Այսօր Սյունիքն ընդունում է իր նոր, թվով հինգերորդ մարզպետին:
Կարող է արդյո՞ք Վահե Հակոբյանը դառնալ լավ մարզպետ, ցույց կտա ժամանակը:
Սյունիքի մարզպետներ են եղել կյանքի փորձով իմաստնացած քաղաքական ու ծառայողական կյանքի բովով անցած անհատականություններ, որոնք այս կամ այն չափով ազդել են մարզի տնտեսական-քաղաքական կյանքի վրա:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանից հետո, ինչպես էլ հարցին մոտենաս, անկասկած դժվար է լինելու: Սպասելիքները շատ են լինելու, քանի որ հայոց արևելաց կողմից հզոր միջնաբերդ հանդիսացող Սյունիքը նաև կարիք ունի զարգացման ու հզորացման:
Վերջին 200 տարվա իրադարձությունները ցույց են տալիս, որ այս մարզի կարևորությունը պատմական հրամայական է:
Սյունեցիները մեծ սպասելիքներ ունեն Վահե Հակոբյանից, որովհետև ճանաչում և խորապես հարգում են նրա հորն ու ընտանիքին, հավատում են նրա քաղաքական փորձառությանը, անձնական բարոյականությանը ու անհատական նկրտումներին: Եթե նա կարողանա օրենքով իրեն վերապահված իշխանությանը հավելել մարդասիրությունն ու աշխատասիրությունը, Սյունիքը կունենա արժանավոր մարզպետ:
Ինչ խոսք, դժվար է լինելու, սակայն, եթե նորանշանակ մարզպետը կարողանա համախմբել ողջ մարզի կարող ստեղծագործ ուժերին, հավատ ներշնչի իր անձի նկատմամբ և ցույց տա, որ ինքը ոչ միայն Մաքսիմ Հակոբյանի որդին է, այլև Վահե Հակոբյանը, Սյունիքը վերջապես շունչ կքաշի:
Ինչպես ասում են՝ ժամանակը ցույց կտա…
Վոլոդյա Հովհաննիսյան
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.