Վլադիմիր Գասպարյանի` ոստիկանապետ նշանակվելուց հետո պարբերաբար խոսվել և խոսվում է ոստիկանական համակարգում բարեփոխումների մասին: Եվ, իրոք, տարբերությունը սկզբնական շրջանում ակնհայտ էր, նույնիսկ հուսադրող, բռի ոստիկանների կողքին սկսեցին հայտնվել կիրթ, քաղաքացու հետ «Դուք»-ով խոսող և միանգամից ձեռքերին ազատություն չտվող ոստիկաններ, ոստիկանները սկսեցին ավելի քիչ խախտել օրենքը, որը իրենք պետք է պաշտպանեն:
Այսինքն, էվոլյուցիոն գործընթաց սկսվեց, «մլիցա» տեսակը սկսեց վերածվել «ոստիկան» տեսակի:
Ոստիկանապետը պարբերաբար հանդես էր գալիս ելույթներով, մեկնաբանություններով՝ համեմված գեղեցիկ խոսքերով: Օրինակ, նշում էր, որ մեզ պետք են ոստիկաններ, այլ ոչ թե անշարժ գույք, և ժամանակ առ ժամանակ տարբեր ոստիկաններ, ովքեր «մլիցու» կամ անշարժ գույքի վարք էին դրսևորում, հեռացվում էին աշխատանքից:
Սակայն եթե բնության մեջ էվոլյուցիոն պրոցեսը մշտապես շարունակական է, ապա ոստիկանական համակարգում՝ ոչ. այն հանկարծակի կարող է փոխարինվել դեգրադացիոն պրոցեսով և կրկին կարող է տեղի ունենալ հետընթաց:
Դեռ ապրիլի 9-ին, իսկ հետո նաև տրանսպորտի թանկացման դեմ ակցիաների ժամանակ արդեն ականատես եղանք որոշ ոստիկանների վարքագծի փոփոխության, որոնցից շատերն, ի դեպ, մնացին անպատիժ: Նույն տրանպսպորտի թանկացման դեմ ակցիաների ժամանակ, երբ Հենրիկ Նավասարդյանի և Միսակ Համբարձումյանի հաստավիզ մանկլավիկները փորձում էին կանգառներում խանգարել ակցիաները՝ ակնհայտ խուլիգանական վարք դրսևորելով և ճնշում գործադրելով ակցիայի մասնակիցների վրա, չէին հանդիպում ոստիկանների միջամտությանը, չէին պատժվում ոստիկանների կողմից: Եվ այդ օրերին պարզապես հօդս ցնդեցին Վլադիմիր Գասպարյանի՝ ոստիկանների մասին գունավոր հեքիաթները:
Կոմիտաս 5-ում օգոստոսի 24-ին տեղի ունեցած դեպքերն էլ հավաստեցին, որ մլիցա-ոստիկան էվոլյուցիոն պրոցեսը Հայաստանում չի կայացել կամ էլ հետընթաց գործընթաց է գնում, քանի որ ոստիկանական համազգեստ կրողներից շատերի գործողությունները պարզապես չէին տեղավորվում առողջ տրամաբանության մեջ:
Ի դեպ, այդ նույն առյուծի կաթ խմած ոստիկանները հաճախ անզոր ու անօգնական են դառնում երբ, օրինակ, պետք է գործ ունենան ինչ-որ պատգամավորի կամ օլիգարխի հղփացած ու խուլիգան որդու կամ հաստավիզ թիկանապահի հետ: Իրենց արդարացի բողոքն արտահայտող քաղաքացիներին անվանում են հասարակական կարգը խախտողներ, սակայն երբ բազմաթիվ քաղաքացիներ բարձրաձայնում են, օրինակ, Կոմայգում տրանսվեստիտների կողմից հասարակական կարգի խախտման ամենօրյա ու բազմաթիվ դեպքերի մասին, անզոր են գտնվում որևէ միջոց ձեռնարկելու:
Վերադառնանք Կոմիտաս 5-ի դեպքերին. ի՞նչ էր դա, ոստիկանության կողմից մեսի՞ջ, թե մենք առաջվանն ենք և կանենք ինչ ուզում ենք, թե՞ կրկին անգամ ապացույց այն բանի, որ Հայաստանում այդ կառույցը ծառայում է ոչ թե ժողովրդին, այլ իշխանություններին:
Ամեն դեպքում, ոստիկանապետը պետք է գիտակցի, որ «մլիցա» տեսակը ժողովրդի կողմից երբեք հարգված չի եղել, վստահության չի արժանացել և չի էլ կարող հարգվել: Այնպես որ վստահությունը վերջնականապես չկորցնելու համար անհրաժեշտ են, իրո՛ք, կտրուկ բարեփոխումներ:
Կարեն Վարդանյան
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.