1- Անշուշտ, հայաշխարհը Հայոց Ցեղասպանութեան 99-րդ տարելիցը համարում է այսպէս ասած՝ նախահարթակ՝ գալիք 100-րդ տարելից-ամեակին, որն ոչ այլ ինչ է, եթէ ոչ հայոց համընդհանուր պահանջատիրութեան վճռորոշ մի փուլ՝ աւելի հարուստ կենսափորձով յաջորդ ամեակ-հանգրւան թեւակոխելու համար:
Տասնամեակները, հարիւրամեակները օրինաչափօրէն մի-մի հանգրւաններ են (ընդորում՝ կարճ) ժողովուրդ-ազգերի պատմութեան երկայնքում ու դրանում ազատագրական-պահանջատիրական պայքարի հոլովոյթում…, որում էլ յաջորդական սերունդներ են ընկղմւել, յաղթել են ու պարտւել, վերածնւել են ու նահատակւել-մարտիրոսացել, յանուն հէնց «կռւի յարատեւութեան», առանց որի նոյնինքն կեանքը դառնում է անիմաստ…
Մտաբերենք, արդ, կատալոնացուն, շոտլանդացուն, իռլանդացուն, քրդին, պաղեստինցուն… ու դեռ մենք զմեզ…:
* * *
2- Հայոց պահանջատիրութիւն եւ ահաւասիկ 99-ամեայ ոտնահարւած իրաւունքների հատուցման ու արդարութեան վերականգնման համար մղւող պայքարի հոլովոյթը: Պայքարի դրսեւորման նոր եղանակներ՝ պետական թէ՛ ժողովրդական:
Միասնականութեան նշանաբան-գաղափարի հասունացում, «Հաւաքական ուժի» նորովի գիտակցում եւ նոր ժամանակների կենսափորձի արգասիք՝ «Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութիւն»…, ահա՛ եւ մեր հին ու նոր յաղթանակների գրաւականը:
* * *
3- Օբամայով թէ՛ առանց Օբամայի…, Կոնգրեսներով թէ՛ առանց Կոնգրեսների, «Հայ-թուրքական» պրոտոկոլներով թէ՛ առանց դրանց ու դեռ թուրք-ադրբեջանական համատեղ դաւերով ու ժխտողականութեամբ հանդերձ՝ «նպատակս տկարութիւն չի ճանչնար…», որտեղ եւ «մեզ տատանումներ հարկաւոր չեն լինի…»:
Ահաւասիկ, ցեղասպանաբարոյ արժեհամակարգին դէմ ենք տալու մեր՝ ազնւաբարոյ, բայց հաստատապէս ոչ պարտւողական արժեհամակարգը՝ մարդկային թէ՛ ազգային վսեմ գաղափարները երիցս կեանքի կոչելով, ի հեճուկս շահամոլ անբարոյականների:
Թող լինեն դրանք՝ քաղաքական թէ՛ դիւանագիտական, նիւթապաշտական թէ՛ քարոզչական…, ընդհուպ՝ մինչեւ Դինք ու Քեսաբ սրբապղծած՝ թուրքա-տեռորիստական բորենիների վոհմակներ…:
… Ահաւասիկ, հայաշխարհի մէկդարեայ պայքարի ու պահանջատիրութեան 99-րդ հանգրւանը թող լինի նաեւ ու մանաւանդ ներազգային (պետական թէ՛ ժողովրդական, հայրենական թէ՛ սփիւռքեան) վիթխարի ճակատում տարատեսակ ուժերի կուտակման, համախմբման եւ որ կարեւոր է՝ կազմակերպման կենսափորձով առաջնորդւելու հրամայականը, որով էլ ազգովի երաշխաւորած կը լինենք մեր համազգային ու համահայկական նպատակների իրականացումը՝ 100-րդ հանգրւանին ընդառաջ:
«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.