«Հայկական Վարկածի» զրուցակիցն է «Լեգիտիմուս» իրավաբանական ընկերության ղեկավար, իրավաբանական գիտությունների թեկնածու Տիգրան Սահակյանը:
Թեմա 1. Ի՞նչ դեր ունեն «միջնորդները» դատական համակարգում
-Դատական համակարգում հայտնի և վտանգավոր ցավ է նաև «միջնորդների» երևույթը:
Ըստ էության կա նման երևույթի երկու կատեգորիա:
Դրանցից առաջինը, ըստ էության իրենից վտանգ չի ներկայացնում այն առումով, որ կապված է զուտ մեր հասարակության մենթալիտետի հետ: Բոլոր փոքր բնակչությամբ պետություններին բնորոշ երևույթ է` ընկեր, բարեկամ, ծանոթ հարաբերությունները, և երբ դատարանում խնդիր ունեցող կողմերը իմանում կամ ճշտում են, որ, օրինակ դատավորը, դատախազը իրենց «քավորի» ընկերն է, մեծամասնությամբ այդ «քավորը» միջնորդում է պաշտոնյային իր մտերիմի համար օբյեկտիվ լուծում տալու առումով:
Այս երևույթը նույնպես իր մեջ կոռուպցիոն ռիսկ է պարունակում, սակայն դա այսպես ասած «պարտավորեցնող» միջնորդություն չէ: Շատ դեպքերում դատավորը կարող է այդ ինֆորմացիան ունենալով ավելի հետևողական լինի այդ հարցը լուծելիս օրինականությունը պահպանելու համար:
Պրոֆեսիոնալ դատավորի մոտեցումը իր վարույթի գործերին բոլոր դեպքերում այդպիսին է ու նման միջնորդության դեպքում կարող է խոստանալ, որ ամեն ինչ կլուծվի օրենքի սահմաններում: Կամ այդ կողմի պահանջը անօրինական է և դատական պաշտպանություն ունենալ չի կարող: Այսինքն` ասի «ոչ» միջնորդությանը: Ինչո՞ւ նշեցի «պրոֆեսիոնալ դատավոր», քանի որ շատ դեպքերում «ոչ» ասելը բավականին բարդ է, և դատավորը պարտավոր է կարողանա այդ «ոչ»-ը ասել:
Ես չեմ ուզում անդրադառնալ այն պաշտոնյաներին, որոնք կոռուպցիոն ռիսկերի սուբյեկտ են: Այսօր թեման վերաբերում է միջնորդներին:
Այսպես` միջնորդների մյուս կատեգորիան շատ ավելի վտանգավոր կատեգորիա է, որոնք իրենց գործունեությամբ վարկաբեկում են դատական համակարգը, հետևաբար նաև պետությանը, խաթարում են հավատն ու վստահությունը դատարանի, պետության և արդարադատության հանդեպ:
Այս կատեգորիայի միջնորդների դեմ պայքարը հրատապ հրամայական է այսօր: Այդ մասին նշել և հայտարարել է նաև փաստաբանների պալատի նախագահը:
Ինչու՞մ է կայանում դրա վտանգը:
Նման միջնորդը բանակցությունների մեջ է մտնում դատավարական կողմերի հետ, շատ դեպքերում ինքն է դրդում կողմին անօրինական ճանապարհ ընտրել` պատճառաբանելով, որ առանց այդպիսի կոռուպցիոն մոտեցման որևէ հարց չի լուծվի, կողմից ստանում է պայմանավորվածության առարկան` այն պաշտոնյային փոխանցելու և հարցին լուծում տալու խոստումով:
Դատական խնդիրը բոլոր ատյաններով անցնելուց հետո, եթե հարցը դրական լուծում է ստանում` հօգուտ այդ կողմի, միջնորդը բացատրում է, որ իր միջամտության արդյունքն է դա:
Այն երևույթը հասարակության մեջ արմատավորում է այն համոզմունքը, որ արդարադատության կարող են հասնել միայն այդ ճանապարհով, առանց նույնիսկ ենթադրելու, որ պաշտոնյան /դատավորը/ ընդամենը օբյեկտիվորեն կատարել է իր պարտականությունը և իրականացվել է արդարադատություն:
Շատ ավելի վտանգավոր և վարկաբեկիչ է լինում նման հարցի գործընթացի մյուս տարբերակը: Միջնորդը, կողմից ստանում է իբր «դատարանին» հանձնվելիքը, որը բնականաբար չի փոխանցում, իսկ երբ հարցը բացասական է լուծվում, կողմին բացատրվում է թե դատավարության մյուս կողմը ավելի շատ է ներդրել, այդ իսկ պատճառով հարցը լուծվել է նրա օգտին:
