Հրայր Թովմասյանը նախարար դառնալու առաջին իսկ օրերից փորձում էր հանրությանը ցուցադրել, թե որքան վճռական է իր ենթակայության տակ գտնվող համակարգում թերությունները վերացնելու հարցում: Մի անգամ նույնիսկ վաղ առավոտյան տեսախցիկների ուղեկցությամբ նոտարներին էր այցելել, տեսնելու համար, թե ով որ ժամին է գործի եկել:
Բայց կան օրինախախտումներ, որոնց վրա նախարարը ոչ միայն աչք էր փակում, այլև ամեն ինչ անում էր, որպեսզի դրանք չվերացվեն: Օրինակ, մինչև «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի ընդունումը նոտար նշանակված անձինք նույն օրենքով իրավունք ունեին իրենց զբաղեցրած գրասենյակների տարածքը տնօրինել անհատույց:
Օրենքի 91-րդ հոդվածում գրված է. «Արդարադատության նախարարի կողմից նախկինում նշանակված և որակավորման քննություն հանձնած նոտարներն իրավունք ունեն իրենց նոտարական գործունեությունն իրականացնել նախկին նոտարական գրասենյակների տարածքներում, որոնք նրանց են հատկացվում անհատույց օգտագործման համար»:
Այս դրույթը տարածվում է մինչև օրենքի ընդունումը, այսինքն, մինչև 2002 թվականը որպես նոտար գործողների վրա: Սակայն նախարար Հրայր Թովմասյանի օրոք և նրա թողտվությամբ գրասենյակներն աճուրդով վաճառվեցին երրորդ անձանց, իսկ հին նոտարներին ստիպեցին թանկ գներով վարձակալել նախկինում քաղաքապետարանին պատկանող այս տարածքները:
Մեր աղբյուրները վկայում են, որ մասնավոր անձանց վաճառվել են Շենգավիթի նոտարական գրասենյակը, նաև Բաղրամյան 1 պողոտայի 1-ին փակուղու 14 հասցեում գտնվող գրասենյակը: Շենգավիթում գործող երկու հին նոտարները՝ Սվետլանա Բադիրյանն ու Անահիտ Մինասյանը, այս տարածքներն այժմ վարձակալական հիմունքներով են օգտագործում:
Իսկ Բաղրամյանի վրա աշխատող Էմմա Շաբոյանը, որը նոտարական գործունեությամբ զբաղվում է 1972 թվականից, հետևապես հին նոտարներից է, իր գրասենյակային տարածքի համար ամսական վճարում է 2 հազար դոլար վարձավճար: Այս գումարը վճարվում է ոմն Էդիկ Այվազյանի, որը տարածքի սեփականատերն է: Համաձայնեք, որ վատ չէ երեք հոգուց ամսական 6 հազար դոլար հենց այնպես գրպանը դնել…:
Հրապարակ
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.