Այսօր Երեխաների իրավունքների պաշտպանության օրն է:
Ասել, թե Հայաստանն` երեխաների պաշտպանության տեսանկյունից, ամենավատ վիճակում է աշխարհում` առնվազն արդար չի լինի:
Բայց արդյո՞ք բարվոք պաշտպանված են մեր երեխաները` բառիս լայն իմաստով:
Իհարկե` ոչ:
Դրա առաջին պատճառն, իհարկե, նրանց ծնողների սոցիալական վատ պայմաններն են: Նույնիսկ պաշտոնական տվյալներով` մեր երկրում աղքատ է բնակչության մեկ երրորդից ավելին:
Հետևաբար, երեխաների մեծամասնությունը Հայաստանում լավ չի սնվում, չի կարողանում ստանալ որակյալ կրթություն ու բուժսպասարկում:
Ավելին, մեր երկրում սոցիալական բևեռացումը հասել է վտանգավոր եզրագծի: Իսկ այս հանգամանքը բարոյահոգեբանական լուրջ խնդիրներ է ծնում, ձևավորվում են բարդույթավորված քաղաքացիներ:
Այս տխուր իրականությունն իր արտացոլումն է գտնում բակում, դպրոցում, բանակում, գլոբալ իմաստով` հասարակական հարաբերություններում:
Սեփական Ես-ն ունեցող քաղաքացի ունենալը` պետության համար առաջնահերթություն պետք է լինի, որովհետև միայն նման մարդկանցով է հնարավոր ուժեղ հասարակություն, հետևաբար` ուժեղ պետություն` ժամանակակից ընկալմամբ:
Վաղվա քաղաքացին այսօրվա մանուկն է, երեխան, դպրոցականը, որը հնարավորինս ձերբազատված պետք է լինի այսօրվա տխուր իրականության ազդեցությունից, վաղը պետք է կարողանա ինտեգրվել հասարակական հարաբերություններին` որպես նախաձեռնություններ ունեցող և ռեալիզացվելու դաշտ պահանջող քաղաքացի:
Այսօր մանուկների, երեխաների համար միջոցառումներ կանցկացվեն, պաշտոնյաները խելոք խոսքեր կասեն, իմաստուն դեմքերով կխոսեն երեխաների դաստիրակության մասին:
Խոսքերից զատ` գործեր են պետք, կոնկրետ քայլեր:
Այ, եթե երեխայի ծնողը նորմալ աշխատանք ունենա և նորմալ վարձատրվի, կկարողանա հոգալ իր զավակի դաստիրակության, կյանքի որակի մասին:
Այն ժամանակ գեղեցիկ խոսքերի կարիքը չի լինի, Հունիսի 1-ն էլ տոնական կլինի` առանց այդ ճոռոմ խոսքերի, որովհետև մարդիկ չեն մտածի, թե ինչ միջոցներով զվարճացնեն իրենց երխաներին կամ նրանց զբոսայգի ու սրճարան տանեն` տարին գոնե մեկ անգամ…
Սուրեն Սուրենյանց
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
05.12.2023 | 15:10
05.12.2023 | 14:10
05.12.2023 | 13:10
05.12.2023 | 12:10
05.12.2023 | 11:10
04.12.2023 | 15:10
04.12.2023 | 13:10
04.12.2023 | 12:10
04.12.2023 | 11:10
01.12.2023 | 15:10
01.12.2023 | 14:10
01.12.2023 | 13:10
01.12.2023 | 12:10
01.12.2023 | 11:10
30.11.2023 | 14:10
30.11.2023 | 13:10
30.11.2023 | 12:10
30.11.2023 | 11:10
29.11.2023 | 16:04
29.11.2023 | 15:13
29.11.2023 | 15:11
28.11.2023 | 15:10
28.11.2023 | 13:10
28.11.2023 | 12:10
28.11.2023 | 11:10
27.11.2023 | 15:10
27.11.2023 | 14:10
27.11.2023 | 13:10
27.11.2023 | 12:10
27.11.2023 | 11:10
25.11.2023 | 15:10
25.11.2023 | 14:10
25.11.2023 | 13:10
25.11.2023 | 12:10
25.11.2023 | 11:10
24.11.2023 | 15:10
24.11.2023 | 14:10
24.11.2023 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.