Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու առաջին գումարման 9-րդ նստաշրջանի 4-րդ և վերջին նիստում շնորհակալություն է հայտնել ավագանու բոլոր անդամներին համատեղ արդյունավետ աշխատանքի համար, այս մասին տեղեկացնում են Քաղաքապետարանի լրատվական ծառայությունից:
«Երևանի ավագանու ինստիտուտը, շնորհիվ ավագանու անդամների սրտացավ աշխատանքի, կայացավ այս չորս տարիների ընթացքում: Իսկապես արվեց ամեն ինչ՝ թե՛ երանցիների և թե՛ քաղաքի հոգսերը թեթևացնելու, ինչպես նաև առկա խնդիրները լուծելու համար: Ու վստահ եմ, որ պահպանելով և շարունակելով այս ընթացքում կուտակած փորձը՝ մայիսի 5-ին ընտրված Երևանի ավագանու նոր կազմը ևս նույն եռանդով և սրտացավությամբ իր ակտիվ մասնակցությունը կբերի Երևանի զարգացման գործում»,- ընդգծել է քաղաքապետը:
Օրակարգի հարցերի շրջանակում ավագանին միաձայն կողմ քվերակությամբ հաստատել է Երևանի համայնքային սեփականություն համարվող բնակարաններն անհատույց օտարելու մասին, ինչպես նաև հողամասի փոխանակության մասին որոշումների նախագծերը:
Ավագանին հավանության է արժանացրել նաև Ֆադեյ Սարգսյանի, Վահե-Ազատ Ադամյանի, Արթուր Թարխանյանի և Արտավազդ Մարտիրոսովի հիշատակը հավերժացնող հուշատախտակները տեղադրելու մասին որոշումների նախագծերը:
Երևանի ավագանին ի գիտություն է ընդունել Վերահսկիչ պալատի կողմից 2010-2012 թվականների ընթացքում Երևանի քաղաքապետարանում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներն ու սահմանված կարգով քաղաքապետարանի կողմից թերությունների վերացման ուղղությամբ ձեռնարկված քայլերը:
Ամփոփ ներկայացվել է նաև Երևանի ավագանու 2009-2013 թվականների ընթացքում ծավալած գործունեության մասին հաշվետվությունը: Վերը նշված ժամանակահատվածում գումարվել է ավագանու 61 նիստ, որոնց ընթացքում ընդունված 635 որոշումից 609-ը կատարվել է, 26-ը ընթացքի մեջ է:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.