Եթե մարդը ազգությամբ իբր հայ է և եկել է Երևան իբր ռուսաստանյան վերնախավի «հայամետ» մասի կարծիքն արտահայտելու, ապա նա, ենթադրում եմ, չպիտի կրկնի ադրբեջանական քարոզչության անհեթեթ սուտը, թե Լաչինը ազատագրել են ռուսական զորքերը: Սակայն քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանը դա արեց` հակասության մեջ մտնելով գիտնականի իր բարձր կոչման հետ: 1992 թվականին աշխարհի մի քանի երկրներ, այդ թվում պարոն Կուրղինյանի «հակառակորդ» Միացյալ Նահանգները, հնարավորություն ունեին ճշմարտությունը արձանագրելու [թեկուզ տիեզերքից], և եթե ռուսական որևէ ստորաբաժանում մասնակցեր Ղարաբաղյան պատերազմին, ապա այդ երկրները, վստահ եմ, չէին լռելու: Որպես այս պատերազմը լուսաբանած լրագրող` կարող եմ հավաստիացնել, որ իմ գործուղումների ժամանակ որևէ ռուս զինվորի չեմ հանդիպել: Եվ հակառակը` երբ «ադրբեջանական» տանկերը ներխուժեցին Շահումյանի շրջան, անտառներով Հաթերք փախած բնակիչներից շատերը ինձ պատմում էին, որ այդ տանկերի ղեկին ամենևին էլ ադրբեջանցիներ չէին: Սերգեյ Կուրղինյանը, իհարկե, խելացի մարդ է, նրան հետաքրքիր էր լսել, թեև, անկեղծ ասած, մտքի տիտանի տպավորություն էլ նա չի թողել: Ես վստահ չեմ նաև, որ նա Պուտինի «հատուկ բանագնացն» է, որը եկել է Հայաստանի ղեկավարությանը ինչ-որ «մեսիջներ» փոխանցելու: Որքան հասկանում եմ, այդպիսի մեսիջներ ասուլիսների միջոցով չեն փոխանցվում: Ուրիշ հարց, որ նա արտահայտում է ռուսաստանյան կայսերապաշտական որոշ շրջանակների կարծիքը: Այդ կարծիքը պետք է ընդունել ի գիտություն` չհամարելով այն մեր բարեկամ երկրի վերնախավում առկա միակ տեսակետը և, ամենակարևորը` չկառուցելով սեփական վարքագիծը միայն այդ կարծիքի [ըստ էության, տվյալ դեպքում` սպառնալիքների] հիման վրա:Ելակետը, ինձ թվում է, պետք է լինի այն, որ աշխարհի ոչ մի երկիր շահագրգռված չէ, որ մեր պետությունը կայանա: Եվ այդ առումով մենք ունիկալ չենք, ամեն մի պետություն աճեցնում է իր եղունգը` բացառապես սեփական գլուխը քորելու նպատակով: Այստեղից ելնելով` ցանկացած պետության հետ պետք է հնարավորինս համագործակցել`դրա համար վճարելով պատշաճ գին` ոչ ավել, ոչ պակաս: Ամենասխալ բանն է` ենթադրել, թե մեզնից ինչ-որ հավելյալ գին են պահանջում: Մենք ամենևին պարտադրված չենք ընդօրինակել Ռուսաստանի ծայրահեղ կոռումպացված և խիստ ավտորիտար համակարգը կամ բացել ռուսական դպրոցներ: Ով Հայաստանում դա անում է, ելնում է բացառապես սեփական շահերից: Ոչ ոք մեզ չի ստիպում մտնել գոյություն չունեցող Եվրասիական միության կամ Մաքսային միության մեջ: Հանգիստ, առանց «եղբայրական» էմոցիաների մտածենք` դա մեր պետությանը օգո՞ւտ կբերի, թե՞ վնաս: Մյուս կողմից` ոչ ոք մեզ չի ստիպում գրանցել միասեռական ամուսնությունները: Ով այդպիսի հեռանկար է ներկայացնում, պարզապես մոլորեցնում է հասարակությանը և ցանկանում է թյուր պատկերացում ստեղծել Եվրոպայի մասին: Որևէ երկրի, որևէ բևեռի կամ նույնիսկ որևէ արժեքի հանդեպ կույր պաշտամունքը կամ կույր ատելությունը միևնույն գավառամտության դրսևորումն է:
Առավոտ
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
04.12.2023 | 15:10
04.12.2023 | 13:10
04.12.2023 | 12:10
04.12.2023 | 11:10
01.12.2023 | 15:10
01.12.2023 | 14:10
01.12.2023 | 13:10
01.12.2023 | 12:10
01.12.2023 | 11:10
30.11.2023 | 14:10
30.11.2023 | 13:10
30.11.2023 | 12:10
30.11.2023 | 11:10
29.11.2023 | 16:04
29.11.2023 | 15:13
29.11.2023 | 15:11
28.11.2023 | 15:10
28.11.2023 | 13:10
28.11.2023 | 12:10
28.11.2023 | 11:10
27.11.2023 | 15:10
27.11.2023 | 14:10
27.11.2023 | 13:10
27.11.2023 | 12:10
27.11.2023 | 11:10
25.11.2023 | 15:10
25.11.2023 | 14:10
25.11.2023 | 13:10
25.11.2023 | 12:10
25.11.2023 | 11:10
24.11.2023 | 15:10
24.11.2023 | 14:10
24.11.2023 | 13:10
24.11.2023 | 11:10
23.11.2023 | 15:10
23.11.2023 | 14:10
23.11.2023 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.