13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...ՀՀ տարածքում` օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 2-3-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 4-5-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին հյուսիս-արևելյան` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ:
Ըստ ԱԻՆ կայքի, օդի ջերմաստիճանը օգոստոսի 1-3-ին կբարձրանա 2-3, 4-5-ին նույնքանով կնվազի:
Երևանում ևս` օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 2-3-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է: Օգոստոսի 4-5-ին օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ:
Վերջին ամիսներին մի շարք նախկին ազատամարտիկներ և պահեստազորի սպաներ օգտվելով օրենքով իրենց ընձեռված իրավունքներից, կազմակերպում են բողոքի ելույթներ` պահանջելով բարելավել իրենց սոցիալ-կենցաղային պայմանները և սահմանել մի շարք այլ արտոնություններ:
Այդ ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու նախարարության ղեկավար կազմը հանդիպել են նախաձեռնող խմբի հետ և մանրամասն քննարկել նրանց բոլոր առաջարկությունները: ՀՀ պաշտպանության նախարարը հավաստիացրել է, որ զոհված ու հաշմանդամ դարձած ազատամարտիկների և զորացրված զինծառայողների ընտանիքների սոցիալական ու առողջական խնդիրների լուծումը եղել ու շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության նախագահի և կառավարության գործունեության առաջնահերթ ուղղություններից մեկը և գտնվում է խնդրին առնչվող գերատեսչությունների ու հատկապես պաշտպանության նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում:
Միաժամանակ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականի համաձայն, պետք է ձևավորվի միջգերատեսչական հանձնաժողով, որը զբաղվելու է ազատամարտիկների բարձրացրած հարցերով: Համաձայն հանձնարարականի, ՀՀ պաշտպանության նախարարությանը վերաբերվող մասով աշխատանքները կազմակերպելու և համակարգելու նպատակով այսօր ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը հրավիրել է խորհրդակցություն, որին մասնակցել են պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Լևոն Մնացականյանը և շահագրգիռ վարչությունների պետեր:
Ձևավորվել է աշխատանքային խումբ, որը ղեկավարելու է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Մեծապես կարևորելով ազատամարտիկներին հուզող հարցերին համակարգված լուծումներ գտնելու, դրանք օրենսդրորեն կանոնակարգելու և ամրակայելու անհրաժեշտությունը, ՀՀ պաշտպանության նախարարն աշխատանքային խմբին հանձնարարել է համագործակցելով նախկին կամավորականների հետ, ճշտել նրանց ցուցակները, ապահովել պաշտպանության նախարարության ակտիվ մասնակցությունը օրենսդրական նախաձեռնությունների մշակմանը և գտնել սոցիալական խնդիրների լուծման արդյունավետ ուղիները:
Սակայն, ազատամարտիկների առաջադրած պահանջների վերլուծությունը վկայում է, որ խնդիրն ունի ինչպես սոցիալական, այնպես էլ բարոյահոգեբանական ենթատեքստ:
Որոշ պաշտոնյաների, հասարակության առանձին խմբերի անհոգի վերաբերմունքի պատճառով Արցախյան ազատամարտի բազմաթիվ մասնակիցներ, զոհված ու հաշմանդամ դարձած կամավորականների ընտանիքներ այսօր իրենց մոռացված ու անտեսված են զգում, այնինչ բոլորիս կողմից փոքր-ինչ ավելի սրտացավ ու հարգալից վերաբերմունքի դեպքում հնարավոր է լուծել մի շարք խնդիրներ:
Միևնույն ժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարությունը կողմ չէ ազատամարտիկների կողմից իրենց պահանջները բարձրաձայնելու համար հացադուլների և նստացույցերի դիմելու գործելակերպին և կոչ է անում կառուցողական երկխոսության ու ողջամտության շրջանակներում համատեղ աշխատանքի միջոցով գտնել առկա հարցերի լուծման ուղիները: Առավել ևս, որ հանրապետության իշխանությունները քաջ գիտեն ազատամարտիկների հոգսերն ու դժվարությունները և ամենօրյա մեծ աշխատանք են կատարում դրանք հնարավորինս թեթևացնելու համար:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ակնկալում է, որ նախկին կամավորականների, զինված ուժերի վետերանների ու զինծառայողների, նրանց հարազատների, ինչպես նաև զոհվածների ընտանիքների անդամների հետ աշխատելիս բոլորս հանդես կբերենք ավելի ուշադիր ու սրտացավ վերաբերմունք և կհիշենք Հայրենիք կերտելիս նրանց ունեցած ավանդի մասին:
