Արմավիրի մարզի Խանջյան և Նաիրի գյուղերի բնակիչները (մոտ 300 մարդ) առավոտյան ժամը 10-ից փակել են Հոկտեմբերյանից Թալին տանող ճանապարհը: Ինչպես Tert.am-ին տեղեկացրել է Պռոշյան գյուղի բնակիչ Դավիթ Սողոմոնյանը, պատճառը մեկն է՝ մթերող ընկերությունները գյուղացիներին ստիպում են ծիրանը վաճառել 200-250 դրամով:
«Ասում են Լուկաշինից ու Մյասնիկյանից էլ են գալու, որ մեզ միանան, բայց մեծ քանակով ոստիկաններ են ուղարկել: Քաշում են, հրում են մեզ, չեն թողում, ասում են մարդ կգա կխոսի ձեր հետ, բայց մարդ էլ չի գալիս: Իսկ մթերողները գալիս են, գինը գցում են: Պայմաններ չկան մեզ համար ստեղծված, ապրանքը մնացել ա, մենք սենց մեր ծախսերն էլ չենք կարողանում հանենք»,- ասել է նա:
Գյուղացին ընդգծել է, որ իրենք պահանջում են, որ մթերումն իրականացնող գործարարները ծիրանի գինը չիջեցնեն:
«Արդեն գինը իջեցրել հասցրել են 200-ի, պարզ ա, որ հլը էլի ա իջնելու: Դրանից բացի, թող մի քիչ թողնեն իրենց քաղաքականությունը գան, պայմաններ ստեղծեն: Մթերողները չեն գալիս, սպասում են թափվի տակը, ստիպում են գյուղացուն, որ ամենացածր գնով էլ լինի տա»,- ասել է նա:
Tert.am-ի հարցին, թե կոնկրետ որ մթերող ընկերություններն են իջեցնում ծիրանի գինը, Դավիթ Սողոմոնյանը նշել է, որ հիմնականում բոլորը, բայց նաև ներկայացրեց իր ենթադրությունը:
«Դե «Սպայկան» ա ամենամեծը, երևի, ինքն ա իր կամքը թելադրում, ինքը ոնց ուզում ա տենց էլ ուղղորդում ա բոլորին: Պետական հովանավորություն էլ ունի, ամեն ինչով իրան պաշտպանում են, ուրեմն ինքն ա թելադրողը»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հունիսի 21-ին այցելելով «Սպայկա» ընկերություն, լրագրողներին հետ զրույցում վստահեցրել էր, որ ծիրանը մթերվում է 400-500 դրամով, սակայն հաջորդ օրն իսկ նույն գյուղի բնակիչները ահազանգել էին, որ իրենց զգուշացրել են, որ այն մթերվելու է 250-300 դրամով:
Նշենք, որ գյուղացիները ցանկանում են, որ իրենց հետ հանդիպի ոլորտի պատասխանատուներից որևէ մեկը, ով իրենց հարցը լուծելու խոստում կտա ու հետո խոսքին տեր կկանգնի:
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
05.12.2023 | 15:10
05.12.2023 | 14:10
05.12.2023 | 13:10
05.12.2023 | 12:10
05.12.2023 | 11:10
04.12.2023 | 15:10
04.12.2023 | 13:10
04.12.2023 | 12:10
04.12.2023 | 11:10
01.12.2023 | 15:10
01.12.2023 | 14:10
01.12.2023 | 13:10
01.12.2023 | 12:10
01.12.2023 | 11:10
30.11.2023 | 14:10
30.11.2023 | 13:10
30.11.2023 | 12:10
30.11.2023 | 11:10
29.11.2023 | 16:04
29.11.2023 | 15:13
29.11.2023 | 15:11
28.11.2023 | 15:10
28.11.2023 | 13:10
28.11.2023 | 12:10
28.11.2023 | 11:10
27.11.2023 | 15:10
27.11.2023 | 14:10
27.11.2023 | 13:10
27.11.2023 | 12:10
27.11.2023 | 11:10
25.11.2023 | 15:10
25.11.2023 | 14:10
25.11.2023 | 13:10
25.11.2023 | 12:10
25.11.2023 | 11:10
24.11.2023 | 15:10
24.11.2023 | 14:10
24.11.2023 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.