Հայաստանի ֆուտբոլի հավաքականը սեփական դաշտում պարտվեց աշխարհի ամենաթույլ հավաքականներից մեկին։ Խաղը չեմ տեսել, բայց վստահ եմ, որ «մեր տղաները ցույց են տվել գեղեցիկ, տեսարժան ֆուտբոլ, կյանքի են կոչել մարզչի բոլոր առաջադրանքները, 102,2 տոկոսով կատարել են ուսումնամարզական ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները»։ Սա, իհարկե, ընդամենը սպորտ է, որտեղ ամեն ինչ էլ հնարավոր է։ Խոսքը ոչ թե բուն արդյունքի, այլ այդ արդյունքը հիմնավորելու կամ արդարացնելու մասին է։ Մենք հակված չենք քննարկելու վատ արդյունքի իրական պատճառները, սովորաբար սևեռվում ենք անձերի վրա։ Բայց տվյալ դեպքում նման բացատրությունն անտրամաբանական է՝ նույն գլխավոր մարզիչով, նույն ֆեդերացիայի նախագահով և գրեթե նույն ֆուտբոլիստներով Հայաստանի հավաքականը երկու տարի առաջ հաջողություններ է ունեցել։ Ուրեմն կան ուրիշ պատճառներ, որոնք քննարկելու հավես ոչ ոք չունի։ Բացի այդ, շատ ավելի ձեռնտու է որևէ մեկի հասցեին «հեռացի՛ր» գոռալը, միանգամից կհայտնվես «խիզախների» ու «ազգասերների» շարքում։
Մոտավորապես այսպես էին ընթանում նախարարների հաշվետվությունները Ազգային ժողովում։ Պաշտոնյաները թղթերը ձեռներին կարդում էին ինչ-որ թվեր ինչ-որ տոկոսներով, բայց երևի գաղտնիք չէ, որ մեր կյանքի բոլոր ոլորտներում վիճակը, մեղմ ասած, բարվոք չէ։ Եվ, բնականաբար, ցանկացած նորմալ պատգամավորի և քաղաքացու հետաքրքրում է, թե ինչու է վիճակն այդպիսին։ Պատասխանը մոտավորապես հետևյալն է՝ «մենք աշխատում ենք»։ Օրինակ՝ պատգամավորներից մեկը հարցնում է՝ ինչպե՞ս է ստացվել, որ ԱՄՆ մի քանի նահանգներ ընդունել են «Խոջալուի ցեղասպանությունը»։ Արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը. «Մենք Խոջալուի վերաբերյալ հրապարակել ենք բրոշյուր և DVD»։ Մեկ այլ պատգամավոր հարցնում է՝ ինչպե՞ս է ստացվել, որ սիգի արդյունաբերական որսը Մեզանում արգելված է, սակայն Երևանի փողոցներում ամեն քայլափոխի Սևանի սիգ են վաճառում։ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի պատասխանը. «Մենք համագործակցում ենք իրավապահների հետ»։ Եվ այլն։ Աշխատում են, մի խոսքով՝ ջանք ու եռանդ չեն խնայում։ Թե ինչու չի ստացվում՝ ոչ ոք չի խորանում։ Ընդդիմադիրները՝ այդ թվում։ Նրանք ասում են՝ հեռացեք, և վերջ։
Դե, հիմա պատկերացրեք, որ դուք մի տեղ աշխատում եք և երկու ամիս աշխատավարձ չեք ստանում։ Յեզ շա՞տ է հետաքրքրում, թե ինչ հերոսական ջանքեր է գործադրում տնօրենը կամ սեփականատերը և ինչ օբյեկտիվ խոչընդոտների է նա հանդիպում
Առավոտ
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.