36 համարի ավտոբուսի վարորդը ուղևորներին դժգոհում էր, թե իրենց գիծն ամենաանհաջողն է և գրեթե միշտ կիսադատարկ են երթևեկում: Դրա հետևանքվ էլ հազիվ են կարողանում օրվա պլանը տալ, իսկ աշխատավարձի մասին խոսելն անգամ ավելորդ է:
Մեր հարցին, թե քաղաքապետի կողմից ուղեվարձի թանկացման մասին որոշումը կասեցնելուց հետո օրվա պլանները և՞ս նվազել են, վարորդը պատասխանեց, որ վերադարձել են նախկին պլանի չափին, այն է՝ օրական 28 000 դրամ:
Հիշեցնենք, ուղեվարձը 150 դրամ սահմանելուց հետո երթուղիների սեփականատերերը ավտոբուսների վարորդների օրվա պլանը գրեթե կրկնակի ավելացրել էին՝ նախկին 28000-ի փոխարեն սահմանելով 41 000-43 000 դրամ: Ի դեպ, այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաև 36 համարի մեր զրուցակից վարորդը:
Այս խոսակցությունից հետո ակամայից հիշեցի ուղեվարձի թանկացման հիմանվորումների վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած որոշ թվեր: Անգամ մտովի կատարած հաշվարկը պարզ դարձրեց, որ քաղաքապետարանը պաշտոնապես կեղծ տվյալներ է հրպարակել:
Այսպես. Քաղաքային իշխանությունը ուղեվարձի տնտեսագիտական հաշարկ կատարելիս, հաշվել է, որ երթուղու սպասարկման վճարը կազմում է 16.500 դրամ: Ի դեպ, հրապարակման մեջ նշված է, որ տվյալները ներկայացված են ամսական կտրվածքով: Փաստորեն, իրականում վարորդները ոչ թե 16 500, այլ 28 000 դրամ են վճարում, և ոչ թե ամսական, այլ օրական:
Եթե վարորդները չեն ստում (իսկ վարորդին չհավատալու հիմք մենք չունենք), ապա ամսական միայն մեկ ավտոբուսից գծատերերը 840 000 դրամ եկամուտ ունեն: Եթե հաշվենք, որ, դարձյալ ըստ քաղաքապետարանի կայքում տեղադրված պաշտանական տեղեկատվության, օրական երթուղի է դուրս գալիս 370-380 ավտոբուս, ապա ստացվում է, որ միայն ավտոբոււսների շահագործումից ստացվող ստվերային եկամուտները կազմում են 10 360 000 -10 640 000 դրամ: Իսկ ամսական եկամուտն արդեն այս թվի 30-ապատիկն է’ շուրջ 310-320 մլն դրամ:
Մեկ այլ դիտարկում ևս. Քաղաքապետարանը հայտարարում է, որ ամսական մեկ ավտոբուսը սպասարկում է 10 680 ուղևորի: Այսինքն՝ ըստ այդ տվյալի, օրական 1 ավտոբուս է նստում 356 ուղեվոր: Եթե նրանցից յուրաքանչյուրը վարորդին 100 դրամ վճարի, ապա օրվա ավարտին վարորդի մոտ հավաքված գումարը կկազմի 35 600 դրամ:
Մինչդեռ, վարորդը միայն 28 000 դրամ օրական վճարում է գծի տիրոջը, որպես օրվա պլան: Իսկ մնացած 7600 դրամով նա նաև վառելիք է լիցքավորում, ավտոմեքենան նորոգում, իսկ ինչ որ ավելանում է, փաստորեն վերցնում է իրեն որպես աշխատավարձ:
Քաղաքապետարանը հայտարարում է, թե վարորդի ամսական աշխատավարձը 200 000 դրամ է: Եթե այս թիվը բաժանենք ամսվա օրերին, ստացվում է օրական շուրջ 6.5 հազար դրամ: Այսինքն, եթե վերը նշված 7600 դրամից հանենք վարորդի աշխատավարձը, կկստացվի, որ ավտոբուսի ամբողջ օրվա վառելիքի ծախսը ընդամենը 1000 դրամ է:
Այս ամենից հետևում է, որ կամ քաղաքապետարանում տեղյակ չեն մեր երկրում վառելիքի գներից, կամ կեղծ տվյալներ են հրապարակել, արհեստականորեն ավելացնելով իրական ծախսերը և թաքցնելով գծատերերի ստացած ստվերային կլորիկ եկամուտները:
Փաստինֆո
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.