Ի տարբերություն Վրաստանի և Մոլդովայի, որոնք նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում պետք է Եվրամիության հետ նախաստորագրեն Ասոցացման համաձայնագիրը մենք էլ այդպիսի հնարավորություն ունեինք, բայց սեպտեմբերի 3-ին դրանից հրաժարվեցինք։ Ուկրաինան այդ փուլն արդեն անցել էր, և այդ համաձայնագիրը պետք է ստորագրեր։ Այս շաբաթվա ընթացքում դրա վերաբերյալ կասկածներ առաջացան։
Սակայն Ռադայի նիստը չկայացավ, «հանկարծ» պարզվեց, որ «Ռեգիոնների կուսակցությունը» նրանց ՀՀԿ-ն) որոշել է նիստը տապալել, հավանաբար «իշխանության կուսակցություններն» ամենուր այդպիսի սովորություն ունեն։ Ուկրաինայի նախագահ Յանուկովիչն էլ սկսեց մշուշոտ զրույցներ վարել այն մասին, որ իր երկրի տնտեսությունը սերտորեն կապված է Ոուսաստանի հետ, որ իր գործարանների արտադրանքը չի համապատասխանում եվրոպական ստանդարտներին՝ կարծես այդ հայտնագործությունը նա նոր է արել։ Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Ուկրաինան ԵՄ-ի հետ համաձայնագիր չի ստորագրի, թե՞ Յանուկովիչը պարզապես եվրոպացիներից հավելյալ փողեր է ուզում՝ դժվար է ասել։ Փոխարենը հայտնի է, որ հոկտեմբերի 27-ին և նոյեմբերի 9-ին Յանուկովիչը երկարատև զրույցներ է ունեցել Պուտինի հետ։
Ուկրաինա-ԵՄ համաձայնագրի չստորագրումը լավ խաղաքարտ կտա մեր իշխանությունների ձեռքը՝ դե, եթե այդ հարուստ, մեծ, Եվրոպային մոտ, հարևանների հետ հակամարտության մեջ չգտնվող երկիրը չդիմացավ Ոուսաստանի ճնշմանը, ապա մեզնից ի՞նչ եք ուզում։ Եվ այդպես, հավանաբար, կմտածի ոչ միայն իշխանությունը։ Եթե Ուկրաինան չստորագրի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, դա մեզ համար գուցե կլինի ոչ այնքան սպիտակ սրտի մխիթարանք՝ ինչ լավ է, որ միայն մեզ չեն ստորացրել։ Բայց եթե ստորագրի, ես և ինձ նման մտածող մարդիկ կուրախանանք՝ համոզվելով, որ ռուսական կայսրությունն ամենազոր չէ, և խելացի ու ճկուն քաղաքականության դեպքում հնարավոր է պահպանել պետական և ազգային արժանապատվությունը։ Այնպես որ՝ մոտակա օրերին ուկրաինացիներին հաջողություն ցանկանանք:
Խմբագրականն ամբողջությամբ՝ «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում:
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.