Հ. Գ. «Հայկակած Վարկածը» տեղեկացրել էր, որ ազատամարտիկները հանդիպելով Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին՝ իրենց հիասթափությունն էին հայտնել նախարարին՝ նշելով, որ նախարարությունը չի օժանդակում իրենց տարրական կարիքները բավարարելուն:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ 19-ամյա Տիգրան Խաչատրյանի և նրա թիկնապահ՝ 25-ամյա Զարզանդ Նիկողոսյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու մասին հուլիսի 24-ի որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարանում:«Ազատություն» ռադիոկայանին այս տեղեկությունը փոխանցել է Խաչատրյանի և Նիկողոսյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը:
Շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության, դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու և ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու և պահելու մեղադրանքով Նուբարաշենի մեկուսարանում գտնվող Խաչատրյանը և Նիկողոսյանը ձերբակալվել էին հունիսի 1-ին Գորիսի նախկին քաղաքապետ Ավետիք Բուդաղյանի սպանության կապակցությամբ:
Սպանված Ավետիք Բուդաղյանի եղբոր՝ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը երկու օր առաջ բողոքարկել է քննիչի՝ ավելի վաղ կայացրած որոշումը:
Քննիչը հուլիսի 22-ին որոշել էր մերժել Արտակ Բուդաղյանի պաշտպանի միջնորդությունը՝ Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ: Ըստ Հայկ Ալումյանի՝ օրենքով սպառնալիք կարող է համարվել այն դեպքը, երբ այդ սպառնալիքն իրականացնելու իրական հնարավորություններ են եղել: Տվյալ դեպքում Բուդաղյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ հուլիսի 9-ի որոշման մեջ քննիչ Ղազարյանը գրել էր, թե Արտակ Բուդաղյանը, իր եղբայր Ավետիք Բուդաղյանից տեղեկանալով, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում իրեն ծեծի են ենթարկել, նույն օրը ժամը 23-ի սահմաններում մեքենայով գնացել է Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, և իր անվանմամբ հաշվառված որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից՝ սպանության սպառնալիքներ է հնչեցրել Սուրիկ Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին: Բայց Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը վկայակոչում է ապացուցողական նշանակություն ունեցող հանգամանքը, ըստ որի՝ Բուդաղյանի զենքի մեջ փամփուշտ չի եղել․- «Ես իմ միջնորդությունը հենց այդ հիմքով էի ներկայացրել, որ իրական հնարավորություն չի եղել իրականացնելու նման սպառնալիք, որովհետև զենքը լիցքավորված չի եղել, այդ զենքը կիրառելու որևէ հնարավորություն չի եղել»:
Պաշտպանը վստահեցրել է, որ այդ տվյալները հստակ կան, քննիչը չի էլ վիճարկում, բայց ուրիշ պատճառաբանությամբ է մերժել միջնորդությունը, ասելով, թե կարևոր չէ՝ իրական հնարավորություն ունեցել է, թե ոչ, կարևորն այն է, թե «տուժողը» ինչպես է գնահատել նրա սպառնալիքները՝ որպես իրակա՞ն, թե՞ ոչ:
Էգեյան ծովում նավ է խորտակվել: Ըստ նախնական տեղեկություների, նավն ապօրինի ճանապարհով փախստականներ էր տեղափոխում, այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:
Թուրքական Չանաքքալե բնակավայրի ափերի մոտ խորտակված նավում եղել են 36 մարդ, որոնցից 24-ը զոհվել են, իսկ 12 մարդու կյանք հաջողվել է փրկել։
Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Իսպանիայի Սիտգես քաղաքում անցկացվող օփենում վերջին տուրից առաջ ութ հնարավորից վաստակել է 7 միավոր եւ միանձնյա գլխավորում է աղյուսակը:
Կարեն Մովսիսյանն ունի 5,5, Հովիկ Հայրապետյանը` 5 միավոր. այս մասին տեղեկացնում է armchess.am-ը:
Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փաքայինը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի ամենակարճ ժամկետներում, այս մասին հայտնում է«Թրենդ» լրատվական գործակալությունը:
