Ժամեր առաջ Թբիլիսիում ձերբակալվել է այդ երկրի նախկին վարչապետ, Ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին:
Նա մեղադրվում է միանգամից մի քանի հոդվածներով:
Ի դեպ, Մերաբիշվիլին Միխեիլ Սահակաշվիլու կուսակցության առանցքային դեմքերից մեկն էր և, ըստ փորձագետների, հենց նա կարող է լինել «Ազգային շարժման» թեկնածուն նախագահական առաջիկա ընտրություններում:
Համոզված եմ՝ հիմա շատերը պնդելու են, որ այս ձերբակալությունը միտված է հենց նրան, որպեսզի կանխվի Մերաբիշվիլու մասնակցությունը նախագահական ընտրություններին: Մի խոսքով՝ Իվանիշվիլու մրցակիցները ասելու են, որ ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ ունի:
Վրաստանի վարչապետի թիմն էլ պնդելու է, որ պայքարում է կոռուպցիայի դեմ և հետամուտ է օրենքի գերակայության հաստատմանը:
Ես, օրինակ անձամբ ճանաչում եմ Մերաբիշվիլուն, և նա ինձ մոտ հանցագործի տպավորություն բնավ չի թողել: Բայց այս կարծիքին տասնյակ վրացիներ, հենց՝ իմ ընկերների շրջապատից, կարող են հակադարձել՝ ասելով, որ Վանոյի պարագայում տիպիկ է «դրսում՝ քահանա, ներսում՝ սատանա», ասացվածքը:
Ընդհանրապես, հետխորհրդային երկրներում գործում է մի օրինաչափություն. երբ կալանավորվում է որևէ քաղաքական գործիչ, միասնական հանրային կարծիք չի լինում նրան ազատությունից զրկելու օրինականության հարցում:
Ուկրաինայի հասարակության մի զգալի մասի համար Տիմոշենկոն ազատության խոհրդանիշ է, իշխանության հետևորդները համարում են, որ նա շարքային հանցագործ է:
Հայաստանցիների մի մասը կարծում է, որ Վանո Սիրադեղյանը քաղաքական վտարանդի է, մյուս մասը նրան համարում է մարդ, որը փախչել է արդարադատությունից:
Ուկրաինական, վրացական կամ հայկական հասարակությունների ո՞ր մասն է ճիշտ կամ սխալ:
Դժվար է այս հարցին միանշանակ պատասխան տալ, որովհետև նշված երկրներում իրավապահ մարմինները հաճախ գործիք են իշխանությունների ձեռքին, դատարաններն անկախ չեն:
Ո՞վ է դատավորը. նման դեպքերում հնչելու է ծեծված այս հարցը:
Ու քանի դեռ համոզված չես, որ դատողն արդար է, չես կարող մեղավոր համարել մարդուն, եթե նույնիսկ նրան ձերբակալել են մահացու մեղքով:
Սուրեն Սուրենյանց
- 13:10Կիպրոսի ԱԳՆ-ն հայտարարել է, որ դիտարկում է ԼՂ-ից տեղահանվածներին երկրում տեղավորելու հնարավորությունը
- 14:10Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանի ԱԺ-ում կգտնվեն ուժեր, որոնք չեն հաստատի Հռոմի ստատուտի «տոքսիկ» որոշումը. ՌԴ ԱԳՆ
- 13:10Բաքուն զորք չի ուղարկի Սյունիք՝ միջանցք ստեղծելու համար. Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան
- 14:10ԱՄՆ-ն չի կարող մրցել Ռուսաստանի հետ Հայաստանի անվտանգության, այդ թվում՝ էներգետիկայի ապահովման հարցում. Պեսկով
- 12:10Ըստ թուրքական ԶԼՄ-ի՝ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է 100 մլրդ դոլարի փոխհատուցում
- 13:10Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է սեպտեմբերի 25-ին հրադադարի ռեժիմի խախտումների բացակայության մասին
- 11:10Ադրբեջանն առաջարկում է կազմակերպել ղարաբաղցի հայերի այցերը Բաքու
- 15:10Ադրբեջանի ՊԱԾ-ն դիմել է ԼՂ հայերին
- 15:10Թուրքիայից 123 իրավապաշտպան հանդես է եկել կոչով՝ ի աջակցություն Արցախի
- 13:10ԵՄ-ն Հունգարիայի պատճառով համաձայնության չի եկել Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ համատեղ հայտարարության շուրջ
30.09.2023 | 15:10
30.09.2023 | 14:10
30.09.2023 | 13:10
30.09.2023 | 12:10
30.09.2023 | 11:10
29.09.2023 | 14:10
29.09.2023 | 13:10
29.09.2023 | 12:10
29.09.2023 | 11:10
28.09.2023 | 15:10
28.09.2023 | 14:10
28.09.2023 | 13:10
28.09.2023 | 12:10
28.09.2023 | 11:10
27.09.2023 | 15:10
27.09.2023 | 14:10
27.09.2023 | 13:10
27.09.2023 | 12:10
27.09.2023 | 11:10
26.09.2023 | 15:10
26.09.2023 | 14:10
26.09.2023 | 13:10
26.09.2023 | 12:10
26.09.2023 | 11:10
25.09.2023 | 15:10
25.09.2023 | 14:10
25.09.2023 | 13:10
25.09.2023 | 12:10
25.09.2023 | 11:10
25.09.2023 | 11:10
23.09.2023 | 15:10
23.09.2023 | 14:10
23.09.2023 | 13:10
23.09.2023 | 12:10
23.09.2023 | 11:10
22.09.2023 | 15:10
22.09.2023 | 14:10
22.09.2023 | 13:10
22.09.2023 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.