ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 19-ին մասնակցել է Միջխորհրդարանական միության 130-րդ վեհաժողովի երրորդ օրվա աշխատանքներին:
Ազգային ժողովի նախագահը երկկողմ հանդիպումներ է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային Ազգային խորհրդի նախագահ Մոհամմադ Ահմադ Ալ Մուրի և Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Մարզուք Ալ-Ղանիմի հետ:
Ինչպես տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը, Մոհամմադ Ահմադ Ալ Մուրի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ խորհրդարանների միջև համագործակցության հարցերը` երկուստեք ընդգծելով փոխգործակցության ակտիվացման անհրաժեշտությունը:
Փոխըմբռնման մթնոլորտում զրուցակիցները կարևորել են խաղաղությունը և կայունությունը տարածաշրջանում, համագործակցությունը միջազգային կառույցներում, փոխադարձ այցերը, շփումները, ինչը կարող է խթան հանդիսանալ ինչպես միջխորհրդարանական կապերի, այնպես էլ միջպետական հարաբերությունների էլ ավելի զարգացման ու ամրապնդման համար:
Հովիկ Աբրահամյանը և Մոհամմադ Ահմադ Ալ Մուրը կարևոր են համարել նաև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացումը և խորացումը, անդրադարձան փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԱՄԷ խորհրդարանի նախագահ Մոհամմադ Ահմադ Ալ Մուրին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան. հրավերը սիրով ընդունվել է:
Հովիկ Աբրահամյանի և Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Մարզուք Ալ-Ղանիմի հետ հանդիպման ժամանակ ևս քննարկվել են միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը, միջազգային կառույցներում համագործակցությանը, տարածաշրջանային խնդիրներին առնչվող և փոխադարձ կարևորություն ներկայացնող մի շարք հարցեր:
Կողմերը գոհունակությամբ փաստել են, որ Հայաստանի և Քուվեյթի միջև հարաբերությունները կայուն առաջընթաց են ապրում, ակտիվացել են միջպետական և միջխորհրդարանական կապերը, տնտեսական համագործակցությունը՝ միաժամանակ նշելով, որ փոխգործակցության զարգացման մեծ ներուժ կա:
Երկու երկրների խորհրդարանների ղեկավարները կարևոր են համարել միջխորհրդարանական կապերի խորացման անհրաժեշտությունը, խորհրդարանական դիվանագիտության դերը, համագործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում:
Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Մարզուք Ալ-Ղանիմը Հովիկ Աբրահամյանին պաշտոնական այցով հրավիրել է Քուվեյթ:
- 18:29Այսօր մահացել է դերասանուհի Թամար Հովհաննիսյանի եղբայրը` բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը
- 18:05«Խնդրում ենք անհապաղ վերադարձնել 8 դավաճաններին, ովքեր ուղղաթիռով փախել են Հունաստան». Թուրքիայի ԱԳ նախարար
- 13:46Աղասը կրկին հաղթեց Լիսկային
- 11:061in.am-ը դադարեցնում է աշխատանքը
- 10:45«Զգոն եղեք,Ադրբեջանը ձեռք է բերել պահեստատուփի նմանվող պայթուցիկ սարքեր»
- 18:30Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
- 17:50Երևան քաղաքի նոր դատախազը
- 17:44Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ղրղզստանը և Ղազախստանը հայտ են ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ՝ լավաշը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու համար
- 18:27Մոտ կես ժամ դադարներով կրակեցին. հակառակորդը հրաձգային զենքերից կրակ է բացել Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա
- 14:58Արդյո՞ք որևէ բան կտա Երևան-Սևան ճանապարհին շտապօգնության հերթապահություն սահմանելը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.