Սամվել Ալեքսանյանը և Ռուբեն Հայրապետյանը նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանի հեղափոխությանը ոչ թե մասնակցելու էին գնացել, այլ պատահաբար էին այնտեղ հայտնվել. «Մենք կաֆեում նստած էինք՝ տեսանք, չէինք գնացել հեղափոխություն անելու». այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:
Նա Նախախորհրդարանի անդամներից շնորհակալություն է հայտնել՝ «Սիթիների» համար լավ ակցիա անելու համար:
«Մենք գովազդին պետք ա մոտավորապես 20 մլն դրամ փող տայինք, էդ 20 մլն դրամը մենք տնտեսեցինք և տալիս ենք ուսանող երեխեքին: Իրանք հակագովազդ չարեցին, գովազդ արեցին մեզ: Հաշվեցինք, մի ամսվա մեջ «Երևան Սիթին» պետք ա գովազդի համար վճարեր 20 մլն փող, հիմա էտի տնտեսել ենք, որոշել ենք, որ տանք ուսանող երեխեքին»,-նշել է Սամվել Ալեքսանյանը՝ միաժամանակ նշելով, որ կարմիր գլխարկավորները իր կողմնակիցները չեն, իսկ ինքը ակցիայի հետ կապ չունի և ոչ ոքի էլ դրա համար գումար չի վճարում։ Այդ հարցով, ՀՀԿ պատգամավորը, խնդրել է դիմել Սուրեն Սուրենյանցին, որը դեմ էր դուրս բերում կարմիր գլխարկավորներին։
Ի պատասխան այն հարցի, թե ինչքա՞ն է վճարում Սուրենյանցին, Ալեքսանյանը պատասխանել է, որ ակցիայի համար չի վճարում, բայց եթե մի հարցով դիմում է՝ օգնում է։
Իսկ այն հարցին, թե արդյո՞ք Ալեքսանյանի համար վիրավորական չէր, որ ավանակների ակցիա էին կազմակերպել իր համակիրները, Սամվել Ալեքսանյանը հավաստիացրել է. «Էշերը ինչ կապ ունեն մեզ հետ, դեղին գլխարկներին հարցրեք: Մեր կարմիներն էդ ձեւ բան չէին անի, մեր կարմիրները կենդանիների հետ էտ ձև չէին վարվի»։
Սամվել Ալեքսանյանը հաստատել է մամուլի այն հրապարակումները, թե Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Ալեքսանյանը միասին են հանգստացել Դուբայում՝ նշելով, որ նախ Սամվել Կարապետյանի հետ էր, այնուհետև նրանց է միացել նաև Գագիկ Ծառուկյանը:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.