ԱՄՆ–ում քչերը կգտնվեն, ովքեր չգիտեն Հայոց ցեղասպանության մասին, քանի որ դա որպես առարկա ուսուցանվում է դպրոցական դասագրքերում. ԱՄՆ-ում գիտեն և հիշում են Հայոց ցեղասպանության մասին: Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդում հայ լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեցին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամները:
«Այն, որ այստեղ ենք, արդեն իսկ նշանակում է, որ ճանաչում ենք Հայոց ցեղասպանությունը: Ցեղասպանությունը ճանաչվել է մեր նախագահ Ռոնալդ Ռեյգանի կողմից, դրա կարևորությունը, խնդրի մեծությունը մատնանշվել է նրա կողմից և առանձնացվել է»,– հայտարարեց Էդ Ռոյսը։
«Հայոց ցեղասպանության մասին նշվում է մեր երկրի դասագրքերում, և մեր աշակերտներին ուսուցանում ենք, որ Հիտլերն ասում էր. «Իսկ ո՞վ է հիշում հայերի ցեղասպանության, բնաջնջման մասին»: Մենք այստեղ գտնվելով՝ ճանաչում, ընդունում ենք, և մենք այստեղ ենք, Ցեղասպանությունից զատ, հայերի հետ խոսելու այն հարցերի մասին, թե ինչ կարող ենք անել, որ Հայաստանի հետ ավելի շատ առևտրային և խորը հարաբերություններ ձևավորվեն, և նաև ամերիկահայերի ջանքերով, նրանց ներգրավմամբ, միասին կարողանանք այնպես անել, որ Հայաստանն աշխարհի քարտեզի վրա առավել նշանակալի տեղ զբաղեցնի»,-ավելացրեց նա:
Այս համատեքստում ամերիկացի կոնգրեսականն ընդգծեց նաև, որ այսօր առավոտյան Երևանում քննարկել են «Առևտրի և ներդրումների մասին շրջանակային համաձայնագիրը», որը կապահովի առևտրային և գործակցային հարաբերությունների խորացման նոր հիմքեր: Էդ Ռոյսը հավելեց, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին կրկին այստեղ՝ Երևանում կլինեն:
Պատվիրակության անդամ Էլիոթ Լանս Էնգելն էլ հայտարարեց, որ թեև Էդ Ռոյսի հետ տարբեր կուսակցություններ են ներկայացնում, սակայն Հայոց ցեղասպանության հարցի շուրջ միասնական են:
«Մեր հանձնաժողովում քանիցս բանաձևեր են ընդունվել, ամերիկյան ժողովուրդը ճանաչում է այս ցեղասպանությունը, և կարծում եմ՝ Թուրքիան ևս պետք է ընդունի այս փաստերը»,- նշեց ամերիկացի կոնգրեսականը՝ հավելելով, որ ԱՄՆ–ում ունեն ակտիվ և կենսունակ ամերիկահայ համայնք՝ Կալիֆոռնիայից մինչև Նյու Յորք, որոնք մշտապես բարձայնում են Հայոց ցեղասպանության մասին:
«Ուստի, մենք այստեղ ենք հայ ժողովրդի մոտ որպես բարեկամ ՝ մեր ցավակցությունն ու համերաշխությունը հայտնելու հայ ժողովրդին։ Մենք հասկանում ենք, որ երբ նայում ենք առաջ՝ դեպի ապագա, ապա պետք է նաև ընդունենք անցյալի փաստերը, և այս սարսափելի ցեղասպանության փաստերը չե՛նք կարող չընդունել: Եվ ուզում ենք, որ հայ ժողովուրդն իմանա, որ մենք իր կողքին ենք այս հարցում և զորավիգ ենք»,- ասաց կոնգրեսականը:
Ռոդ Այլենդից ներկայացված կոնգրեսական Դեյվիդ Սիսիլինն էլ նշեց, որ այստեղ են՝գնահատականներ տալու 1,5 միլիոն զոհերի հիշատակին և հարգանքի տուրք մատուցելու, միաժամանակ նաև հարգանքի տուրք մատուցելու հայ ժողովրդի այն տոկունությանը, որով կարողացել է դիմակայել այդ արհավիրքին:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.