Մեզ հասցեագրված հարցերին պատասխանում է «ԱԳՐԻՄԵՆԹ» իրավաբանական ընկերության ղեկավար, փաստաբան Ռոման Ահարոնյանը:
Հարց. Քաղաքացիական դատավարության ժամանակ անձը, եթե դատական ծանուցում չի ստացել բնակության հասցեն փոխելու պատճառով, ի՞նչ իրավունքներ ունի։
Ս. Սահակյան, ք. Երևան
Պատասխան.
Կարծում եմ առաջին հերթին ավելի ճիշտ կլինի պարզաբանել, տվյալ դեպքում ինչ հետևանքներ կարող են առաջանալ և ինչ իրավակարգավորումներ կան.
Նշված հարցը կարգավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով: Նշված օրենսգրքի 78-րդ հոդվածը սահմանում է, որ գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին: Դատական ծանուցագրերով դատարան են կանչվում նաև վկաները, փորձագետները և թարգմանիչները:
Ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածը սահմանում է, որ գործին մասնակցող անձինք պարտավոր են դատարանին և գործին մասնակցող այլ անձանց հայտնել գործի վարույթի ժամանակ իրենց հասցեն փոխելու մասին: Նման հաղորդման բացակայության դեպքում դատավարական փաստաթղթերն ուղարկվում են նրանց վերջին հայտնի հասցեով և համարվում են հանձնված, թեկուզև հասցեատերն այդ հասցեում այլևս չի բնակվում կամ չի գտնվում:
Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել նաև, որ ծանուցումը կարող է ուղարկվել նաև էլեկտրոնային փոստով, եթե հայցվորն իր ներկայացրած հայցադիմումում, պատասխանողն իր պատասխանում, իսկ երրորդ անձը և դիմողը իրենց դիմումներում նշել են իրենց էլեկտրոնային փոստի հասցեն:
Դատարանի կողմից ուղարկված էլեկտրոնային ծանուցագիրը համարվում է պատշաճ ձևով ծանուցում, եթե առկա է այն ստանալու մասին էլեկտրոնային հավաստում:
Գործին մասնակցող անձը դատարանի կողմից համարվում է պատշաճ ծանուցված նաև այն դեպքում, երբ նա ծանուցվել է «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով՝ ինտերնետի միջոցով անհատական ծանուցման համար նախատեսված կարգով (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդված):
Անհրաժեշտ է նկատի ունենալ նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումը, համաձայն որի` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածը սահմանում է, որ վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել նիստի ժամանակի և վայրի մասին:
Եթե անձը հանդիսանում է վկա, ապա նա պարտավոր է նշանակված ժամկետում ներկայանալ նշանակված վայր կամ նախապես իրազեկել չներկայանալու պատճառների մասին:
Եթե կանչված վկան դատական նիստին չի ներկայանում դատարանի կողմից անհարգելի ճանաչված պատճառներով, դատարանն իրավունք ունի որոշում կայացնել նրան հարկադիր բերման ենթարկելու մասին: (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 44-րդ հոդվածի 5-րդ մաս):
Հարց. Խնդրում եմ պարզաբանել, թե գույքի անհատույց օգտագործման պայմանագիրն իրենից ինչ է ներկայացնում:
Լ. Մինասյան
Պատասխան. Պայմանագրերը լինում են հատուցելի և անհատույց:
Գույքի անհատույց օգտագործման պայմանագրի անվանումից պարզ է դառնում պայմանագրի ոչ հատուցելի (անհատույց) լինելու հանգամանքը:
Անհատույց է ճանաչվում այն պայմանագիրը, որով մի կողմը պարտավորվում է որևէ բան տրամադրել մյուս կողմին` առանց նրանից վճար կամ այլ հանդիպական կատարում ստանալու (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 439 հոդված):
Գույքի անհատույց օգտագործման հարաբերությունները կարգավորված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխում (685-699 հոդվածներ):
Նույն այդ ոչ հատուցելի լինելու հանգամանքով էլ գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը տարբերվում է վարձակալության պայմանագրից, քանի որ վարձակալության պայմանագրի կարևոր պայմաններից մեկը հենց վարձավճարն է:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է գույքի անհատույց օգտագործման պայմանագրի հասկացությունը, համաձայն որի` գույքի անհատույց օգտագործման պայմանագրով (փոխատվության պայմանագիր) մի կողմը (փոխատուն) պարտավորվում է գույքը հանձնել կամ հանձնում է մյուս կողմի (փոխառուի) անհատույց ժամանակավոր օգտագործմանը, իսկ վերջինս պարտավորվում է այդ գույքը վերադարձնել նույն վիճակում` հաշվի առնելով դրա բնականոն մաշվածքը, կամ պայմանագրով որոշված վիճակում:
Կարևորում եմ նաև պայմանագրի կնքման ձևը, որը սահմանված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 686-րդ հոդվածում, ըստ որի` գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը կնքվում է գրավոր` կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով (450 հոդվածի 3-րդ կետ), իսկ անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման (687 հոդված):
Հ.Գ. Ձեզ հետաքրքրող հարցերը կարող եք ուղարկել armv12@mail.ru էլ հասցեին: Իրավաբանական խորհրդատվությունը կմատուցեն ճանաչված փաստաբանական գրասենյակներ:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.