Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը Aravot.am–ին այս անգամ պատմեց, թե վերջին տարիներին Սուրիկ Խաչատրյանը ինչ շինություններ է Գորիսում սեփականաշնորհել։
«Նրա պատմելով՝ Գորիսի «Հայկոոպի» հաշվեկշռում գտնվող հանրախանութը երբ տարիներ առաջ աճուրդի էր դրվել, երկու անգամ հատուկ նպատակով աճուրդը ձախողվեց։ Եվ երրորդ անգամ 20 միլիոն դրամով 4000 քմ տարածք ընդգրկող սրբատաշ բազալտից կառուցված այդ շինությունը գնեց Սուրիկ Խաչատրյանը՝ ձևակերպելով սկզբում իր եղբոր՝ Սեյրան Խաչատրյանի որդու անունով, հետո իրեն պատկանող «Տիգրան և Տրդատ» ընկերության անունով։ Ընկերության տնօրենն իր աներձագն է՝ Վարդան Բարսեղյանը։ Սամվել Հարությունյանի խոսքերով՝ այդ շինության ներսում երկու հանդիսությունների սրահ է գործում. «Չկա Գորիսի որևէ պաշտոնյա կամ աշխատավարձ ստացող քաղաքացի, որ իրեն թույլ տա այլ վայրում միջոցառում անցկացնել։ Այդ շինության համար ոչինչ չի վճարում պետությանը՝ ոչ կոմունալ ծախսերը ոչ հարկեր, անգամ աշխատողները ձևակերպված չեն: Այդ շենքի մեջ է գործում նաև «Տրդատ և Տիգրան» ընկերությունը, որը եվրոդռների և լուսամուտների արտադրությամբ է զբաղվում»։
Գորիսի նախկին քաղաքապետի խոսքերով՝ Սուրիկ Խաչատրյանը սեփականաշնորհել է նաև Գորիսի քաղաքային սեփականություն հանդիսացող և խորհրդային ժամանակների վերջին տարիներին կառուցված 8 հարկանի 6000 քմ տարածքով հյուրանոցը՝ 17 միլիոն դրամով. «Մի քանի տարի առաջ չնչին գնով սեփականաշնորհել է նախ իր վարորդի՝ Մանվել Մալինցյանի անունով, հետո փոխել «Տիգրան և Տրդատ» ընկերության տնօրեն աներձագի անունով։ Կեսից ավելին արդեն եվրանորոգված է, ու հյուրանոցի արժեքը լինելու է նվազագույնը 6 միլիոն դոլար»։
Պարոն Հարությունյանը նաև պատմեց, որ Գորիսի հյուսիսային մասում էլ Երևան-Ստեփանակերտ ճանապարհին՝ Արցախյան խճուղում, արդեն 18 տարի է՝ գործում են իր եղբոր Սեյրան Խաչատրյանի՝ Աղալար մականունով, օբյեկտները. «Տարածքը 5000 քմ է, այդտեղ գործում են սննդի օբյեկտ, բենզինի և դիզվառելիքի վաճառքի կետեր և խոշոր բեռնատար մեքենաների կայանատեղի՝ հիմնականում Իրանից ժամանած մեքենաների համար։ Այդ հողամասը ձևակերպված չէ, օբյեկտները ձևակերպված չեն, գրանցված չեն կադաստրում, այնտեղ նույնպես հողի օգտագործման և կոմունալ ծախսերի համար հարկեր չեն վճարում, կան բազմաթիվ աշխատողներ, որոնք ձևակերպված չեն։
Այդ օբյեկտում է երկու տարի առաջ Սուրիկ Խաչատրյանի մորաքրոջ թոռը՝ Գրիգոր Մանուչարյանը, առանձնակի դաժանությամբ՛ կացնահարելով սպանել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու և դիակը նետել Վարարակն գետը և դատապարտվել է ընդամենը 13 տարի։ Իրանի դեսպանատունը խորը վրդովմունք է հայտնել, որովհետև պարզվում է, որ այսօր ցմահ բանտարկվածների մեծ մասը նվազ դաժան սպանությունների համար են դատապարտվել»։
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.