Ինչպես հայտնի է, օրերս «Երևան Ջուր» ընկերությունը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել մատուցվող ծառայությունների սակագների ճշգրտված հաշվարկները, որի համաձայն՝ մասնավորապես բնակչությանը մատուցվող մանրածախ ջրամատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայության սակագինը նախատեսվում է բարձրացնել 7,49 դրամով՝ 1 խորանարդ մետրի դիմաց և 170,256 դրամ/խմ-ի փոխարեն սահմանել 177, 746 դրամ (ներառյալ ԱԱՀ): Ո՞րն է դրա պատճառը և արդյոք հնարավոր չէ՞ խուսափել թանկացումից: Այս հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է «Երևան Ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Գոռ Գրիգորյանի հետ:
-Պարոն Գրիգորյան, անցած տարի հանրային ծառայությունների, կարելի է ասել համատարած թանկացման ֆոնին, ձեր ընկերությունը հաճելիորեն զարմացրեց երևանցիներիս՝ մոտ 4 դրամով նվազեցնելով ջրամատակարարման սակագինը: Այս տարի, սակայն, Դուք առաջարկում եք 7.49 դրամով սակագնի բարձրացում։ Մինչդեռ գազի ու էլեկտրաէներգիայի սակագինն այս պահին անփոփոխ է: Ինչո՞վ է դա պայմանավորված, և ընդհանրապես ինչպե՞ս է ձեզ մոտ ձևավորվում սակագինը :
-2005թ. դեկտեմբերի 14-ին ֆրանսիական Վեոլիա ընկերության և հանրապետության կառավարության` ի դեմս ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի միջև կնքված 10-ամյա Վարձակալության պայմանագրով սահմանված է սակագնի ձևավորման հստակ մեթոդաբանություն և դրա շարժի սցենարը՝ ըստ տարիների: Կան չորս գործոններ, որոնցով պայմանավորված է սակագնային քաղաքականությունը. Էլեկտրաէներգիա, եվրո-դրամ փոխհարաբերություն, սղաճ և վաճառվող ջրի ծավալ: Պարզ է, որ թվարկված չորս գործոններից երեքի դեպքում ընկերությունը որևէ ներազդող լծակ չի կարող ունենալ և այս երեք գործոններին կարող է հակակշռել միայն ջրի ծավալների վաճառքի ավելացմամբ:
Վերջին տարիներին սակագնի փոփոխությունը, մոտավորապես, այս հանգամանքներով էլ բացատրվում է:
-Իսկ ինչպե՞ս եղավ, որ անցած 3 տարիներին սակագինը շարունակաբար նվազում էր: Չէ՞ որ սղաճի կողքին ջրի վաճառքն էլ էր ավելանում:
-Վարձակալության պայմանագրով սահմանված էր ոչ միայն սակագնի ճշգրտման մեթոդաբանությունը, այլև նրա շարժը ըստ տարիների: Խոսքը 2005/2006թթ. գործող սակագնի՝ 172,8 դրամի մասին է, որը բազիսային է և հիմք է հանդիսանում հետագա ճգրտումների համար: Այսպես, պայմանագրով սահմանված տարիներին բազիսային սակագինը նվազում է պայմանագրի համաձայն: Այնուհետև արդեն իջեցված սակագնին ավելանում են նշված 4 գործոնները և ձևավորում նոր՝ ճշգրտված սակագին: Եվ եթե դրանց առումով տվյալ տարին եղել է բարենպաստ, ապա հնարավոր է դարձել բացարձակ արտահայտությամբ նվազեցնել նաև գործող սակագինը, ինչը տեղի ունեցավ օրինակ 2013թ.-ին: Ցավոք, բոլորը չէ, որ գիտեն այս մասին, այստեղից էլ հանիրավի քննադատություններ, թե ընկերությունը, իբր, չի կատարում ստանձնած պարտավորությունները:
-Ի՞նչ եք կարծում, կբավարարվի՞ արդյոք ներկայացված հայտը: Մի՞շտ է, որ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում համաձայնվում են Ձեզ հետ:
-Մենք ներկայացրել ենք հաշվարկներ և սակագնի փոփոխման հայտ և այն դեռևս հաստատված իրողություն չէ։ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մեր ներկայացրած հաշվարկների ուսումնասիրության արդյունքում է որոշում կայացնելու։ Թե ինչպիսին կլինի այն՝ այս պահին ես չեմ փորձի գուշակել։ Անշուշտ, հանձնաժողովն ունի իր մոտեցումը, կարող է այս կամ այն հարցի շուրջ չհամաձայնել մեր տեսակետի հետ: Սակայն, հաշվի առնելով, որ սակագների հաշվարկի գործող մեթոդաբանությունը ընդհանուր է բոլորիս համար, չեմ կարծում զգալի տարբերություններ լինեն մեր ներկայացրած և հանձնաժողովի հաստատած սակագնի միջև:
-Իսկ ե՞րբ կհաստատվեն նոր սակագները և, ըստ Ձեզ, ինչ ծանրություն այն կունենա շարքային սպառողի ընտանեկան բյուջեի վրա:
-Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների սակագները վեջնականապես կսահմանվեն հանձնաժողովի որոշմամբ, հայտի 3-ամսյա ուսումնասիրությունից հետո: Իսկ ուժի մեջ կմտնեն դրանից մեկ ամիս անց, որպեսզի սպառողները, այդ թվում իրավաբանական անձինք, ժամանակ ունենան ճշգրտումներ մտցնելու իրենց հաշվարկների մեջ: Ինչ վերաբերվում է շարքային սպառողին, ապա այն տեսանելի և զգալի փոփոխություն չի կարող առաջացնել, քանի որ եթե ընդունենք, որ միջին ընտանիքի (3-4 անձ) ջրի ամսեկան ծախսը տատանվում է 10-15 խմ սահմաններում, ապա 7.49 դրամ ավելացում ամսական ընդհանուր ընտանիքի բյուջեում մոտավոր կկազմի լրացուցիչ 100 դրամ, իսկ ընտանիքի յուրաքանչյուր անդամի պարագայում մոտ 25 դրամ:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.