Այսօր առավոտից Գյումրիում խոսակցություններ են տարածվել, որ ՀՀ քաղաքացի է սպանվել, ով գյումրեցի է և Մուշ 2 թաղամասում է գրանցված: Ըստ տեղեկությունների՝ քաղաքացուն սպանել են իր չորս երեխաների աչքի առաջ:
«Չեն սպանել, գնդակահարել են, ու դա արել է նրա տեգրը, պատմում են, որ սպանել է երեխաների աչքի առաջ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է նրա հարևանուհին, ով չի ցանկացել ներկայանալ և ով աշխատում է Գյումրու բժշկական կենտրոններից մեկում: Բուժաշխատողները ևս ասել են, որ ճանաչում են սպանված կնոջը, նա ամուսնացել է ազգությամբ թուրք տղամարդու հետ, ունեցել են 4 երեխա և երկար ժամանակ Գյումրիում ապրել են հաշտ ու համերաշխ: «Էնքան սիրով ամուսիններ էին, որ չեք պատկերացնի, միշտ երեխաներին բերում էին հիվանդանոց պատվաստման, շատ ուշադիր ծնողներ էին, թուրք տղամարդը զգացվում էր, որ շատ է սիրում նաև կնոջը, իրար հասկացել ու ապրում էին: Նա նաև հայերեն էր սովորել, շատ ուշադիր էր նաև կնոջը»,-պատմել են հիվանդանոցի աշխատակիցները, ովքեր ճանաչում էին ամուսնական զույգին: Նրանց խոսքերով՝ սպանությունը կրոնական հողի վրա է կատարվել, երբ գյումրեցի բնակչուհին երեխաներին կնքել է, սա ակնհայտորեն դուր չի եկել ամուսնու եղբորը, ով էլ սպանել է նրան:
Տեղեկությունը ԳԱԼԱ-ն փորձել է ճշտել ՀՀ ոստիկանության Գյումրու բաժնից, որտեղից փոխանցել են, որ դեպքը կատարվել է Թուրքիայի քաղաքներից մեկում և հիմա այնտեղից կնոջ դին են տեղափոխել Գյումրի՝ հուղարկավորելու:
ՀՀ ԱԳՆ-ից ևս փորձեցինք մանրամասներ իմանալ, սակայն ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանն ասել է, որ տեղեկությունները շատ չեն: «Այդ երկրի հետ դիվանագիտական որևէ հարաբերություն չունի մեր երկիրը և մանրամասներ ճշտել դեռ չի հաջողվել, գիտենք, որ հետաքննություն է սկսվելու, իսկ մանրամասները, թե ո՞վ, որտե՞ղ և ինչո՞ւ, դեռ ճշտվում են»:
Ըստ որոշ տեղեկությունների՝ բնակչուհին ազգությամբ եզդի է, հայ չէ, բայց նա ամբողջ կյանքում Հայաստանում է եղել և ՀՀ քաղաքացիություն ունի:
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
05.12.2023 | 15:10
05.12.2023 | 14:10
05.12.2023 | 13:10
05.12.2023 | 12:10
05.12.2023 | 11:10
04.12.2023 | 15:10
04.12.2023 | 13:10
04.12.2023 | 12:10
04.12.2023 | 11:10
01.12.2023 | 15:10
01.12.2023 | 14:10
01.12.2023 | 13:10
01.12.2023 | 12:10
01.12.2023 | 11:10
30.11.2023 | 14:10
30.11.2023 | 13:10
30.11.2023 | 12:10
30.11.2023 | 11:10
29.11.2023 | 16:04
29.11.2023 | 15:13
29.11.2023 | 15:11
28.11.2023 | 15:10
28.11.2023 | 13:10
28.11.2023 | 12:10
28.11.2023 | 11:10
27.11.2023 | 15:10
27.11.2023 | 14:10
27.11.2023 | 13:10
27.11.2023 | 12:10
27.11.2023 | 11:10
25.11.2023 | 15:10
25.11.2023 | 14:10
25.11.2023 | 13:10
25.11.2023 | 12:10
25.11.2023 | 11:10
24.11.2023 | 15:10
24.11.2023 | 14:10
24.11.2023 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.