Ներթուրքական նորագույն իրադարձությունները հանկարծակիության գործոնով մեկնաբանելը որոշակի առումով միայն իր բացատրությունը ունի: Բնապահպանական հարցերի առաջացրած այս տարողությունը ճիշտ է կտրուկ մագլցողականության և հանկարծակիության բնութագիրն է կրում, այսուհանդերձ պարարտ մի ենթահողի գոյության մասին է խոսում անպայման։
Դժգոհ հասարակության խճանկարը տարբաղադրելը և համապատկերի բաղադրամասերին ճիշտ սահմանումներ տալը թվում է, որ դժվար աշխատանք է: Բնապահպաններ, քաղաքացիական շարժման աշխույժ մասնակիցներ, երիտասարդական խմբավորումներ, ուսանողական առաջապահներ, բայց նաև ձախակողմյան գաղափարաբանության հավակնորդներ, ֆուտբոլասերներ, ազգայնականներ, ժողովրդավարացման համար պայքարողներ,աշխարհիկ կարգերի հետամուտներ, քեմալական ակունքներին վերադարձի պահանջ արծարծողներ և այդ բոլորի ետին խորքային պետության ուրվականի գոյությունը մատնացույց անողներ:
Երևութապես այս բոլորի շարժիչ գործոնները կարելի է համարել լաչակը, ալկոհոլը, ծառերը, հայկական նախկին գերեզմանատունը փոխարինած պարտեզի վրա զորանոց կառուցելու ծրագիրը, օդանավում սպասարկող կանանց վերաբերյալ սահմանափակումները, մզկիթների կառուցման նոր նախաձեռնությունները և կրոնական հիմունքի վրա առնված որոշումները: Անկասկած այս բոլորը հասարակական դժգոհության կարևոր պատճառներ են և ամենայն հավանականությամբ ընդվզման ալիքի կտրուկ բարձրացման համար նրանցից հիմնականը:
Սակայն, շարժումների նման տարողություն նվաճելը ինքնին արդեն բնույթի և ուղղությունների անցումների և տարբերությունների տեղիք է տալիս: Այսպես, բնապահպանման խնդիրներից արագ անցումը դեպի ընկերային պահանջներ, ընկերայինից դեպի տնտեսական և նույնքան սուր կերպով ժողովրդավարացման պահանջները՝ հասնելու համար ցուցարարների կողմից թուրքական դրոշի հրկիզում, նախանշում են, որ պահանջների, ուղղությունների արագ անցումներ են տեղի ունենում և շարժման կարմիր թելի տեսանելիությունն են մշուշապատում։
Այս ամբողջում ինքնության խնդիրները կամ ավելի մասնակի՝ ազգային փոքրամասնության իրավունքների առաջադրանքների հարցերը չեն երևում: Լուռ է նաև խորքային պետության հիմնական գրավականը՝ բանակը, որը մինչև որոշ տեղ կարող է հանգիստ հետևել իսլամականների իշխանության դեմ ծավալող շարժման դրսևորումներին:
Ճիշտ այստեղ է, որ հայկական հայեցակետերը ճշտելու համար, հայկական դաշտի քաղաքական մեկնաբանները ազգայնականության և զինվորականության գերակայության վտանգի կանխատեսումը կարող են նկատել։ Առանց մոռանալու, որ Թուրքիայի տարածքում ապրող հայ փոքրամասնության և հատկապես պոլսահայության քվեներն առանց անշուշտ կազմակերպվելու, ընդհանրապես բնազդային մղումներով կուղղորդվեն դեպի գործող իշխանությունները:
Ներիշխանական տարբերություններ, չասելու համար հակասություններ ևս երևում են այս ամբողջում, հատկապես նախագահի և վարչապետի ցուցաբերած դրսևորումները նկատի ունենալով. այդ տարբերությունները նաև զգալի են դառնում երկու բևեռների նկատմամբ դժգոհ հասարակության ընկալելիության առումով: Հայտնապես առաջին թիրախը վարչապետն է այս դեպքում։
Հայկական վերլուծական հայեցակետերն անպայման նկատի կունենան տեղին հայ համայնքի պաշտոնական կառույցների, դասական մամուլի (որ այս դեպքում կարևոր է ոչ միայն իրադարձությունները լուսաբանելու, այլ նաև Թուրքիայից դուրս հայկական շրջանակներին ուղղակի-անուղղակի ուղերձներ փոխանցելու առումով) հրապարակումները: Ահա այստեղ գերխանդավառվելու, դիրքորոշվելու, շեփորելու կամ հսկայական արդյունքներ միանգամայն ձեռք ձգելու համոզումներ գոյացնելու հարկադրանքներ չեն ստեղծվում։