«Հակամարտությունը երկար ժամանակ է շարունակվում է: Մենք արդեն հայտարարել ենք, որ պատրաստ ենք հակամարտության կարգավորմանը, և այդ կապակցությամբ մենք ունենք նախագիծ: Բայց, իհարկե, նախագիծը կհրապարակվի, երբ պետք լինի», — նշել է դիվանագետը:
2013 թվականի հուլիսի 25-ին Երևան քաղաքի բնակիչ Գ.Ա.-ն, օգտվելով մայրաքաղաքի Մանթաշյան փողոցի 4/2 շենքի 32 բնակարանի դուռը բաց լինելու հանգամանքից, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ ապօրինի մուտք է գործել նշված բնակարան, սակայն բնակարանում գտնվող տանտիրուհի Ե.Մ.-ն բռնել է վերջինիս և քաշքշուկի ընթացքում պատռել Գ.Ա.-ի շապիկը և պատճառել քերծվածքներ: Հանցագործություն կատարող անձին բռնելու ընթացքում տուժողի կիրառած ակտիվ գործողությունների արդյունքում Գ.Ա.-ն չի կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը:
Նախաքննության ընթացքում Գ.Ա.-ն իրավապահներին հայտնել է, որ մարմնական վնասվածքներն ստացել է ոչ թե տանտիրուհու` իրեն բռնելու և վնասազերծելու հետևանքով, այլ վնասվածքները պատճառել են Շենգավիթի բաժնի ոստիկանները` իրենց պաշտոնեական լիազորություններն անցնելով, բռնությամբ իրենից խոստովանական ցուցմունք կորզելիս:
Գ.Ա.-ի կողմից ոստիկանության աշխատակիցներին ծանր հանցագործության մեջ մեղադրելու և սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
ՀՔԾ լրատվական ծառայությունից հայտնում են, որ կատարվում է նախաքննություն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է, որ հուլիսի 31-ին, ժամը 13:20-ի սահմաններում N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մանուչար Մերուժանի Մանուչարյանը գտնվելով պահակակետի դիտաշտարակում, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ԱԿՍ-74 տիպի ինքնաձիգից ինքն իրեն հասցրել է մահացու հրազենային վիրավորում:
Փաստի առթիվ ՀՀ քր. օր-ի 110 հոդ. 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Հուլիսի 30-ին, ժամը 04.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ծանր փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի սալջարդ, ներգանգային հեմատոմա, կոմատոզ վիճակ» ախտորոշմամբ շտապօգնության խումբն իր տնից բուժօգնության է տեղափոխել մի կնոջ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ կինը Հացիկ գյուղի բնակչուհի, 1936 թ. ծնված Վերգուշ Սարգսյանն է, որին նույն օրը, ժամը 03.00-ի սահմաններում, տանը, վիճաբանության ժամանակ, հարվածել և վնասվածքը պատճառել է որդին` 1976 թ. ծնված Վարդան Ստեփանյանը:
Ըստ բժշկի տեղեկանքի` Վերգուշ Սարգսյանն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Նույն օրը, ժամը 09.50-ին, Վերգուշ Սարգսյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 31-ին Վարդան Ստեփանյանը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանություն:
Վարդան Ստեփանյանը ձերբակալված է:
Նախաքննությունը շարունակվում է:
Այս էջը Սամվել Անեցու Ժամանակագրության 1176 թ. ձեռագրից է։ Հետագայում մեկ այլ գրիչ ուզել է հավելում կատարել, բայց քանի որ տեղ չկար, որոշել է լուսանցքներն օգտագործել։ Նախ գրել է «Այլուստ», այսինքն, այլ տեղից է, հետո շրջանաձև ավելացրել իր տեքստը։
Կարեն Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից
-
-
13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել -
13.04.2024 | 01:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին. -
13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ» -
12.04.2024 | 01:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին -
13.04.2024 | 01:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը -
13.04.2024 | 01:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին -
12.04.2024 | 02:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան -
13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար -
12.04.2024 | 01:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.