ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանն իրեն բացարձակապես մեղավոր չի ճանաչում ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի սպանության փորձը կազմակերպելու իրեն առաջադրված մեղադրանքում և համաձայն չէ մեղադրանքի հետ: Այս մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, այսօրվա դատական նիստում հայտարարեց ամբաստանյալը:
Նրա պաշտպան Ալեքսանդր Սիրունյանն էլ հայտարարեց, որ իրեն հասկանալի չեն մեղադրանքի հիմքերը, մասնավորապես, անհասկանալի է, թե ապացույցներից որն է վերաբերվում իր պաշտպանյալին:
Իսկ ամբաստանյալ, քաղաքական գործչի սպանության փորձը կատարելու ու ապօրինի զենք պահելու մեջ մեղադրվող Խաչատուր Պողոսյանը մեղադրանքն ընդունեց մասնակի՝ ապօրինի զենք պահելու մասով: Նա նշեց նաև, որ ինքը սպանության փորձ չի կատարել, պարզապես վախեցրել է: Ամբաստանյալ Սամվել Հարությունյանն իր հերթին հայտարարեց, որ սպանության փորձի պատվեր չի եղել, «ուղղակի վախեցրել ենք»:
Վ.Սեդրակյանի պաշտպանը բազմանշանակ հայտարարություն արեց առ այն, որ ինքը բացարկ ունի գործով դատախազի դեմ, իսկ ՀՀ գլխավոր դատախազության ազգային անվտանգության մարմինների կողմից քննվող և կիբերհանցագործությունների գործերով ավագ դատախազ Արամ Ամիրզադյանը գործով դատախազ չէ՝ ըստ ՀՀ դատախազության մասին օրենքի, դատախազը՝ Հովսեփ Սարգսյան, չէր կարող փոխվել: Արամ Ամիրզադյանն ապացուցեց հակառակը՝ օրենսդրական մանրակրկիտ էքսկուրս կատարելով: Նա ընդգծեց, որ ինքը գործով պատշաճ մեղադրող է, և որ ինքը դատավարական հսկողությունը սկսել է իրականացնել մեղադրական եզրակացությունը հաստատելուց մեկ ամիս առաջ:
Ըստ դատարանի սահմանած ապացույցների հետազոտման կարգի, կհարցաքննվեն վկաները, ապա տուժողը, կհետազոտվեն գործի գրավոր ապացույցները և վերջում կհարցաքննվեն ամբաստանյալները:
Այսօր հարցաքննված միակ վկան ամբաստանյալ Խ.Պողոսյանի զոքանչ Կարինե Էլչակյանն էր: Նա հայտարարեց, որ իր փեսան շատ հավասարակշռված, շատ նորմալ մարդ է՝ այդ թվում՝ որպես ամուսին և հայր: Ըստ նրա, թմրամիջոցների օգտագործելու ու իրացմանն օժանդակելու համար դատվածությունը նրա մեծ սխալն է եղել, և ինքը դրա համար պատիժ կրել է: Ըստ զոքանչի, եթե իրեն մեղսագրվող արարքն իր փեսան արել է, ուրեմն դա արել է Վարդան Սեդրակյանի դրդմամբ, իր փեսայի միակ թերությունը ազդեցության տակ ընկնելն է: Ըստ վկայի, Պարույր Հայրիկյանն ու Վարդան Սեդրակյանն անձնական խնդիր ունեն, սակայն այդ մասին ավելին չցանկացավ հայտնել:
Դատարան էին ներկայացել ևս 3 վկաներ, որոնք առանց դատարանին տեղյակ պահելու, սեփական նախաձեռնությամբ հեռացել էին դատարանից: Դատական նիստին չէին ներկայացել նաև պատշաճ ծանուցված այլ վկաներ՝ բացառությամբ Պարույր Հայրիկյանի տիկնոջից ու դստերից, ովքեր կներկայանան հունիսի 1-ի դատական նիստին, մյուս վկաները բերման կենթարկվեն: Առաջիկայում դատարան կներկայանա նաև Պարույր Հայրիկյանն, ով ներկայումս Հայաստանում հետվիրահատական բժշկական հետազոտություն է անցնում:
