Հունիսի 30-ին, ժամը 18.30-ին, 1981 թ. ծնված Ռաֆիկ Գ.-ն ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում էր տվել, որ ժամը 12.00-ի սահմաններում դուստրը` 2005 թ. ծնված Կ.-ն, իրեն հայտնել է, որ բակում խաղալու ժամանակ մի անծանոթ աղջիկ իր ականջներից հանել է ոսկյա ականջօղերը և դիմել փախուստի:
Երեխայի նկարագրությամբ հայրը փնտրել է այդ կնոջը և Գյումրիի Պ. Սևակի փողոցում, եկեղեցու մոտ, հայտնաբերելով նրան՝ վերցրել է հափշտակված ականջօղերը, որոնք եղել են 2 զույգ: Ոսկյա զարդերը վերցնելուց հետո այդ կինը դիմել է փախուստի: Ռաֆիկ Գ.-ն հայտարարել է նաև, թե տուն վերադառնալուց հետո պարզել է, որ վերցված 2 զույգ ականջօղերից մեկ զույգը պատկանում է իր դստերը, իսկ մյուսը հարևանուհու թոռանը, որը իր դստեր հետ խաղացել է բակում:
Ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված կողոպուտը կատարել է 1990 թ. ծնված Անժելա Մ.-ն, որը նույն օրը, ժամը 20.30-ին, բերման է ենթարկվել բաժին:
Հետաքննության ընթացքում Անժելա Մ.-ն խոստովանել է, որ Անի թաղամասի Ե. Չարենցի փողոցի թիվ 15 շենքի բակից բացահայտ հափշտակել է մեկ այլ երեխայի ականջօղերը:
Ոստիկանները բաժին են հրավիրել նաև նշված շենքի մի բնակչի, որը հաղորդում է տվել, որ հունիսի 28-ին, ժամը 14.00-ի սահմաններում, մի անծանոթ աղջիկ իրենց բակում բացահայտ հափշտակել է դստեր ոսկյա ականջօղերը` պատճառելով 50.000 դրամի նյութական վնաս:
Տղամարդը նախկինում ոստիկանություն չի դիմել` փորձելով իր ուժերով գտնել հանցագործին:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակված ոսկյա ականջօղերը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
- 15:10Հայերը կարող են ապրել Ղարաբաղում, եթե դառնան Ադրբեջանի քաղաքացի. Ալիև
- 14:10Ստամբուլում ցանկացած պահի ուժեղ երկրաշարժի հավանականությունը 47 տոկոս է․ Սեյսմոլոգ
- 13:10Ադրբեջանը համաձայնել է 2-ի դիմաց 32 գերի վերադարձնել, քարի որ հայկական կողմը նախապես ինչ-որ զիջումների էր գնացել. քաղաքագետ
- 12:10Ֆրանսիան վնասում է Հայաստանին. Էրդողան
- 11:10ՊԵԿ-ը հորդորում է ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաները մաքսազերծել հնարավորինս շուտ՝ չթողնելով վերջին օրերին
- 15:10Գերիների վերադարձը ժամերի կամ օրերի հարց է, այն տեղի կունենա հայ–ադրբեջանական սահմանին․ Խանդանյան
- 14:10Դավաճանները փորձում են տպավորություն ստեղծել, որ Ստեփանակերտում ադրբեջանցիների օրոք ավելի անվտանգ է
- 13:10Բոլորի համար նա հերոսուհի է. Բրյանսկի գիմնազիայում կրակոցների ժամանակ հայ ուսուցչուհին իր մարմնով փակել է աշակերտներին
- 12:10Դատախազը պահանջում է բռնագանձել Ռուբեն Հայրապետյանի և նրա ընտանիքի գույքը
- 11:10Ադրբեջանում դատարանը Գագիկ Ոսկանյանին դատապարտել է 18 տարվա ազատազրկման
09.12.2023 | 15:10
09.12.2023 | 14:10
09.12.2023 | 13:10
09.12.2023 | 12:10
09.12.2023 | 11:10
08.12.2023 | 15:10
08.12.2023 | 14:10
08.12.2023 | 13:10
08.12.2023 | 12:10
08.12.2023 | 11:10
07.12.2023 | 15:10
07.12.2023 | 12:10
07.12.2023 | 11:10
06.12.2023 | 15:10
06.12.2023 | 14:10
06.12.2023 | 13:10
06.12.2023 | 12:10
06.12.2023 | 11:10
05.12.2023 | 15:10
05.12.2023 | 14:10
05.12.2023 | 13:10
05.12.2023 | 12:10
05.12.2023 | 11:10
04.12.2023 | 15:10
04.12.2023 | 13:10
04.12.2023 | 12:10
04.12.2023 | 11:10
01.12.2023 | 15:10
01.12.2023 | 14:10
01.12.2023 | 13:10
01.12.2023 | 12:10
01.12.2023 | 11:10
30.11.2023 | 14:10
30.11.2023 | 13:10
30.11.2023 | 12:10
30.11.2023 | 11:10
29.11.2023 | 16:04
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.