Բայց միաժամանակ պետք է անպայման նկատել, որ մեծ հավակնություններով տարածշրջան մուտք գործած նոր օսմանականները, շրջանային ուժի վերածվելու, հարևանների հետ բոլոր հարցերը զրոյական մակարդակի իջեցնելու և շրջանային տարողությամբ խաղի կանոններ թելադրելու արտաքին վարքագիծը կիրառելու դժվարությունների պիտի հանդիպեն, այս դեպքում ներքին պատճառներով: Այս համատեքստում ավելորդ չի համարվում նկատել, որ ներթուրքական ալեկոծումներին զուգահեռ Սիրիայում, միջազգային կենտրոնների իսկ վկայությամբ, արձանագրվում է կառավարական ուժերի առաջխաղացում:
Խնդիրը բոլորովին այլ հարթություն կտեղափոխվի, եթե ինքնության հողի վրա ծավալվեն ազգաբնակչության ըմբոստություններ: Երբ տարանջատումը խորանա և ընդհարման հասնի ազգությամբ թուրք և քաղաքացիությամբ թուրքերի միջև:
Կանխահաս է խոսել թուրքական գարնան կամ Թուրքիայի սիրիականացման մասին: Կարևորը այն է, որ նոր օսմանականությունը ներքին պայթունավտանգ իրավիճակ է պարզում, որ առաջիկայում կարող է տեղի տալ անկանխատեսելի կացությունների առաջացմանը: Գուցե ոչ այնքան անկանխատեսելի, եթե հիշենք վերջերս ԱՄՆ պետքարտուղարության վերլուծական բաժանմունքի նախատեսությունը Թուրքիայի հավանական մասնատման վերաբերյալ` առաջիկա քսան տարվա ընթացքում:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
- 14:10Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն
- 13:10Լիտվացի զինվորականներին արգելել են Ադրբեջան և Հայաստան մեկնել
- 15:10Ադրբեջանը հայտարարել է Հադրութի Սբ. Հարություն եկեղեցին որպես աղվանական «վերականգնելու» մասին
- 11:10Հայաստանն ընդհանուր առմամբ կստանա 50 «Bastion» զրահամեքենա․ Ֆրանսիայի Սենատը հանդես է եկել կոչով
- 11:10Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ «Արցախի հայերի դեմ ագրեսիայի մեղավորը Հայաստանն ու միջնորդներն են»
- 13:10Ռուսաստանում օրինագիծ են պատրաստում. երկիր մուտք գործելիս օտարերկրացիները պետք է «լոյալության համաձայնագիր» ստորագրեն
- 12:10Պուտինը Փաշինյանի հետ նախատեսված հեռախոսազրույց դեռ չունի, սակայն…Պեսկով
- 13:10Թուրքիան ՌԴ-ին ավելի ու ավելի շատ ապրանքներ է մատակարարում, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով. FT
- 12:10Եթե Եվրոպան հարաբերությունները վերականգնելու առաջարկ անի, Ռուսաստանը 10 անգամ կմտածի․ Լավրով
- 13:10Վրացիների ավազակախումբը բռնվել է Ֆրանսիայում Պուշկինի հազվագյուտ գրքերի գողության ժամանակ
05.12.2023 | 15:10
05.12.2023 | 14:10
05.12.2023 | 13:10
05.12.2023 | 12:10
05.12.2023 | 11:10
04.12.2023 | 15:10
04.12.2023 | 13:10
04.12.2023 | 12:10
04.12.2023 | 11:10
01.12.2023 | 15:10
01.12.2023 | 14:10
01.12.2023 | 13:10
01.12.2023 | 12:10
01.12.2023 | 11:10
30.11.2023 | 14:10
30.11.2023 | 13:10
30.11.2023 | 12:10
30.11.2023 | 11:10
29.11.2023 | 16:04
29.11.2023 | 15:13
29.11.2023 | 15:11
28.11.2023 | 15:10
28.11.2023 | 13:10
28.11.2023 | 12:10
28.11.2023 | 11:10
27.11.2023 | 15:10
27.11.2023 | 14:10
27.11.2023 | 13:10
27.11.2023 | 12:10
27.11.2023 | 11:10
25.11.2023 | 15:10
25.11.2023 | 14:10
25.11.2023 | 13:10
25.11.2023 | 12:10
25.11.2023 | 11:10
24.11.2023 | 15:10
24.11.2023 | 14:10
24.11.2023 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.