Դատարանն այսօրվա նիստում բավարարեց պաշտպան Ալեքսանդր Սիրունյանի միջնորդությունը՝ ընտանիքի անդամների հետ իր պաշտպանյալի տեսակցությունների արգելքը վերացնելու մասին՝ միջնորդության դեմ մեղադրողը չառարկեց: Դատարանը որպես վաղաժամ արված միջնորդություն որակեց ամբաստանյալներին դատաբժշկական-հոգեբանական ու նարկոլոգիական համալիր փորձաքննություն ենթարկելու պաշտպանական կողմի միջնորդությունը՝ կողմը ցանկության դեպքում կարող է այն ներկայացնել որպես դատաքննությունը լրացնող միջնորդություն:
Փաստինֆո
- 15:10Արցախի ՆԳՆ. Քանի դեռ Արցախի բնակչությունն ամբողջությամբ չի տեղափոխվել Հայաստան, չվառել ձեր բնակարանները, խանութները
- 14:10ԱԱԾ-ն բացահայտել է իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպք. կան ձերբակալվածներ
- 12:10Հայտնաբերվել են հուշանվերային «թղթադրամներ», որոնք նմանակում են ԿԲ-ի թողարկած նոր սերնդի թղթադրամներին
- 12:10Գևորգ Ալթունյանը, «DASARAN.AM»-ի սեփականատերը և այլ անձիք ձերբակալվել են ՊՆ-ում հափշտակություն և պաշտոնական կեղծիք կատարելու համար
- 12:10ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հերթական հանցախմբի գործունեությունը
- 15:1033-ամյա տղամարդը փողերի լվացմամբ օրինականացրել է արտասահմանյան բանկերի քարտապաններից հափշտակված գումարներից շուրջ 115մլն. դրամը
- 12:10Զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ «Եռաբլուր»-ում ոստիկանների կողմից կիրառված բռնությանը գործը դեպի կարճում է գնում. քանի ամիս է՝ անշարժ է
- 14:10Կալանավորը նամակներ է ուղարկել ու սպառնացել իր գործը քննող դատավորներին, դատախազներին և քննիչներին՝ սպանել նրանց, կտրել ձեռքը
- 15:10Բոլորը պատժվելու են, եթե կատարել են հանցագործություն. Մինասյանը՝ ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների՝ ազատության մեջ լինելու մասին
- 11:10Կալանավորվել է «Դոգ» մականվամբ հայտնի Վարդան Ղուկասյանի կողմից դատավորին և նրա մերձավորներին արատավորող տեղեկություններ հրապարակելուն օժանդակած անձը․ ՔԿ
30.09.2023 | 15:10
30.09.2023 | 14:10
30.09.2023 | 13:10
30.09.2023 | 12:10
30.09.2023 | 11:10
29.09.2023 | 14:10
29.09.2023 | 13:10
29.09.2023 | 12:10
29.09.2023 | 11:10
28.09.2023 | 15:10
28.09.2023 | 14:10
28.09.2023 | 13:10
28.09.2023 | 12:10
28.09.2023 | 11:10
27.09.2023 | 15:10
27.09.2023 | 14:10
27.09.2023 | 13:10
27.09.2023 | 12:10
27.09.2023 | 11:10
26.09.2023 | 15:10
26.09.2023 | 14:10
26.09.2023 | 13:10
26.09.2023 | 12:10
26.09.2023 | 11:10
25.09.2023 | 15:10
25.09.2023 | 14:10
25.09.2023 | 13:10
25.09.2023 | 12:10
25.09.2023 | 11:10
25.09.2023 | 11:10
23.09.2023 | 15:10
23.09.2023 | 14:10
23.09.2023 | 13:10
23.09.2023 | 12:10
23.09.2023 | 11:10
22.09.2023 | 15:10
22.09.2023 | 14:10
22.09.2023 | 13:10
22.09.2023 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.