Նման իրավիճակում հայտնված և դառը փորձ ունեցած որևէ քաղաքացի /նաև նրա շրջապատը/, այլևս նույնիսկ մի քանի օբյեկտիվ վերաբերմունք տեսնելուց հետո չի կարող վստահությամբ վերաբերել դատական իշխանությանը և օբյեկտիվորեն արդարադատության իրականացման հնարավորությանը:
Այս երևույթը արմատացած չարիք է մեր իրականության մեջ և անհրաժեշտ է գործուն և կտրուկ միջոցներ ձեռնարկել այն ի սպառ վերացնելու համար այս առումով կարևոր է նաև հասարակության իրազեկվածությունն ու իրավագիտակցության բարձրացումը:
Այս կատեգորիայի /միջնորդների/ փաստաբանների նաև մեկ այլ արատավոր և ոչ պակաս վտանգավոր վարքագիծ կա: Դատավարության կողմի հետ կնքել է պայմանագիր, ստացել է պայմանագրի գումարը կամ գործի ավարտից հետո ստանալու ակնկալիքով, առանց լուրջ գնահատելու գործի իրավական և դատավարական ռիսկերը անհարկի խոստումներ է տվել կողմին: Գործի ավարտից հետո, երբ օբյեկտիվորեն, օրինականության շրջանակներում պարտվում է կողմը, նման փաստաբանը իր իմիջը պահպանելու համար, արդարացնելու համար իր մատուցած ծառայության և դրա դիմաց վարձատրվելու անհրաժեշտությանը, կողմին բացատրում է, թե իրենք իրավական առումով լիարժեք ճիշտ էին, սակայն «մեր պետությունը պետություն չէ», «դատարաններն աշխատում են միայն ուժեղների համար», դատարանին «վերևից»` «նախագահականից» կամ այլ «իշխանական թևից» հանձնարարել էին դրա համար էլ հարցը բացասական լուծում ստացավ:
Ի դեպ, շուրջ 30 տարիների իմ աշխատանքային գործունեության ընթացքում /իրավապահ և իրավակիրառ մարմիններում/ երբևէ հանրապետության նախագահի կամ նրա աշխատակազմի կողմից որևէ միջնորդություն /հանձնարարական/ չի եղել: Կարող են լինել փորձեր տարբեր վերը նշածս միջնորդների կողմից շահարկելու նախագահի անունը, սակայն նման փորձերը շատ հեշտ խափանվում են, եթե դատավորը սկզբունքայնություն և կամք է դրսևորում:
Սա ևս հասարակության մեջ կարծրացած կարծիք է, որը մեծամասամբ իրականությանը չի համապատասխանում և դրա սուբյեկտիվ պատճառներից է նաև վերը նշածս:
Այս երևույթը լուրջ խնդիրների մի շղթա է, որի մեկ օղակը հանելով հարցը չի լուծվի: Դատավորը պետք է կաշառք չվերցնի, դրա համար պետք է պատշաճ վարձատրվի, նրան կաշառք տվող պետք է չլինի, փաստաբանը պետք է միջնորդ չլինի և շատ ու շատ այլ մեծ ու փոքր օղակներ այս ցավոտ շղթայի մեջ:
Ամեն դեպքում, քարկոծելն ու վարկաբեկելը հեշտ է, սակայն չի կարելի մոռանալ, որ դատական համակարգը վարկաբեկելով, հասարակության մեջ վստահությունը խաթարելով, խախտվում է հավատը ինչպես արդարադատության, այնպես էլ ողջ պետության նկատմամբ:
Զրուցեց՝ Մարինե Ամիրյանը
Շարունակելի…
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
- 13:10Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ են թաքցված եղել
- 11:10Չնայած ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար. բերման ենթարկվածների թիվը 3 տասնյակ է
- 11:10Ինչի՞ համար են ձերբակալվել Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը. ՔԿ-ի հաղորդագրությունը
- 11:10Հայաստանն Իրանին է արտահանձնել 8 բանտարկյալի
- 14:10Կոտայքում տղամարդկանց ընթրիքն ավարտվել է սպանությամբ․ սեղանակիցը սպանել է պառկած վիճակում գտնվող տղամարդուն՝ իրեն հայհոյելու համար
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.