ԲՀԿ խմբակցության ներսում լուրջ կրքեր են հասունանում: Թեև ԲՀԿ-ն որոշել էր դեմ քվեարկել «նոր» կառավարության ծրագրին, սակայն խմբակցության ոչ բոլոր պատգամավորները ենթարկվեցին այդ որոշմանը: Գրիգորի Մարգարյանն (Բելաջիոյի Գրիշ) ու Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ), օրինակ, չեն մասնակցել քվեարկությանը: Ավելին, նրանք, իմանալով խմբակցության որոշման մասին, քվեարկությունից առաջ դուրս են եկել դահլիճից, որպեսզի կառավարության ծրագրին «դեմ» չքվեարկեն: Այս իրողությունն առաջացրել է ԲՀԿ-ականներից շատերի զայրույթը:
«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ այդ պատգամավորների վարքագիծն առաջիկայում կքննարկվի կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մոտ: Ի դեպ, թերթը նշում է, որ նախորդ գումարման խորհրդարանում Ղարագյոզյանը եղել է ՀՀԿ խմբակցության անդամ, իսկ Մարգարյանը՝ ՕԵԿ: Հիմա նրանք ԲՀԿ-ում են:
«Ժողովուրդ»-ը փորձել է Մարգարյանից պարզել, թե ինչու չի մասնակցել քվեարկությանը: Պարզվել է՝ նա շտապ գործով է դուրս եկել ԱԺ դահլիճից ու երբ վերադարձել է, քվեարկությունն արդեն ավարտված է եղել: Այսպիսով՝ Գագիկ Ծառուկյանի «այլընտրանքային» դիրքորոշումն անհասկանալի է անգամ հարազատ կուսակիցների մեծ մասի համար: Նրանք որևէ կերպ չեն հարմարվում իշխանությանը դեմ գնալու` որոշ ԲՀԿ-ականների մտադրության հետ: Եվ, ըստ ամենայնի, ԲՀԿ-ի ներսում երկատվածության նոր դրսևորումներն իրենց երկար սպասել չեն տա:
Ժողովուրդ
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
04.10.2023 | 15:10
04.10.2023 | 14:10
04.10.2023 | 13:10
04.10.2023 | 12:10
04.10.2023 | 11:22
03.10.2023 | 15:10
03.10.2023 | 14:10
03.10.2023 | 13:10
03.10.2023 | 12:10
02.10.2023 | 15:10
02.10.2023 | 14:10
02.10.2023 | 12:10
02.10.2023 | 11:10
30.09.2023 | 15:10
30.09.2023 | 14:10
30.09.2023 | 13:10
30.09.2023 | 12:10
30.09.2023 | 11:10
29.09.2023 | 14:10
29.09.2023 | 13:10
29.09.2023 | 12:10
29.09.2023 | 11:10
28.09.2023 | 15:10
28.09.2023 | 14:10
28.09.2023 | 13:10
28.09.2023 | 12:10
28.09.2023 | 11:10
27.09.2023 | 15:10
27.09.2023 | 14:10
27.09.2023 | 13:10
27.09.2023 | 12:10
27.09.2023 | 11:10
26.09.2023 | 15:10
26.09.2023 | 14:10
26.09.2023 | 13:10
26.09.2023 | 12:10
26.09.2023 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.