ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով այսօրվա դատական նիստում ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանը հայտարարեց, որ ընդամենը նպատակ է ունեցել վախեցնել տուժողին:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, այսօր դատաքննական իր ցուցմունքում ամբաստանյալը հայտարարեց, որ ինքը ցանկացել է օդ կրակել, սակայն Պ.Հայրիկյանի անկանոն շարժումների հետևանքով առաջին կրակոցն անզգուշաբար դիպել է վերջինիս: Ըստ նրա, տուժողն աղմուկ-աղաղակ էր բարձրացրել, օգնություն էր կանչում, ինքը ասել է՝ «սո՛ւս», սակայն Պ.Հայրիկյանը չի լռել, ինքը երկրորդ անգամ է կրակել ու հեռացել:
Ամբաստանյալը հայտարարեց, որ Սամվել Հարությունյանն իրեն ասել է՝ «մարդ պետք է վախեցնել», սակայն որևէ այլ մանրամասն չի նշել, ապա մի քանի օր անց ասել է, որ այդ մարդը Պարույր Հայրիկյանն է, սակայն նորից չի նշել, թե ում և ինչի համար է դա պետք: Ըստ ամբաստանյալի տեղեկությունների, Պ.Հայրիկյանը «մարդու պաշտպանի գրասենյակի պետ է»: Մահափորձի երկրորդ օրն, ըստ ամբաստանյալի, Ս.Հարությունյանն իրեն ասել է, որ «եթե մեզ բռնեն, պետք է ասենք, որ Վարդան Սեդրակյանն է ասել»՝ ամբաստանյալի պատկերացմամբ, Վ.Սեդրակյանը ՀՀ նախագահի թեկնածու է, իրենց կօգնի: Այն ժամանակ իրենք չեն հասկացել, որ Վ.Սեդրակյանը չէր կարող իրենց օգնել, հակառակը ինքն էլ կներքաշվեր քրեական գործի մեջ:
Խ.Պողոսյանը հայտնեց, որ անցյալ դարի 90-ական թվականներին ձեռք է բերել «Նագան» տեսակի ատրճանակ, փորձարկել է, տեսել է, որ «գմփում» է՝ դա բավարար էր Պ.Հայրիկյանին վախեցնելու համար: Որպես խլացուցիչ օգտագործել է պլաստիկ շիշը:
Խ.Պողոսյանը որոշ կենսագրական տվյալներ հայտնեց՝ ծառայել է խորհրդային բանակում որպես ռադիոտելեգրաֆիստ ու հետախույզ՝ Ռումինիայի սահմանի մոտ, 6 ամիս նույն առաքելությամբ գտնվել է Աֆղանստանում, մասնակցել «երկու գյուղի ազատագրմանը»:
Մերթ ընդ մերթ ամբաստանյալը մոռանում էր իր դատավարական կարգավիճակի մասին, ինքն էր փորձում հարցաքննել մեղադրող Արամ Ամիրզադյանին, «ստուգողական» հարցեր տալիս մեղադրանքի մասին, կամ մեղադրողին զուգահեռ համահավասար խոսում էր: Դատարանը նախազգուշացրեց, որ կրկնվելու դեպքում դատական նիստերի դահլիճից դուրս կհրավիրվի: Դատարանի նկատողությանն արժանացավ նաև նրա պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը՝ պաշտպանյալի հետ համահավասար ցուցմունք տալու համար:
Նիստին ներկա տուժող Պարույր Հայրիկյանի հարցին, թե, արդյո՞ք, Վ.Սեդրակյանի մասնակցության մասով ցուցմունք փոխելը պայմանավորված է ընտանիքի համար, քրեական աշխարհից ու քննիչներից վախով՝ ամբաստանյալը բացասական պատասխան տվեց:
Փաստինֆո
- 11:10ՊԵԿ-ը հորդորում է ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաները մաքսազերծել հնարավորինս շուտ՝ չթողնելով վերջին օրերին
- 12:10Դատախազը պահանջում է բռնագանձել Ռուբեն Հայրապետյանի և նրա ընտանիքի գույքը
- 11:10Ադրբեջանում դատարանը Գագիկ Ոսկանյանին դատապարտել է 18 տարվա ազատազրկման
- 11:10Շներից փախչելով՝ 7-ամյա տղան ընկել, գլուխը հարվածել է եզրաքարին. ՔԿ-ն՝ Սուրենավանի դժբախտ դեպքի մասին
- 15:10Տանջել է 9-ամյա դստերը, պահել է խորդանոցում՝ ցրտի և մթության պայմաններում. հարուցվել է քրեական հետապնդում
- 14:10Քաղաքապետարանի աշխատակիցները տոնածառ են գողացել, ոստիկանները որոնում են տոնածառը
- 11:10Մանվել Գրիգորյանն ու նրա կինը մեղավոր են ճանաչվել. պետբյուջե կբռնագանձվի շուրջ 2 մլրդ դրամ, 8 ավտոմեքենա
- 15:10Ինչպես է բերման ենթարկվում «օրենքով գող» Վիտալի Թբիլիսսկին. Ոստիկանության տեսանյութը
- 15:1028-ամյա երիտասարդը մորից գումար է պահանջել, իսկ մերժում ստանալուց հետո հարձակվել մոր վրա, խլել պայուսակն ու հափշտակել զգալի չափերի գումար
- 11:10Ընտանեկան բռնության ենթարկված և Ինգուշեթիայից ՀՀ փախած Ֆաթիմա Զուրաբովայի ազդեցիկ հորեղբայրն արդյո՞ք հայ իրավապահների հետ կապեր ունի. քննչականը մանրամասներ է հայտնել
09.12.2023 | 15:10
09.12.2023 | 14:10
09.12.2023 | 13:10
09.12.2023 | 12:10
09.12.2023 | 11:10
08.12.2023 | 15:10
08.12.2023 | 14:10
08.12.2023 | 13:10
08.12.2023 | 12:10
08.12.2023 | 11:10
07.12.2023 | 15:10
07.12.2023 | 12:10
07.12.2023 | 11:10
06.12.2023 | 15:10
06.12.2023 | 14:10
06.12.2023 | 13:10
06.12.2023 | 12:10
06.12.2023 | 11:10
05.12.2023 | 15:10
05.12.2023 | 14:10
05.12.2023 | 13:10
05.12.2023 | 12:10
05.12.2023 | 11:10
04.12.2023 | 15:10
04.12.2023 | 13:10
04.12.2023 | 12:10
04.12.2023 | 11:10
01.12.2023 | 15:10
01.12.2023 | 14:10
01.12.2023 | 13:10
01.12.2023 | 12:10
01.12.2023 | 11:10
30.11.2023 | 14:10
30.11.2023 | 13:10
30.11.2023 | 12:10
30.11.2023 | 11:10
29.11.2023 | 16:04
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.