Ըստ ԶԼՄ-ների, Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին է պատկանում ՀԴՄ կտրոնների թուղթ մատակարարող «Ալեքսերվ» ընկերությունը, որը, հաղթելով այդ ապրանքի մատակարարման մրցույթում, այս տարվա ապրիլ ամսին «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ կնքել է շրջանակային պայմանագիր:
Բացի այդ, ըստ նույն աղբյուրների, ՊԵԿ նախագահի անվան հետ են կապվում նաև այլ ընկերություններ, ինչպես օրինակ, ««Ապեյրոն» ՍՊԸ-ն (սննդամթերքի ներկրում), «Մեգաֆուդ» ՍՊԸ-ն (սննդամթերքի ներկրում և արտադրություն), «Գալաքսի» սուպերմարկետը, «Մեգա մոթորս» ՍՊԸ-ն («Միցուբիշիի» ներկայացուցիչը ՀՀ-ում), «Սանտա ֆե» սրճարանը, «Գալաքսի» հացի գործարանը, «Մեգա սպորտ» խանութների ցանցը, «Խրոնոգրաֆ» թանկարժեք ժամացույցների խանութ-սրահը, «Չիմեգ» ՍՊԸ-ն, «Յուքոմ» ընկերությունը (արբանյակային հեռարձակում, ֆիքսված հեռախոսակապ, ինտերնետ), «Ամասիայի» կաթի գործարանը, «Ալյանս» մաքսային տերմինալը և այլն:
Այս փաստերը հիմք են հանդիսացել, որպեսզի «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը Խաչատրյանի հարցով դիմի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին:
Հանձնաժողովը դիմումը քննել է, հաստատել է, որ, մասնավորապես, «Ապեյրոն» և «Մեգամոթորս» ընկերությունները պատկանում են հենց ՊԵԿ-ի նախագահի որդիներին, ևս չորս ընկերությունների սեփականատերեր Խաչատրյանի ազգականներ են: Հայաստանում, ի դեպ, ընդունված է, որ բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց բիզնեսները ձևակերպում են երեխաների, հարազատների անուններով ու հաստատապես` Խաչատրյանը բացառություն լինել չի կարող: Հետևաբար` կարելի է պնդել, որ հենց ՊԵԿ-ի նախագահն է թվարկված և էլի բազմաթիվ բիզնսների իրական տերը: Վախենամ, որ նա ոչ թե սոսկ խոշոր գործարար է, այլ մարդ, որը հավակնում է օլիգարխ կոչվելուն:
Այս համատեքստում առավել քան զավեշտալի է, որ նշված փաստերի ուսումնասիրությունը հիմք չի տվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին եզրակացնելու, որ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը «Ապեյրոն» և «Մեգամոթորս» ընկերությունների առնչությամբ գտնվել է շահերի բախման իրավիճակում: Հանձնաժողովը փաստել է, որ «ինչպես հանձնաժողովին ներկայացված դիմումներում, այնպես էլ հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ չեն եկել փաստեր, որ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը իր լիազորությունների շրջանակում կատարել է այնպիսի գործողություն կամ ընդունել է այնպիսի որոշում, որը ինքնին օրինական լինելով հանգեցրել է կամ նպաստել «Ապեյրոն» և «Մեգամոթորս» ընկերությունների գույքային կամ իրավական դրության բարելավմանը»:
Մի կողմից` հանձնաժողովը, կարծես թե, ընդունում է, որ Խաչատրյանի ընտանիքը տիրապետում է լուրջ բիզնեսների, մյուս կողմից` փաստվում է, որ նրա այսօրվա պաշտոնական դիրքը չի նպաստել այդ բիզնեսների համար արտոնյալ պայմանների ստեղծմանը:
Համաձայնեք` զավեշտալի իրավիճակ է, զարմանալի որոշում, որը, հավանաբար, օրենքի խախտմամբ, սահմանված ժամկետներում չի հրապարակվել` հենց այս պատճառով:
Երբ Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը պաշտոնակ արվեց` պետական ծառայության և բիզնեսի անհամատեղելիության հիմքով, շատերը, այդ թվում` ես, հույս հայտնեցինք, որ Հայաստանում սկսվել է իշխանությունն օլիգարխիայից տարանջատելու գործընթաց:
Փաստորեն, մեր ոգևորությունն ադեկվատ չէր, շտապել ենք:
Ստացվում է` բիզնեսի և պաշտոնի անհամատեղելիության մասին հիշում են, երբ խնդիր է դրված ազատվել կոնկրետ մարդուց:
Խաչատրյանի պարագայում` բիզնեսի և պաշտոնի անհամատեղելիության մասին հիշող չեղավ, այն էլ` այն դեպքում, որ հենց ՊԵԿ-ի նախագահն է այս կամ այն բիզնեսի համար արտոնություններ ստեղծողը, խոչընդոտներ հարուցողը:
Դե արի ու հավատա արդարությանը…
Սուրեն Սուրենյանց
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.