Հայաստանի ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հունիսի 1-ին հրազենային վնասվածքի հետևանքով մահացած կուրսանտ Սիփան Մովսիսյանի տան մոտ հավաքած էին նրա հարազատները, բարեկամներն ու համակուրսեցիները:
2013 թ. հունիսի 3-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հրազենային վնասվածքի հետևանքով մահացած կուրսանտ Սիփան Մովսիսյանի հարազատները Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աշխատակիցներին պատմեցին դեպքի որոշ մանրամասներ:
Սիփան Մովսիսյանի հարազատների խոսքով` դեպքը տեղի է ունեցել 2013 թ. հունիս 1-ի` լույս 2-ի գիշերը: Դեպքի մասին հարազատները տեղեկացել են հեռախոսազանգով` հունիսի 2-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտից: Սիփանի մորեղբայրը նույնիսկ չէր հիշում, թե կոնկրետ ժամը քանիսին են տեղեկացվել դեպքի մասին: Հարազատները տեղեկություններ չհայտնեցին միջադեպի պատճառների մասին: Միայն մորեղբայրը հայտնել է, որ դիակը բերել են հունիսի 2-ի երեկոյան:
Մայրը ողբալով պատմում էր, թե ինչպես է ծառայակցի կողմից վիրավորված Սիփանը, արյունաքամ լինելով մոտեցել կապիտանին և խնդրել փրկել իր կյանքը: Ըստ նրա` կապիտանն անմիջապես շտապօգնություն է կանչել, սակայն երակի վնասման և արյան կորստի հետևանքով անհնար է եղել փրկել 20-ամյա Սիփանի կյանքը:
Սիփանը ապրում էր տնակում` մոր, տատիկի և երկու եղբայների հետ` ծանր սոցիալական պայմաններում: Նրա եղբայրներից մեկը ներկայումս ծառայում է Լեռնային Ղարաբաղում:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գործի հետ կապված մանրամասն տեղեկություններ կտրամադրի հետագայում:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ
- 15:10Հայերը կարող են ապրել Ղարաբաղում, եթե դառնան Ադրբեջանի քաղաքացի. Ալիև
- 14:10Դավաճանները փորձում են տպավորություն ստեղծել, որ Ստեփանակերտում ադրբեջանցիների օրոք ավելի անվտանգ է
- 12:10Ադրբեջանցի «ռազմական փորձագետը» պնդում է, թե գաղտնի այցելել է Երեւան. նա տեսանյութ է հրապարակել
- 11:10Բաքվում պահվող Արցախի նախկին ու ներկա բարձրաստիճան այրերը պարբերաբար կապի մեջ են Շահրամանյանի հետ․ Գալստյան
- 15:13Արտահանվող տոննաներով ձկներն ու գյուղմթերքը թող Արայիկ Հարությունյանը գնի․ «Հրապարակ»
- 14:10Ռուսաստանից մարդկանց և կապիտալի մեծ ներհոսքը Հայաստան շարունակվում է․ փոխնախարար
- 11:10Բեռնատարները կանգառել են Լարսի անցակետում․ առաջացել է շուտ փչացող ապրանքների մտահոգիչ հարց
- 15:10Նախիջևանի կապի համար Ադրբեջանը կարող է օգտվել մեր երկաթուղուց այն նույն սկզբունքներով, որոնցով ՀՀ-ն կարող է օգտվել Մեղրիի ու Երասխի երկաթուղային կապի համար. Փաշինյան
- 12:10Նորածին արցախցիներին սոցքարտերի տրամադրումը ձգձգում են, նպաստներն էլ անորոշ է, թե երբ կտան
- 11:28Երևանի ԵՊՀ-ում հրդեհ է բռնկվել. կա զոհ և վիրավորներ, այդ թվում՝ պարեկային ծառայող
09.12.2023 | 15:10
09.12.2023 | 14:10
09.12.2023 | 13:10
09.12.2023 | 12:10
09.12.2023 | 11:10
08.12.2023 | 15:10
08.12.2023 | 14:10
08.12.2023 | 13:10
08.12.2023 | 12:10
08.12.2023 | 11:10
07.12.2023 | 15:10
07.12.2023 | 12:10
07.12.2023 | 11:10
06.12.2023 | 15:10
06.12.2023 | 14:10
06.12.2023 | 13:10
06.12.2023 | 12:10
06.12.2023 | 11:10
05.12.2023 | 15:10
05.12.2023 | 14:10
05.12.2023 | 13:10
05.12.2023 | 12:10
05.12.2023 | 11:10
04.12.2023 | 15:10
04.12.2023 | 13:10
04.12.2023 | 12:10
04.12.2023 | 11:10
01.12.2023 | 15:10
01.12.2023 | 14:10
01.12.2023 | 13:10
01.12.2023 | 12:10
01.12.2023 | 11:10
30.11.2023 | 14:10
30.11.2023 | 13:10
30.11.2023 | 12:10
30.11.2023 | 11:10
29.11.2023 | 16:04
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.