.01.2021 | 15:10
18.01.2021 | 13:10
18.01.2021 | 12:10
18.01.2021 | 11:10
16.01.2021 | 15:10
16.01.2021 | 14:10
16.01.2021 | 13:10
16.01.2021 | 12:10
16.01.2021 | 11:10
15.01.2021 | 15:10
15.01.2021 | 14:10
15.01.2021 | 13:10
15.01.2021 | 12:10
15.01.2021 | 11:10
14.01.2021 | 15:10
14.01.2021 | 14:10
14.01.2021 | 13:10
14.01.2021 | 12:10
14.01.2021 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.