Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական խաղեր են տեղի ունեցել եվրոպական մի շարք խմբերում:
Առաջին խմբի երկու առաջատարները` Բելգիայի և Խորվաթիայի հավաքականները, տարբեր տրամադրություններով են լքել մարզադաշտը:
Բելգիացիները սեփական հարկի տակ հաղթել են Սերբիայի հավաքականին` 2-1 հաշվով և ամրապնդվել են առաջին տեղում:
Դրան հակառակ` խորվաթները սեփական հարկի տակ, նվազագույն հաշվով, պարտվել են շոտլանդացիներին:
Այնուամենայնիվ, հենց այս երկու հավաքականներն են հավակնում առաջատարության այս խմբում:
Երկրորդ խմբում, որում ընդգրկված է նաև Հայաստանի հավաքականը, միանձնյա առաջատարն է Իտալիայի հավաքականը, որն, երեկ, սեփական հարկի տակ, ոչ-ոքի է ավարտել հանդիպումը Չեխիայի հավաքականի հետ:
Իտալացիներին 4 միավորով զիջում է երկրորդ տեղում ընթացող Բուլղարիայի հավաքականը: Երկրորդ տեղի համար պայքարելու իրական հնարավորություններ ունեն նաև Չեխիայի և Դանիայի ընտրանիները:
Երրորդ խմբի անվիճելի առաջատարը Գերմանիայի ֆուտբոլիստներն են, ովքեր երեկ հանգստանում էին: Երկրորդ տեղին հավակնում են Ավստրիայի, Իռլանդիայի և Շվեդիայի ֆուտբոլիստները: Առաջին երկու հավաքականներն երեկ հաղթանակներ են տարել` համապաստխանաբար շվեդների և Ֆարերյան կղզիների հավաքականների նկատմամբ:
Չորրորդ խմբում երեկ խաղեր տեղի չեն ունեցել: Այս խմբում` Հոլանդիայի հավաքականի առաջատարությունը կասկածից վեր է: Երկրորդ տեղին հավակնում են Հունգարիայի և Ռումինիայի ընտրանիները, տեսական հնարավորություններ ունեն նաև Թուրքիայի ֆուտբոլիստները, ովքեր սակայն, անկայուն խաղ են ցուցադրում:
Հինգերորդ խմբում գոլառատ է ստացվել Իսլանդիա-Սլովենիա հանդիպումը. hյուրերը հաղթել են 4-2 հաշվով: Ալբանիայի և Նորվեգիայի հավաքականները բաժանվել են հաշտությամբ: Այս խմբի առանձնահատկությունն այն է, որ այս չորս հավաքականները, ինչպես նաև` խմբի առաջատար Շվեյցարիան, պահպանում են շանսեր` առաջին կամ երկրորդ հորիզանականում խմբային մրցաշարն ավարտելու համար:
Վեցերորդ խմբում` եղանակ են ստեղծում Պորտուգալիայի, Իսրայելի և Ռուսաստանի հավաքականները, որոնք էլ կպայքարեն աշխարհի առաջնության ուղեգրերի համար: Այս համատեքստում` երեկ սկզբունքային էր հատկապես Պորտուգալիa-Ռուսաստան հանդիպումը, որն ավարտվել է տանտերերի նվազագույն հաղթանակով: Խմբի մյուս հանդիպումը` Ադրբեջանի և Լյուքսեմբուրգի հավաքականների միջև, մարզական որևէ հետաքրքրություն չէր նեկայացնում ու ավարտվել է 1-1 հաշվով:
Մյուս երեք խմբերում` երեկ հանդիպումներ չեն կայացել:
Յոթերորդ խմբում` առաջատարն է Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականը, նրան երկու միավորով զիջում է Հունաստանի ընտրանին: Մյուս հավաքականները` առաջնության եզրափակչի ուղեգիր նվաճելու իրավունք, ըստ էության, չունեն:
Ութերորդ խմբում` նախընտրելի են Չեռնոգորիայի, Անգլիայի և Ուկրաինայի հավաքականների հնարավորությունները:
Իններորդ խմբում` Ֆինլանդիայի, Վրասատանի և Բելառուաի հավաքականները, դիտորդի կարգավիճակով, հետևում են իսպանացիների և ֆրանսիացիների ինտրիգային և պատմական դիմակայությանը:
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.