Արցախյան ազատամարտի ժամանակ Հորադիզի դիրքերը պաշտպանող զինվորներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, Aravot.am-ին պատմել է, որ 1994 թվականին Հորադիզի անկման մեղավորները ԼՂՀ ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանը և Գորիսի բատալիոնի հրամանատար, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն էին:
«Հորադիզը ընկավ Սամվել Բաբայանի` Իժոյի, և Սուրիկ Խաչատրյանի` Լիսկայի` թալանը չկիսելու արդյունքում: Այն ժամանակ իրար մեջ բախում է լինում, թե ով պետք է տնօրինի տարածքի ավարը: Երբ Հայաստանի կողմին հատկացում չեն անում, Հայաստանի կողմը իր զորքը հետ է կանչում: Երբ գնացել եմ, զինվորներն աջ ու ձախ դա էին պատմում` կամազները ցիստեռները բարձեցին տարան, շշերը հավաքեցին տարան, ինչի համար տարածք գցեցին, իսկ մենք զոհերի գնով ու ջանասիրաբար հետ վերցրինք տարածքը»,- պատմել է զրուցակիցը:
Ըստ նրա, Հորադիզի անկման պատճառը ճշտվեց, բայց ոչ ոք չպատժվեց. «Սերժ Սարգսյանը բոլորին հոգով, անունով, նասկու, կոշիկի չափսերով գիտեր, չէ որ զոհեր եղան Հորադիզի անկման պատճառով ու ճշտվեց անկման պատճառը: Ի՞նչ պատիժ ստացան Սուրիկ Խաչատրյանն ու Բաբայան Սամվելը»:
Նրա խոսքով, Հորադիզը հետ բերելու համար այն ժամանակ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ու Վազգեն Սարգսյանը դիմել են Կոռնիձոր ջոկատի հրամանատարին` Արայիկ Խուդավերդյանին:
«Վազգեն Սարգսյանը ինձ կանչեց` բա թե պետք է գնաս Հորադիզ, այդ ժամանակ տարաձայնություններ ունեի` ոչ ճիշտ բաների համար: Ասացի` ոչ մի տեղ ոչ կգնամ, ոչ էլ մարդ կհանեմ, ես դեռ չեմ կարողանում բուժել իմ վիրավոր տղերքին, դեղերի հարցերը չեմ կարողանում լուծել: Բայց Վազգեն Սարգսյանն ասաց` էս վճռական պահ է, եթե դու դուրս չգաս, կարող է Հորադիզը կորցնենք: Հորադիզը մերոնք գցել են, հիմա չգիտենք` ինչ անենք, պետք է հետ բերել, հակառակորդը առանց կրակելու առաջ է գալիս: Ո՞նց է լինելու մերոնց վիճակը: Ես գնացի պաշտպանության նախարարություն, հանդիպեցի Սերժ Սարգսյանի հետ, որոշակի զրույցից հետո, զենք, զինամթերք ու սննդամթերք ստանալուց հետո համաձայնություն տվեցի, որ պետք է գնամ: 175 մարդով դուրս եկա դեպի Հորադիզ , բայց դիմումով-զեկուցագրով գրանցեցի որպես 30 հոգի: Ինձ կցեցին նաև Նիկոլ-Դուման ջոկատի 10 տղերքին, այլ ջոկատներից էլ եկան, ու մենք շարժվեցինք Հորադիզ: Դեռ չմտած պատերազմի դաշտ, առաջին հենակետը, որ անցանք, տղերքը հարցրին, թե որ ջոկատի ֆիդայիներն են, իմացան Կոռնիձորի Արոյի գլխավորությամբ ֆիդայիներն են, լուրը հասավ փախնող բանակին, ու փախնող բանակը հետ դարձավ ու գրոհի անցավ»,- Aravot.am-ին պատմել է Արայիկ Խուդավերդյանը:
Նրա պատմելով, Սերժ Սարգսյանը մի անգամ Հորադիզ շրջայցի եկել և իրեն հատուկ գովասանքի է արժանացրել. «Եկավ Հորադիզ և հրամանատարների հետ սեղան էր նստելու, սեղանը պատրաստել և սպասում էին ինձ, իսկ ես դեռ կռվի մեջ էի Հորադիզ-Ղափան –Գորիս հատվածում: Սպասում էին իջնեի, որ նոր սեղան նստեին: Երեկոյան նոր կարողացա ցեխոտ ու փոշոտ գնալ, այդ ժամանակ ինձ մոտեցավ, գրկախառնվեց, ասաց` դու մեր հերոսն ես, պետք է լինես առաջին ազգային հերոսը, որովհետև այն, ինչ արեցիր, ազգը չի մոռանա: Ուղղակի օդում կրակած խոսքեր, իսկ ազգը ամեն ինչ մոռացավ` հանձին իրեն»:
Սերժ Սարգսյանը խոստացավ ազգային առաջին հերոսի կոչումը, բայց, ինչպես պարոն Խուդավերդյանն է հիշեցնում, տվեց հրապարակներում նվնվացողի անվանումը:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.